Նորութիւններ

ՀՅԴ-ն կմասնակցի ապրիլի 19-ին «Բարև դաշինքի» կազմակերպած քննարկմանը

ՀՅԴ-ն «Բարև դաշինքից» արդեն հրավեր ստացել է և ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը մասնակցելու է ապրիլի 19-ին Անի հյուրանոցում կազմակերպված միջոցառմանը: Այս մասին Panorama.am-ին փոխանցեցին ՀՅԴ մամուլի գրասենյակից: Պատասխանելով հարցին, թե` որևէ ծրագիր կամ քայլերի հաջորդականության առաջարկ ՀՅԴ-ն ներկայացնելու է այդ քննարկման ժամանակ, ասացին, որ դա կախված է քննարկման ընթացքից և կպարզվի տեղում: Հիշեցնենք, որ…

Մոսկվայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո

Մոսկվայի գրականագետների կենտրոնական տան Մեծ դահլիճում, ապրիլի 23-ի երեկոյան տեղի կունենա հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպել է «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպությունը՝ Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի համագործակցությամբ: «Հայ-ռուսական համագործակցությունից» հայտնել են, որ միջոցառման պաշտոնական մասում հանդես կգան քաղաքական գործիչներ, դիվանագետներ ու հասարակական գործիչներ: Երեկոն կավարտվի հայ եւ ռուս արվեստի գործիչների ելույթներով, ովքեր կներկայացնեն…

Պաշտոնը չպետք է փակի մարդու աչքերը

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ցուցակով ավագանու անդամի թեկնածու Ալեսյա Բեջանյանը: -Ինչո՞ւ որոշեցիք, որպես թեկնածու, մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: – Կուսակցությունն է ինձ առաջարկել ընդգրկվել ավագանու թեկնածուների շարքում: Կուսակցությունն ինձ նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ առաջարկեց պատգամավորության հայտ ներկայացնել, բայց քանի որ ես երկքաղաքացի եմ, չկարողացա մասնակցել` օրենքը թույլ չի տալիս: – Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում թույլ չտալ Անկարային խոչընդոտել Կոնգրեսում ցեղասպանության հիշատակի արարողությունը

Թուրքական լոբբին ճնշումներ է գործադրում ԱՄՆ սենատորների և ներկայացուցիչների վրա` փորձելով բոյկոտել ապրիլի 24-ին Կոնգրեսում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի տարածած հաղորդագրությունից: Թուրքական լոբբիստական խմբերը ակտիվորեն կոչ են անում ԱՄՆ սենատորներին և ներկայացուցիչներին մասնակցել հենց հաջորդ օրը կայանալիք Հայոց ցեղասպանության մերժման…

Ֆրանսահայերը Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման համար բանակցություններ են սկսել երկրի իշխանությունների հետ

Ապրիլի 24-ին ընդառաջ Ֆրանսիայի հայ համայնքը բազմակողմանի աշխատանքներ է իրականացնում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթաց սկսելու ուղղությամբ: Ֆրանսահայերը տարբեր մակարդակներով նախագահ Ֆրանսուա Օլանդին կոչ են անում կատարել իր նախընտրական խոստումն ու Սահմանադրության համապատասխան՝ նախաձեռնել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթաց: Պարզվում է, որ ֆրանսահայերին զուգահեռ՝ Ֆրանսիայում նման գործընթաց սկսելու դեմ լուրջ…

Այս անգամ մեր կուսակցությունը մեծ քանակությամբ ձայներ կհավաքի հենց Երեւանում

Երեւանի ընտրողների ճնշող մեծամասնությունը բնակչության այն մասն է, որն առավել ինքնուրույն է, անկախ եւ առավել քիչ է ենթակա ճնշումների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ փորձելով հերքել փաստը, որ իրենց կուսակցությունն իր ձայների մեծ մասը, սովորաբար, ստանում է Երեւանից դուրս: Նրա համոզմամբ՝ ընտրակաշառքը եւ վարչական լծակները առավել քիչ…

Գլենդելի իշխանության կազմում հայերը մեծամասնություն են. հայտնի են համաքաղաքային ընտրությունների արդյունքները

Ապրիլի 2-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում կայացած համաքաղաքային ընտրությունների վերջնական արդյունքներն արդեն հայտնի են: Ընտրատեղամասերից ստացված արդյունքների ամփոփումից հետո հայտնի է, թե քաղաքային մի շարք պաշտոններում առաջադրված ազգությամբ հայ թեկնածուներից ովքեր են ստանձնելու այդ պաշտոնները: Ապրիլի 2-ին քաղաքի բնակչությունը քաղաքային խորհուրդ, Գլենդելի միավորված դպրոցական շրջանի խորհուրդ, քաղաքապետարանի քարտուղար և քաղաքապետարանի գանձապահ է ընտրել:…

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն կկայա ԱՄՆ Օրինջ վարչական շրջանում

ԱՄՆ Սանտա Անայի հայ համայնքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ամենամյա արարողությունն այս տարի կկայանա ապրիլի 21-ին: Արարողությանը մասնակցելու են Օրինջ վարչական շրջանի բոլոր տասնչորս հայկական կազմակերպությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ասպարեզ անգլալեզու պարբերականը, «Միասնությունը մեր ուժն է» խորագիրը կրող ոգեկոչման արարողությունը կազմակերպվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Օրինջ վարչական շրջանի (ANCA OC) գրասենյակի…

Դաշնակցությունը խոսում է վարչական ռեսուրսի չարաշահումների մասին

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ներկայացմամբ, իշխանությունները արդեն իսկ սկսել են կիրառել վարչական, պետական ռեսուրսը` Երեւանի գործող, հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակի օգտին «հարկադրաբար ձայներ ապահովելու համար»: Նման հայտարարություն Վարդանյանն արեց այսօր` լրագրողների հետ հանդիպմանը: Աղվան Վարդանյանը, ով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը առաջիկա` երեւանյան ընտրությունների համար նախատեսված ՀՅ Դաշնակցության համամասնական ցուցակում, հավելեց,…

«Թարմ ուղեղով»` Կիրո Մանոյանի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանն անցել է Դաշնակցության երիտասարդական կառույցների միջով, ա’յդ դաստիարակությունն է ստացել, ուստի տարօրինակ չէ, որ շատ հարցերում մեր տեսակետները համընկնում են: Վերադասավորումներ Տեր-Պետրոսյանական ճամբարում. արդյո՞ք սա «քաղաքական հհշիզմի» վերջն է: Երևան-Վան չևերթներ: Ինչի՞ց են այդքան վախենում թուրքերը: Լրատվական Ռադիոյի ասօրվա «թարմ ուղեղը» ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն է: [ca_audio…