
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ավանդույթ է դարձրել ԼՂՀ անկախության օրը նշել Ազատության հրապրակում: Այսօր եւս, Արցախի անկախության, ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅԴ-ն հրավիրել էր տոնական հանրահավաք-տոնախմբության: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը շնորհավորել է Արցախի անկախության տոնի կապակցությամբ և իր խոսքում նշել. «25 տարի առաջ էլ այս հրապարակը լեցուն էր, ժողովուրդը դուրս…















