Նորութիւններ

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության սեպտեմբերի 5-ին նախատեսված ակցիան չկայացավ

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության այսօր` սեպտեմբերի 5-ին, նախատեսված ակցիան չկայացավ: Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության պետ Գերասիմ Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիան հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ Հայաստանի` Մաքսային միության անդամակցելու հետ կապված ցույցեր են ընթանում Նախագահական նստավայրի մոտ եւ սպասում են հետագա զարգացումներին: Ավելի վաղ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը…

Օրուան Մտածումը – «Փոթորիկ՝ Գաւաթ Մը Ջուրի Մէջ…»

(Վահան Յովհաննիսեանի ՀՀ դեսպան նշանակման շուրջ բարձրացած աղմուկը) «Դաշնակցութեան լիդերներից մէկի աշխատանքը, դիւանագիտական ասպարէզում, ոչ մի կերպ չի կաշկանդում կուսակցութեանը»: Վահան Յովհաննիսեան («Երկիր»- 3 Սեպտեմբեր 2013) Աւելի քան շաբաթէ մը ի վեր, հայաստանեան մամուլի էջերուն եւ համացանցի վրայ, շրջանառութեան մէջ դրուած են սկզբնապէս տարտամ ու անհաստատ, բայց աստիճանաբար թափ հաւաքող եւ արագօրէն հակադաշնակցական քարոզչական աղմուկի…

Հայ Դատը Սուրիոյ Դէմ Յարձակումին Ընդդիմանալու Կոչ Կ՛ընէ Քոնկրեսին

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը, հիմունելով սուրիահայութեան եւ ընդհանրապէս Սուրիոյ քաղաքացիներուն ապահովութեան նկատմամբ ամերիկահայութեան մտահոգութիւններուն վրայ՝ Չորեքշաբթի, Սեպտեմբեր 4ին նամակներ յղեց Ներկայացուցիչներու տան եւ Ծերակոյտի անդամներուն, կոչ ընելով անոնց, որ ընդդիմանան Սուրիոյ դէմ զինուորական սահմանափակ գործողութեանց դիմելու կառավարութեան ծրագիրին: «Մինչ մեր երկիրին ընտրեալ պաշտօնատարները կը քննեն սուրիական թիրախներու դէմ ամերիկեան հաւանական յարձակումներու կարելիութիւնները, կ՛ուզենք ամերիկահայութեան…

Հայ համայնքը կը քննադատէ Թուրքիոյ նշանակումը որպէս Ողիմպիական Խաղերու նստավայր

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («ԱՐՄԵՆԻԱ» թերթ).- «Մարզախաղը, որ ազգերը համախմբելու ձեւ մը պէտք է ըլլայ, կրնայ օգտագործուիլ երկրի մը իրականութիւնը թաքցնելու նպատակով»։ Այս խօսքերով սկիզբ կ’առնէ Հ.Յ.Դ. Արմենիա Երիտասարդական Միութեան հաղորդագրութիւնը, 2020 թուականի Ողիմպիական Խաղերուն նստավայրի ընտրութեան նախօրեակին։ Այդ որոշումը պիտի որդեգրուի Շաբաթ, Սեպտեմբեր 7ին, Արժանթինի մայրաքաղաք՝ Պուէնոս Այրէսի մէջ։ Հարկ է նշել թէ Պոլիսը այս ուղղութեամբ…

ՀՅԴ ԳՄ նախաձեռնությամբ` կցուցադրվեն ազատամարտիկ Սամվել Թադեւոսյանի ֆիլմերը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը սեպտեմբերի 2-7-ը նախաձեռնել է Արցախի Հանրապետության Անկախությանը նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 2-ին` Եռաբլուրից: Այսօր` սեպտեմբերի 5-ին, ժամը 19:30-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Աբովյան փողոցին հարող կողմից) հանդիպում-քննարկում «Խոնարհ հերոսներ» փաստագրական ֆիլմաշարի ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի հետ: 20:00-ից կցուցադրվեն պատերազմի ողջ ընթացքն անցած ու իր տեսախցիկով Արցախյան հերոսամարտը վավերացրած ազատամարտիկ,…

Ապատեղեկատուութիւն. Սուրիահայութեան Հասցէին Կատարուած Ապատեղեկատուութիւն (Ա.)

Ապատեղեկատուութեան մասին մեր խօսած ատեն, իբրեւ սուրիահայ, անհրաժեշտ կը զգանք նաեւ լուսարձակի տակ առնել Սուրիոյ մասին ընդհանրապէս եւ սուրիահայերու մասին յատկապէս օտար ու հայկական` յատկապէս հայաստանեան կարգ մը լրատուական աղբիւրներու, վերլուծաբաններու եւ արաբագէտերու ապատեղեկատուութիւն տարածելու իրողութիւնը: Սուրիահայ գաղութը` Հալէպ քաղաքով, համասփիւռքեան մեր կառոյցներու այն ինքնատիպ ու աւանդական գաղութն է, որ կազմուեցաւ յետեղեռնեան դժբախտ իրողութեան բերումով:…

ՀՅԴ ուսանողները երթ են կազմակերպում դեպի նախագահի նստավայր

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, ի պաշտպանություն ուսանողների իրավունքների ու շահերի, նոր միջոցառում է կազմակերպում: Այդ կապակցությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել. որում ասվում է. ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, որպես սեպտեմբերի 2-ի` ուսումնական տարվա առաջին օրվա բողոքի երթի շարունակություն, հանձն է առնում կատարել շարժման հաջորդ քայլը: ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ`…

Օլիգարխիային դուրս հանել Եվրոպա եւ Ռուսաստան

Ես դեռևս չեմ կարող հասկանալ ընդվզման հիմնական պատճառը: Եթե ըդվզումը օլիգարխիայի դեմ է, ապա մենք պետք է վերանայենք մեր մոտեցումները. օլիգարխիան Հայաստանում նման է մի գազանի, որին փորձում ենք անկյուն ուղարկել և գազանի դեմ պայքարել, մինչդեռ կա շատ ավելի արդյունավետ և միջազգային պրոցես, հարկավոր է գազանին անկյունից հանել և հեռացնել այդ տարածքից,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց…

Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հարցազրույց yerkir.am-ին – Պարոն Հովհաննիսյան, վերջին օրերին մամուլը ողողված է Ձեր դեսպան նշանակվելու լուրերով: Նշվում է նույնիսկ երկիրը՝ Գերմանիան: – Ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ, ցանկացած լուր կամ նորություն որոշ լրատվամիջոցներ արհեստականորեն վերածում են սկանդալային ինտրիգի, հաղորդելով դրան սենսացիոն բնույթ: Անցած օրերին ես հետաքրքրությամբ էի ծանոթանում տարատեսակ մեկնաբանություններին,…

ՀՅԴ-ն մշակել է արտագաղթի կասեցման ծրագիր. «Մենք ապրելու ենք մեր երկրում»

Հայ Յեղափոխական Դաշնակցության հանձնախումբը մշակել է արտագաղթի կասեցման ծրագիր, որը կոչվում է՝ «Մենք ապրելու ենք մեր երկրում»: Այն ունի 11 կոնկրետ ուղղություն և ներառում է շուրջ 95 կոնկրետ գործողություն, ինչպես նաև կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլեր: Ծրագրում կան խիստ ուրույն լուծումներ: Մասնավորապես, արտագաղթի կասեցման համատեքստում առաջարկվում է վերանայել իրականացվող կադրային քաղաքականությունը։ Օրինակ՝ առաջարկվում է պաշտոններից…