Նորութիւններ

Ակնարկ-Ռումբերը լուծում չեն բերեր

Սուրիոյ դէմ զինեալ յարձակումի մը որոշումը հրապարակ նետելէ ասդին, նախագահ Օպամա հազուադէպ երկփեղկումի մը պատկերը կը դիմագրաւէ թէ՛ քաղաքական եւ թէ լրատուական-քարոզչական բեմերուն վրայ, Միացեալ Նահանգներէ ներս թէ զինակիցներու շրջանակին մէջ։ Յարձակման ընտրանքը թմբկահարողներուն դիմաց, կայ այդ ընտրանքին ընդդիմացողներու ստուար շարժում մը, որ կլանած է նաեւ փողոցը. ռազմական նոր ճախճախուտէ մը ետ կենալու պահանջը բարձրաձայնող…

Ռազմական և էներգետիկ խնդիրներով ամբողջությամբ կախված ենք Ռուսաստանից, լինել-չլինելու հարց էր

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Մաքսային միությանը միանալու որոշմանը, դրա հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքներին, պատճառներին, ինչպես նաև խոսել այն մասին, թե ինչ դիրքորոշում կունենա ՀՅԴ-ն Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու դեպքում: – Պարոն Ռուստամյան, ԱԺ–ում ներկայացված քաղաքական ուժերը մի տեսակ խուսափում են հարցին հստակ պատասխան տալ, թե…

ՀՅԴ ընկերային հավաք Ստեփանակերտում

Սեպտեմբերի 4-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմիտեության ընդհանուր ընկերային հավաք: Օրակարգի առանցքային թեմաներն էին ԼՂՀ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի, Հայաստանի` Մաքսային միության անդամակցության շուրջ ՀՀ նախագահի հայտարարության, ինչպես նաեւ երկու հայկական հանրապետությունների արտաքին եւ ներքին քաղաքական այլ հարցեր: Ընկերային հավաքի ընթացքում ելույթով հանդես են եկել ԼՂՀ ԱԺ խմբակցության անդամները, ՀՅԴ…

«Նաիրիտ» գործարանի հարցը ՀՅԴ-ն արտահերթ կարգով կմտցնի օրակարգ

«Նաիրիտ» գործարանի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի նախաձեռնության ընդգրկումն օրակարգ մինչեւ մեկ տարով հետաձգվել է։ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հետաձգումն ընդամենը ձեւական բնույթ է կրում, քանի որ կանոնակարգով համապատասխան հանձնաժողովին այլ բան չէր մնում անել։ Բայց ՀՅԴ խմակցությունը որոշել է հաջորդ քառօրյայից առաջ այս հարցի քննարկումը հայտարարել արտահերթ, ինչը թույլ կտա դրան անդրադառնալ…

Հալեպում հայեր են տուժել պայթյունից

Հալեպում կան հայ տուժածներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` հավելելով, որ իրենց հաջողվել է «Ազդակ»-ի Դամասկոսի աշխատակցի միջոցով կապ հաստատել հալեպահայերի հետ: «Մի քանի օր առաջ Սուլեյմանիա շրջանում հրթիռ է ընկել. կան տուժածներ: Հալեպի հայկական թաղամասերում մարտեր չեն ընթանում, այսուհանդերձ լսվում են հրթիռների եւ կրակոցների ձայներ։ Կենցաղային առումով թեև…

Արթուր Աղաբեկյանը չի բացառում ճնշումները

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը չի բացառում, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվել Մաքսային միությանը միանալու հարցում: «Ինձ թվում է՝ յուրաքանչյուր երկիր իր շահերից ելնելով՝ կարող է ինչ ասես անել»,- Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Աղաբեկյանը: Այն տեսակետը, որ հիմնական ճնշումը Ղարաբաղի հարցով է գործադրվել Հայաստանի վրա, Արթուր Աղաբեկյանը այսպես է մեկնաբանում. «Եթե…

Սահմանադրությունում ցանկացած փոփոխություն կարող են ձևակերպել իբր թե ընդունվել է. իրավապաշտպանը դեմ է, ՀՅԴ պատգամավորը՝ կողմ

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հավանական է համարում այն, որ սահմանադրական բարեփոխումների անվան տակ Սերժ Սարգսյանը նպատակ ունի կառավարման համակարգը դարձնել խորհրդարանական և արհեստականորեն երկարաձգել իր պաշտոնավարումը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, այսօր նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու ոչ ժամանակն էր, ոչ էլ իմաստ ուներ դրան գնալու։ «Երկրի առաջ այնքան կարևոր հարցեր կան ծառացած, որ դրա…

Սիրիահայերի համար կառուցվելիք բնակարանները շուկայականի կես գինը կունենան

«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր օգնությունը ցուցաբերել սիրիահայերին՝ այս անգամ փորձելով պետական աջակցությամբ՝ հայրենիք վերադարձած սիրիահայերին ապահովել բնակարաններով։ Tert.am-ի հետ զրույցում «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Ճոզիկյանը նշեց, որ իրենք ձեռնամուխ են եղել սիրիահայերի համար երկու բազմաբնակարան շենքերի կառուցմանը և արդեն իսկ նախագծում են երրորդ շենքը նույնպես ընդգրկել ծրագրի մեջ,…

Հայ համայնքը բողոքեց Թուրքիոյ վարչապետի դէմ

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («ԱՐՄԵՆԻԱ» թերթ).- Շաբաթ, Սեպտեմբեր 7ին, հակառակ տեղատարափ անձրեւին, Արժանթինի հայ համայնքը բողոքեց Թուրքիոյ Վարչապետ Ռէճէպ Թալիպ Էրտողանի դէմ, որ Պուէնոս Այրէս կը գտնուի 2020 թուականին համար Ողիմպիական Խաղերու նստավայրը Պոլիս քաղաքի նշանակումը քաջալերելու նպատակով։ Ցուցարարները յատկապէս շեշտեցին Մարդկային Իրաւունքներու դէմ Թուրքիոյ ճնշումները եւ 1915/23 թուականներու Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ իր ժխտողական քաղաքականութիւնը։ Բողոքի ցոյցը…

Որպեսզի նման որոշումներ չկայացվեն, պետք է ունենանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն

Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նշանակում, որ Հայաստանը լքել է Եվրոպական վեկտորը եւ վերադարձել՝ Խորհրդային միություն, այս մասին, այսօր, սեպտեմբերի 6-ին, «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա` ոչ այնքան որոշումն է սխալ, որքան այդ որոշումը կայացնելու ձևը:…