Նորութիւններ

Ի՞նչ սկզբունքների հիման վրա ԵԽ-ն կներգրավվի Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ: Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նմանատիպ քննարկումներ մեզ առջևում ևս սպասվում են: Կարևորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտությունը ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ…

Գերագոյն Ատեանը Կ՛որոշէ Չքննել Հայկական Ցեղասպանութեան Շրջանի Ապահովագրութեանց Հարցը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Երկուշաբթի, Յունիս 10ին, Միացեալ Նահանգներու Գերագոյն ատեանը որոշած է չքննել Հայկական Ցեղասպանութեան ժամանակաշրջանի ապահովագրական պահանջներուն վերաբերեալ վաղեմութեան ժամկէտը երկարաձգող Քալիֆորնիոյ օրէնքը: Գերագոյն ատեանին սոյն որոշումը ի զօրու կը պահէ Շրջանային իններորդ ատեանի այն որոշումը, որ բեկանած էր Քալիֆորնիոյ օրէնքը՝ կասեցնելով Հայկական Ցեղասպանութեան ժամանակաշրջանի ապահովագրական պահանջները հետապնդողներուն կողմէ՝…

Եթե ծրագիր չկա, քննարկում ենք, որ ի՞նչ անենք

«Եթե ծրագիր չկա, քննարկում ենք, որ ի՞նչ անենք: Բա ո՞ւմ ենք արտոնություն տալիս»,- այսօր Ազգային ժողովում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ նախագծի հեղինակ կառավարությունը կից ծրագիր չի ներկայացրել ԱԺ քննարկմանը, որպեսզի պատգամավորները հստակ պատկերացում կազմեն դպրոցի կառուցման…

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբ. Այն ինչ այժմ տեղի է ունենում Թուրքիայում՝ հայերը ծանոթ են արդեն տասնամյակներ

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը իր ՖԲ-յան էջում այսօր զետեղել է ամերիկյան The New York Times պարբերականին ուղղված Սսեֆան Պաչդիմալդջիի՝ «Այլախոհությունը Թուրքիայում» խորագրով բաց նամակը: Վերջինս, անդրադառնալով Թուրքիայի անկարգություններին, մասնավորապես նշել է. «Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները չպետք է զարմացնեն Արևմտյան դիտորդներին, ովքեր շարունակում են հավատալ այն կեղծ և փուչ պնդումներին, թե Անկարան զարգացող իսլամական երկրների…

Տանկն էլ է ամուր զրահատեխնիկա, բայց տանկով չես կարող վար անել

Ազգային ժողովում 2013 թվականի դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառaվարությունն ու Կենտրոնական բանկը պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում երկրի տնտեսությունում: Պատգամավորը նշեց, որ խոսում են կայուն բանկային համակարգի մասին, «տանկն էլ է ամուր զրահատեխնիկա, բայց տանկով չես կարող վար անել բոստանում»: «Կարող եք ամուր բանկային համակարգ ունենալ,…

Եթե մեկին դիտում ես քաղաքացի, իսկ մյուսին` քեզ ընկեր, դա արդեն պետություն չէ

Գորիսի միջադեպին Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը տվեց քաղաքական գնահատական: «Գորիսի միջադեպն արդյունքն է նրա, որ մեր իշխանությունները ամբողջ իրենց ռեսուրսը մեկ տարուց ծառայեցրել էին խորհրդարանական, նախագահական, Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելու համար, եւ բնականաբար, նրանք այդ ընթացքում չէին զբաղվում սեփական ընդերքում կատարվող գործընթացներով եւ չէին տեսնում թե այդ հաղթանակը ինչ…

Մենք իրավունք չունենք հոգնելու և մեզ պարտված համարելու

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը ֆրանսիայում հեռարձակվող «ԱՅԲ ԷՖ ԷՄ» ռադիոկայանին -Այսօր առիթ է ընձեռվել մեզ մեկ անգամ ևս խոսելու Հայաստանի և հայ ժողովրդի խնդիրների մասին: Ամեն առիթով ասում ենք՝ ճակատագրական է պահը: Բայց մյուս կողմից էլ մեզ համար պահը միշտ է ճակատագրական: Ի՞նչն է այսօր մեզ համար նորություն, ինչ հանգրվանում ենք գտնվում: Հայաստանում…

Թրքական Ուշացած «Գարո՞ւն», Թէ՞ «Նոր Աշխարհակարգ»ի Վերադասաւորման Ընթացիկ Փորձ

Միջին Արեւելքի բռնկուն խմորումներու եւ աշխարհաքաղաքական եռեւեփումի խորապատկերը արագօրէն խտացնելու եկան Թուրքիան ներքնապէս ցնցող խռովութիւնները։ Պոլսոյ մէջ վերջին օրերուն ծաւալած բողոքի ցոյցերն ու ոստիկանութեան եւ ցուցարարներուն միջեւ արձանագրուած բախումները յղի են անակնկալ զարգացումներով։ Տարածաշրջանային մեծապետական ուժի իր երբեմնի՝ «օսմանեան» շրջանի ազդեցութիւնն ու հեղինակութիւնը «վերականգնելու» թրքական պետութեան յաւակնութիւնները ահա, ի վերջոյ, բախեցան Թուրքիոյ Հանրապետութեան հասարակական շաղախը…

Ժխտողներու Բերդին Մէջ

«Եութա» համալսարանի Թրքական ուսմանց ծրագիրի նախաձեռնութեամբ անցեալ Չորեքշաբթի օր Թիֆլիսի մէջ իր աշխատանքներուն սկսաւ «Կովկասը՝ կայսերական մայրամուտին. ազգայնականութիւն, ազգային ինքնութիւն եւ ազգակերտում (1870-1920)» խորագիրով խորհրդաժողովը: «Եութա» համալսարանին մէջ 2009ին հաստատուած Թրքական ուսմանց ծրագիրը, որուն վարիչն է նոյն համալսարանի քաղաքական գիտութեանց բաժանմունքի դասախօսներէն փրոֆ. Մ. Հաքան Եաւուզ, կը վայելէ հովանաւորութիւնը Ամերիկայի թուրքերու համադաշնութեան (ԱԹՀ), որմէ կը…

ՀՅԴ պատուիրակությունը մասնակցեց Սոցինտերնի տարածաշրջանային հանձնախմբի ժողովին

Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան հանձնախմբի հերթական ժողովը տեղի ունեցաւ Թբիլիսիում, 3-4 հունիսին, Վրաստանի Սոցիալ դեմոկրատներ զարգացման համար կուսակցության հյուրընկալությամբ։ Ժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Հայաստանի, Հունգարիայի, Յունաստանի եւ Թուրքիայի անդամ կուսակցութիւններից, ինչպես նաեւ՝ որպես հյուր՝ Ադրբեջանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։ Ներկա էր նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։…