
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե Երևանի ավագանու ընտրություններն ինչով են տարբերվում ՀՀ նախագահի ընտրություններից, որին ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել, ասաց. «Սա համամասնական ընտրակարգով ընտրություն է, և գլխավոր խնդիր պետք է դնել ոչ թե ամեն գնով կա՛մ նախագահ ես, կա՛մ նախագահ չես, այլ, ինչքան շատ ներկայացվածություն ունենաս, այնքան մեծ հնարավորություն կունենաս…














