Նորութիւններ

Ալէնի Ու Սօսէի Խորհուրդը

Անցեալ Ուրբաթ օր, Երեւանէն Թիֆլիս ճանապարհին վրայ երկու երիտասարդներու՝ Ալէն Եկիկեանի եւ Սօսէ Թովմասեանի, կեանքի թելը դաժանօրէն կտրուեցաւ: Լուրը ցնցեց հազարաւորնեու հոգիները՝ Հայաստանէն մինչեւ Սփիւռքի տարբեր գօտիներ: Մատաղ տարիքի զաւակ, հարազատ, ընկեր կորսնցնելու վիշտը կարելի չէ չափել, կարելի չէ համեմատել: Նոր ամուսնացած այս զոյգին դժխեմ ճակատագիրը, անոնց անհեթեթ մահը, սակայն, մարդկային կորուստ մը ողբալու ու…

ՀՅԴ Գերագույն մարմին. Ազատամարտի զոհերի հիշատակի պղծումը բարոյական անկման վերջին սահմանն է

Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում` պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին: Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսևորումը չէ միայն: Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական…

Քեռի (Արշակ Գաւաֆեան – 1858-1916). Հայ ազգային-ազատագրական շարժման հայդուկապետ քեռին

1916 թուականի ա՛յս օրը՝ Մայիս 15ը, կը խորհրդանշէ հայոց Ազատամարտի դիւցազներգական անմոռանալի էջերէն մէկը։ Կը խորհրդանշէ յաղթական վերջին գրողը հայ ազգային-ազատագրական շարժման անզուգական Քեռիին, որ Առաջին Աշխարհամարտին, Ռըւանտուզի (այժմու Իրաքի մէջ) ճակատին վրայ, թրքական զօրքերու կողմէ օրհասական պաշարման մատնուած հայ եւ ռուս զինուորները ազատելու յաղթական պահուն, ճակտէն զարնուած ինկաւ ռազմի դաշտին վրայ։ Օրին հայ ժողովուրդը…

Փորձելու ենք հասկանալ, թե ինչ կարող էինք անել, որ չենք արել

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ մեզ հետ զրույցում պատասխանել է Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության տապալման պատճառների եւ հետագա անելիքների մասին հարցերին: – Պարոն Վարդանյան, ավագանու ընտրություններից առաջ տեւական ժամանակ` ընդդիմադիր ուժերով փորձում էիք միասնաբար հանդես գալ, ինչը, սակայն, չստացվեց: Հիմա այդ նույն ուժերը ընտրությունները դատապարտող հայտարարություններ են անում: Պարզ չէ՞ր,…

Հասարակության ակնկալիքն էր՝ ընդդիմությանը տեսնել միասնական ճակատով

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի գնահատմամբ, ավագանու ընտրություններին ընտրախախտումները տեղի են ունեցել տեղամասերից դուրս: Այդ պատճառով էլ ՀՅԴ-ն, ի տարբերություն ՀԱԿ-ի եւ «Բարեւ Երեւան» դաշինքի, ոչ մի տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ չպահանջեց: «Եթե խոսքը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, քարոզարշավին, պետք է գնահատեմ, որ բնականոն ընթացքի մեջ է եղել, բայց հիմնական ընտրախախտումները տեղի են…

Թուրքիան փորձում է օգտագործել Գալիպոլիի սուրբ հիշատակը քաղաքական խաղերի համար. Սա ողորմելի արարք է և պետք է դատապարտվի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն սենսացիոն հայտարարություն է արել` արգելելով ավստրալացի որոշ օրենսդիրների մասնակցել Թուրքիայի Գալիպոլի թերակղզում կայանալիք միջոցառմանը, որի ժամանակ կոգեկոչվի Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում զոհված ավստալիացի և նորզելանդիացի զինվորների հիշատակը: «Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի ընդունած` Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչող ակտի պատասխանատուներն, անկասկած, կզրկվեն հյուրընկալ և ընկերական վեաբերմունքից, որը սովորաբար ցուցաբերվում…

Օբամայի վարչակազմը դիմել է Գերագույն դատարան՝ պահանջելով չքննարկել Հայոց ցեղասպանության գործը

Օբամայի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարանին չքննարկել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2012թ. որոշումը` Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցային վաղեմության ժամկետի երկարացման մասին Քալիֆորնիայի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելու մասին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Նախագահ Օբաման փոխանակ ներկայացնելու գործի էության վերաբերյալ դիրքորոշումը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգթոն…

Ամերիկայի Հայ դատը կոչ է արել հայտնաբերել հայերի դեմ սպառնալիքների հեղինակներին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Միացյալ Նահանգներում բնակվող հայ ընտանիքին ահաբեկելու փաստը եւ կոչ արել ամերիկյան իշխանություններին կատարել լիարժեք հետաքննություն դեպքի առնչությամբ: Միացյալ Նահանգներում բնակվող Արա և Սալբե Սահակյանները մի քանի օր առաջ փոստով տարօրինակ ծրար են ստացել, որում եղել է Բոստոնի ահաբեկչության մասին պատմող թերթերից մեկի հոդվածից հատված` կողքին ձեռագրով գրված՝ «Եվս մեկ…

Դաշնակցությունը հիմա ավելի կենտրոնանում է իր խնդիրների վրա

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների և ընտրական գործընթացից կուսակցությունների քաղած դասերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով այն հարցին, թե` ընտրության արդյունքների վերահաշվարկի արդյունքում ի՞նչ փոփոխություններ են գրանցվել, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք բողոքարկման գործընթաց չեն սկսել. «Մենք դիմումներ, բողոքարկումներ գրեթե չենք ներկայացրել և դրանով չենք էլ…

Ժամանակն է, որ ԱՄՆ-ը նոր մոտեցում ցուցաբերի Հայոց ցեղասպանության խնդրին

ԱՄՆ-ը պետք է վերջ դնի Անկարայի միջամտությանը Հայոց ցեղասպանությանն առնչվող ամերիկյան քաղաքականությանը և հանուն կայունության և ամերիկյան ազգային արժեքների` սատարի այդ հանցագործության արդարացի և ճշմարիտ դատապարտմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը «Ասպարեզ» պարբերականում հրատարակված իր հոդվածում: Ըստ Համփարյանի` Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ԱՄՆ քաղաքականությունը…