Նորութիւններ

Ավելի քան իրական է միացյալ Հայաստանի կերտումը. մի խումբ վիրահայ պատանիներ ու երիտասարդներ այցելել են Արցախ

Վրաստանի հայ համայնքի պատանիների եւ երիտասարդների մի խումբ Արցախում է: Նրանց բոլորի համար սա առաջին այցն է Արցախ: Սլավա Մեժդոյանը, ով հանդիսանում է Վրաստանի հայ համայնքի վարչության անդամը, պատանեկան միության պատասխանատուն, այս այցը համարում է եւ ճամբար եւ ուխտագնացություն: Վստահ է, որ երիտասարդների մոտ ավելի կամրապնդվի հայրենասիրական ոգին, եւ սերը դեպի հայրենիք: «Վեց ամիս մշակեցինք…

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել օրենքի նախագիծ

Ինչպես Tert.am-ին հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Երևանի ավագանու նախընտրական շրջանում իրենց ծրագրային դրույթներում կային կետեր, որոնք վերաբերում էին հանրային տրանսպորտի ոլորտում օրենսդրական անկատարությանը: Եվ առաջիկայում էլ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել օրենքի նախագիծ, որով փորձ պետք է արվի ներդնել հանրային տրանսպորտի միասնական կարգավորման համակարգ՝ բազմասակագնային համակարգի ու կորպորատիվ…

Մեր դիվանագիտական քաղաքականությունը կցանկանայի, որ մի քիչ հարձակողական լիներ

ԼՂՀ ԱԳՆ նախկին նախարար Գեորգի Պետրոսյանի ելույթը ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում չկար բանակ եւ չկար արտաքին գործ: Այսօր այդ երկու կառույցի վրա դրված է բավականին մեծ պատասխանատվություն: Բանակը կատարում է իր պարտականությունները, բայց դրա հիմքում ժողովրդին ծառայելն է: Եւ այս տարիների ընթացքում կարծում եմ, թե բանակը, թե արտաքին…

Արմեն Ռուստամյանը զրուցել է ոստիկանության բաժնի պետի հետ

Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ արձակվեցին բերման ենթարկված եւս չորս ակտիվիստներ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Քիչ առաջ ազատ են արձակվել ilur.am-ի ֆոտոթղթակից Սարգիս Գեւորգյանը, ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գեւորգյանը, ակտիվիստներ Վիլեն Գաբրիելյանը (սոցցանցերում հայտնի է որպես «Նավակ ճոճողը») եւ Շանթ Գրիգորյանը: Արեգ եւ Սարգիս Գեւորգյանները հայտնեցին, որ իրենց մեղադրում են ՔՕ-ի 316-րդ եւ185-րդ հոդվածի…

Հայ Դատը Հայաստանի Առնուազն 50, Իսկ Արցախի՝ 5 Միլիոն Տոլարի Ամերիկեան Օժանդակութեան Կոչ Կ՛ընէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Ներկայացուցիչներու տան Արտաքին գործողութեանց ենթայանձնախումբը արդէն իսկ յատկանշական կրճատումներ կատարած է 2014 տարեշրջանի արտաքին յատկացումներու ամավարկին մէջ, իսկ Ծերակոյտին համազօր ենթայանձնախումբը Երեքշաբթի, Յուլիս 23ին պիտի սկսի քննելու այդ հարցը: Հակառակ այն իրողութեանց, որ արտաքին օժանդակութեանց Հայաստանի եւ Արցախի յատկացումներուն մասին յստակ տեղեկութիւններ չկան, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը…

ՀՅԴ-ն պահանջում է կասեցնել տրանսպորտի սակագների բարձրացման որոշումը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է հանրային տրանսպորտի սակագները չհիմնավորված, 50 տոկոսով բարձրացնելու` իշխանությունների որոշումը: Այդ քայլը քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական տեսանկյունից անընդունելի է: Իշխանությունները նախընտրական շրջանում վստահեցնում էին, թե գների կտրուկ բարձրացում տեղի չի ունենալու, խոստանում էին իրական կենսամակարդակի աճ: Սակայն հետընտրական փուլում գազի, էլեկտրաէներգիայի, այլ հիմնական ապրանքատեսակների ու ծառայությունների գների աճին հաջորդեց…

Թանկացում պետք է լիներ, բայց ոչ նման ուռճացված գներով

Երևանում հասարակական տրանսպորտի թանկացումն անխուսափելի էր, բայց 150 դրամը ուռճացված թիվ է, այսօր Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հորդորեց քաղաքապետարանի աշխատակիցներին նոր վերահաշվարկ կատարել, իսկ մինչ այդ քաղաքացիները վճարեն 100 դրամ: «Թանկացում պետք է լիներ, բայց ոչ նման ուռճացված գներով,…

Յայտարարութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Լիբանանի կազմակերպութեան 68-րդ շրջանային ժողովը գումարուեցաւ 12-18 յուլիս 2013-ին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրին մէջ: Ժողովը հանգամանօրէն անդրադարձաւ կուսակցութեան բոլոր բնագաւառներու գործունէութեան, ինչպէս նաեւ քննարկեց Լիբանանի քաղաքական կացութիւնը, Հայ դատի եւ հայկական պահանջատիրութեան հետ առնչուած խնդիրներն ու մարտահրաւէրները: Ժողովը լուսարձակի տակ առաւ կազմակերպական կառոյցի գործունէութիւնը եւ դաշնակցական երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միութիւններու աշխատանքները եւ…

Ուղեվարձի թանկացումը սպասելի էր

Ոչ իշխանական ուժերը դատապարտում են ուղեվարձի բարձրացումը. Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ուղեվարձի թանկացումը սպասելի էր: «Երբ որ գազի թանկացման մասին էր խոսվում, և այդ ակցիան կատարեցինք, այդ ժամանակ էլ հայտարարում էինք, որ սա շղթայական ռեակցիա է առաջացնելու: Բայց բնական է, մեզ խոստանում էին, որ դա տեղի չի ունենա: Սա…

ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան Վանաձորի ճամբարը կը թեւակոխէ իր առաջին շաբաթը

Յուլիս 18-19-ին, ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեան (ԳԵՄ) Վանաձոր քաղաքին մէջ ամառնային ճամբարի մասնակից 210 երեխաները հետեւեցան ԳԵՄ-ի անդամ գանատահայ 15 վարիչներու պատրաստած օրակարգային ծրագիրներուն։ Անցնող երկու օրերու ընթացքին, ճամբարայինները այցելեցին Սանահին-Հաղբատ, Վանաձորի թանգարան, սորվեցան «Գինի լից» եւ «Ելէք հայեր» երգերը եւ զբաղեցան ձեռային աշխատանքներով։ Ճամբարայինները հանդիպում-զրոյց ունեցան ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամաւոր իրաւապաշտպան Էտմոն Մարութեանի…