Նորութիւններ

Իսպանիան իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը

Իսպանիայի Թագավորության Սենատում ապրիլի 11-ին կայացել է «Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին» խորագրով կոնֆերանս: Հայաստանից կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրված են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և Եվրանեստ ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա են եղել Իսպանիայի երկպալատ Խորհրդարանը ներկայացնող սենատորներ և կոնգրեսականներ, երկրի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ,…

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Ջոն Քերիին հրավիրել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը (ANCA) պաշտոնապես հրավիրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և պետդեպարտամենտի աշխատակիցներին ներկա գտնվել ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը, նամակում նշվում է, նախկինում սենատոր Քերին միշտ կողմ է եղել, որ ԱՄՆ…

Հրաչ Մուրադյանի տեսակը սպանում են Հայաստանում. ահազանգ Ստեփանակերտից

Երեկ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ազատամարտիկ, ՀՀ Պռոշյան համայքի ղեկավար, Պռոշյանում ապրիլի 2-ին դեռեւս անհայտ պայմաններում սպանված Հրաչ Մուրադյանին նվիրված հուշ-երեկո ՀՅԴ Արցախի Կենտոնական կոմիտեի եւ Ստեփանակերտի կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ: Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով մասնավորապես խոսել է Հրաչ…

Հայ Դատի Զօրակցութիւնը Վայելող Թեկնածուները՝ Յաղթական Պըրպենքի Մէջ

Պըրպենքի Հայ Դատի յանձնախումբը Հինգշաբթի, Ապրիլ 11 թուակիր հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ Երեքշաբթի, Ապրիլ 9ին կայացած ընտրութեանց ընթացքին, Հայ Դատի զօրակցութիւնը վայելողներէն միայն մէկ թեկնածու չէ կրցած յաղթական աւարտել ընտրապայքարը: Արդարեւ, Պըրպենքի քաղաքապետական խորհուրդի ընտրութեանց ընթացքին, Հայ Դատի յանձնախումբին աջակցութիւնը վայելող Տէյվիտ Կորտըն եւ Ճես Թալամանթես յաջորդաբար առաջին երկու դիրքերը գրաւելցին՝ ընտրուելով քաղաքապետական խորհուրդի…

Երեւանում հաստատել ըննդիմության իշխանություն

Քիչ առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՀԱԿԿ հիմնադիր համագումարը, որին հրավիրված են ավելի քան 1200 պատվիրակներ: Համագումարին առաջինը ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը: Նա հիշեց, որ Հայոց Համազգային Շարժման ընթացքը շարունակվում է և ՀԱԿ-ն իր համագումարն է գումարել: Ուստի ինքը ՀՅԴ ԳՄ անունից ողջունեց բոլորին: «Այս համագումարը կարևոր ժամանակ է…

Գլենդելում ընտրությունների արդյունքները չեն փոխվել վերջնական հաշվարկից հետո

Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային գործավարի գրասենյակում ավարտվել է փոստով ուղարկված մնացած 3500 քվեաթերթիկների հաշվարկը, որից հետո հայտարարվել են Գլենդելի քաղաքային ընտրությունների վերջնական արդյունքները: Ինչպես հաղորդում է Asbarez-ը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի կողմից պաշտպանվող թեկնածուներն ընտրվել են, բացառությամբ երկուսի: Քաղաքային խորհրդի երեք տեղերի համար պայքարում Արա Նաջարյանը վերընտրվել է 10 165 ձայներով, Լորա…

ՀՅ Դաշնակցությունը` Րաֆֆու իր նկատմամբ մեղադրանքների մասին

Րաֆֆի Հովհաննիսյան այդ նույն հանրահավաքի ժամանակ այլ արտահայտություն ևս արել է, որ չկա ՀՅԴ, Ժառանգություն, սակայն մենք այդպես չենք կարծում: Մենք ի սկզբանե ասել ենք, որ պատարստ ենք միասին, տանդեմով պայքարել և գնալ մինչև վերջ, բայց որոշումները պիտի քննարկվեն նախապես, պիտի ընդունվեն համատեղ, որովհետև տեր կանգնելու համար պիտի հասկանաս դրանք,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ…

Ամեն ինչ կորած չէ

Ապրիլի 9-ին տեղի է ունեցել երդման մեկ արարողություն, որին ՀՅԴ-ն չի մասնակցել. ԱԺ ավանդական ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նկատի ունենալով Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Դաշնակցական պատգամավորը նշեց, որ, դժբախտաբար, Ազատության հրապարակի իրադարձությունները գնացին այն սցենարով, որի մասին ՀՅԴ-ն զգուշացնում էր: Նա հիշեցրեց, որ անձամբ երեք ելույթ է ունեցել եւ հայտարարել, որ…

Ընտրություններից հետո էլ կարելի է ընդդիմադիր քաղաքապետ ընտրել

Կենտրոն հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Նախագահական և Երևանի ավագանու ընտրությունների տարբերությունն այն է, որ առաջինը միամանդատ ընտրություն է, իսկ հիմա ընդդիմությունից քաղաքապետ կարող է ընտրվել ընտրություններից հետո. նշեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում: «Այս դեպքում ավագանու ներսում…

Լիբանանահայերից շատերն ստանում են Հայաստանի քաղաքացիություն

NEWS.am-ի հարցազրույցը Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանի հետ: Օրերս Լիբանանում տեղի է ունեցել միջինարեւելյան երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբերի ներկայացուցիչների խորհրդաժողովը։ Ի՞նչ ուղիներ նախանշվեցին խորհրդաժողովի ընթացքում։ -Միջինարեւելյան երկրներում գործող 100-րդ տարելիցի հանձնաժողովների ներկայացուցիչների մեկօրյա խորհրդաժողովն առանձնացավ մի քանի առումով: Ձեւաչափի եւ մասնակցության առումով խորհրդաժողովն աննախադեպ էր, այն բաղկացած էր Հայոց ցեղասպանության…