Նորութիւններ

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը կժամանի Հայաստան

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու բարձր մակարդակով խորհրդակցությունների: Խորհրդակցություններն անցկացվելու են Հայաստանի, ԼՂՀ-ի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաների մասնակցությամբ: Ինչպես հաղորդել են Հայ Դատի գրասենյակից՝ Քեն Խաչիկյանը նաեւ մի շարք քննարկումներ կանցկացնի միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում նա կանդրադառնա հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը, ԼՂՀ համար արժանապատիվ ապագայի ստեղծմանը,…

Կապ Կա՞յ Բերձորի Ջրելեքտրակայաններուն Եւ Շուշիի Մէջ «Արծուաբերդ» Օփերային Բեմադրութեան Միջեւ

ԱՐԱՐ 1 Մօտաւորապէս տարի մը առաջ, կարեւոր իրադարձութիւն մը տեղի ունեցաւ Հայոց Աշխարհի արեւելեան դարպասը համարուող Արցախի մէջ: Իրադարձութիւն մը որ պէտք է աղմուկ հանէր, որովհետեւ իր բնոյթով ցնցիչ էր: Լոս Անճելըսէն արուեստագէտ մը, Հէրի Որբերեան անունով, իրեն նման մօտաւորապէս 20 արուեստագէտներ համախմբեց Շուշիի մէջ՝ «Հող եւ արհեստագիտութիւն» (Land and Technology) ընդհանուր նիւթով «շարժուն» ցուցահանդէս-ծրագրին…

Միացէք «Հակաբոյկոտ»-ի Շարժմանը

Իրանի տնտեսագէտների, իրաւաբանների եւ լրատւամիջոցների տնօրէնների ներկայացրած բանաձեւը՝ ուղղւած գործակիցներին աշխարհում «Հակաբոյկոտ» կոչւող շարժմանը միացած Իրանի շուրջ 82 տնտեսագէտներ, 34 իրաւաբաններ, 39 լրատւամիջոցների խմբագիրներ եւ տնօրէններ կոչով դիմել են աշխարհի իրենց գործընկերներին՝ միանալու Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցների վերացման օգտին: Ըստ «Ֆարարու» կայքէջի՝ Իրանի հեղինակաւոր մտաւորականների այս կոչն ուղղւած է աշխարհի միւս հեղինակաւոր քաղաքական, հասարակական եւ…

ՀՅԴ-ն իր ծրագիրը քննարկել է սոցիոլոգների, հոգեբանների ու ազգագրագետների հետ

Ի՞նչ անել, որպեսզի մեր երկրում արտագաղթ չլինի. հստակ ձեւակերպումները Դաշնակցության մշակած ծրագրի ավելի քան 100 էջերում են: Որպեսզի դրանք ավելի մասնագիտական լինեն` առաջին քննարկումներն այն մարդկանց հետ են, որոնք վերլուծում են մեր երկրի սոցիոլոգիական պատկերը: Հենց սոցիոլոգների, հոգեբանների ու ազգագրագետների վերլուծություն-հրապարակումներն էլ ծրագրի մեջ տեղ են գտել: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ոչ միայն սեփական ուսումնասիրություններով, այլեւ…

Ծրագիր «Մենք ապրելու ենք մեր երկրում»

Ազգային ծրագրի նախագիծը մշակվել է ՀՅԴ Գերագույն մարմնի «Ապրել» հանձնախմբի կողմից Ներբեռնել փաստաթուղթը PDF ֆորմատով ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Երրորդ Հանրապետության անկախության ողջ ժամանակաշրջանում արտագաղթի խնդիրը միշտ համարվել է ակտուալ, իսկ վերջին տարիներին այն հասել է ահագնացող չափերի և, ըստ էության, վերաճել է ազգային անվտանգության սպառնալիքի: Արտագաղթի վերաբերյալ պետական արժանահավատ տվյալների բացակայության պայմաններում, սոցիալ-ժողովրդագրական բազմաթիվ վերլուծություններ և հարցումներ…

Նշանավոր փորձագետի վերջին խոսքերը` Թուրքիայի Ցեղասպանության պատասխանատվության մասին

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մոտենալուն զուգընթաց աճում է հասարակական հետաքրքրությունը Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հարցում: Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր՝ «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ընդունեց Ազատագրում Եւ Բարգաւաճում Երեսփոխանական Պլոքի Պատուիրակութիւնը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն երէկ «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեց Ազատագրում եւ բարգաւաճում երեսփոխանական պլոքի մէկ պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին երեսփոխաններ Ալի Պեզզի, Միշել Մուսա եւ Եասին Ժապեր: Ազատագրում եւ բարգաւաճում պլոքի պատուիրակութիւնը ընդունեցին ընկեր Յակոբ Խաչերեան եւ երեսփոխաններ Յակոբ Բագրատունի եւ Արթուր Նազարեան: Հանդիպումին ընթացքին քննարկուեցաւ խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի առաջադրած նախաձեռնութիւնը: Հանդիպումէն ետք երեսփոխան…

Որպեսզի ազատվենք միահեծան իշխանությունից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հրամանագիր ստորագրեց Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Այն պետք է մինչեւ 2014 թվականի ապրիլի 20-ը ՀՀ նախագահին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, եւ եթե նախագահը հավանություն տա հայեցակարգին, տասն ամսվա ընթացքում ներկայացնի մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Yerkir.am-ը ներկայացնում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցազրույցների շարք` բաղկացած…

Մարիօ Նալպանտեան Դասախօսեց Ուրուկուէյի ԼԻՊԷՐ ՍԵՐԵՆԻ-ի Անուան Հիմնադրամի Կեդրոնէն Ներս

Ուրուկուէյի հանրայայտ քաղաքական գործիչ ԼԻՊԷՐ ՍԵՐԵՆԻ-ի անուան Հիմնադրամի կեդրոնը, Սեպտեմբեր 12-ին հրաուիրած էր ՀՅԴ Բիւոյի անդամ և ՄիջԸնկերվարականի փոխ նախագահ ընկ. Մարիօ Նալպանտեանը, դասախօսութիւն մը տալու “Հարաւային Կովկասի ներկայ իրավիճակը և ապագայի մարտահրաուերներ” նիւթով։ Դասախօսութեան ներկայ էին, հիմնարկութեան տնօրէն Ակուստին Գանսանի, իշխող Լայն Ճակատ Կուսակցութեան նախագահ Տիկ. Մոնիգա Սավիէր, նո յն կուսակցութեան ծերակոյտի անդամներէն եւ…