Նորութիւններ

Մեր եռագույնները թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ բողոքի ցույցեր անելու համար են

Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության առջեւ բողոքի ցույցերով հանդես են գալիս ֆրանսահայ որոշ ակտիվիստներ: Բողոքի ցույցն ուղղված է Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների եւ դրանց արդյունքների դեմ: Բողոքի ցույցին վերաբերող որոշ մանրամասներ yerkir.am-ը փորձեց ճշտել Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանից: Նա մեզ հայտնեց, որ բողոքի ցույց կազմակերպողը ֆրանսահայերի նոր ձեւավորված…

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է ամերիկայահայությանը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ամերիկահայությանը հետամուտ լինել, որպեսզի իրենց օրենսդիրները մասնակցեն ԱՄՆ Կոնգրեսում Արցախի ազգային ազատագրական շարժմանը նվիրված միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից` «Արցախը զգում է մեր կարիքը, նրա քաջ ժողովուրդը արժանի է մեր աջակցությանը» կոչով ANCA-ն դիմել է ամերիկայի հայությանը` ստանալու իրենց օրենսդիրների աջակցությունը Արցախի ազատության և անվտանգության…

ԱՄՆ կոնգրեսականները իրենց աջակցությունն են հայտնում Արցախին

Ամերիկացի կոնգրեսականներ Ջուդի Չուն, Մայքլ Գրին, Դեւի Նյունսը եւ Դեյվիդ Վալադաոն հանդես են եկել Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարությամբ եւ իրենց աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդավարական կայուն զարգացմանը: Նրանք իրենց հարգանքն են հայտնել հայ ժողովրդին, մասնավորապես` ԼՂՀ բնակիչներին, ովքեր քաջաբար պայքարում են իրենց` ինքնորոշվելու իրավունքը պաշտպանելու համար: «Իրենց պատմության ընթացքում հայերը դաժան բարբարոսություններ են տեսել`…

Մարիա Թիթիզյան. «Այս շարժման մեջ կա հույս, լույս, ապագայի նկատմամաբ հեռանակար ու արդարություն»

Այսօր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած տոնական հանրահավաքին հաճախ ձայն էր տրվում կանանց: Այսպես, ՀՅԴ անդամ, «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրեն, Սոցինտերնի նախկին փոխնախագահ Մարիա Թիթիզյանը հիշեցրեց, որ Մարտի 8-ի տոնը սկզբնավորվել է սոցիալիստ կանանց ՝ իրավահավասարության համար մղվող պայքարի ընթացքում: Նա նշեց նաեւ, որ Հայաստանի առաջին հանրապետությունում արդեն կնոջ իրավունքները հարգվում էին՝ կանայք ունեին ընտրելու եւ ընտրվելու…

Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է “Ամերիկա – իսրայելական հանրային գործերի կոմիտեին”

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը երեկ պաշտոնապես բողոք է ներկայացրել “Ամերիկա – իսրայելական հանրային գործերի կոմիտեին”։ Առիթն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի՝ վերջերս մի համաժողովում արած հայտարարություններն էր, ով Իսրայելի աջակիցներին կոչ էր արել “չընկնել հայամետ լոբբիստական խմբերի ազդեցության տակ”։ “Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարաբերությունների ամրապնդումը չի ներառում բռնապետական ռեժիմներին սատարելը”,- ասված է Ամերիկա –…

Աթէնքի մէջ քաղաքական ձեռնարկ նուիրուած Արցախեան Շարժման 25ամեակին

Արցախեան շարժման 25ամեայ աւանդին, պատմական փաստերուն, ընդհանուր արժեւորման եւ ապագայի հեռանկարներու քննարկման նուիրուած էր երէկ Չորեքշաբթի 6 Մարտ 2013ին, երեկոյեան ժամը 7ին, Աթէնքի Փանտիօ համալսարանի «Սաքիս Գարաեորղաս» սրահէն ներս տեղի ունեցած քաղաքական ձեռնարկը, կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի եւ Փանտիօ քաղաքական գիտութեանց համալսարանի։ Ձեռնարկի գլխաւոր բանախօսն էր Արցախէն յատկապէս հրաւիրուած ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ…

Ինչ որ հնարավոր է վերցնել, պետք է վերցնել. Վահան Հովհաննիսյան

Ավագանու ընտրություններին մասնակցելու համար ոչ իշխանական ուժերը պետք է միավորվեն, և դա հիմա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: «Իշխանության նկատմամբ դիրքորոշման աստիճանները կարող են տարբեր լինել՝ մեկը իրենով չափում է՝ ալտերնատիվ, մյուսները՝ ընդդիմություն, բայց էս հարցը շատ կարևոր է, որովհետև դա էն դաշտն…

Առավելապաշտական մոտեցումները տանում են փակուղի

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ -Այսօր քաղաքական շրջանակներում քննարկվող կարեւոր խնդիրներից մեկը Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի միավորում ստեղծելու հնարավորությունն է։ Կարո՞ղ ենք փաստել, որ նախագահական ընտրությունների արդյունքների «բողոքարկման» հետընտրական գործընթացը սահուն կերպով մտնում է մայրաքաղաքային ավագանու ընտրության նախընտրական փուլ։ -Հետընտրական գործընթացները եւ առաջիկայում տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրությունները, կարծում…

ԼՂՀ ԱԺ նախագահը Հունաստանում ներկայացրել է ղարաբաղայան հիմնախնդրի հարցում Արցախի դիրքորոշումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն մեկնարկել է մարտի 4-ից, որը կազմակերպել են Հունաստանի Հայ դատի հանձնախումբը և Աթենքի Պանդիո համալսարանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից, նախօրեին Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպում էր ունեցել Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արամ Մանուկյան ակումբի վերաբացման առիթով: Այցի ծրագրի…

ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» չեն բացառում ավագանու ընտրություններին մեկ ցուցակով մասնակցելը

Հայ հեղափոխական դաշնակցությունը չի բացառում մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» հետ մեկ միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությունը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հնարավոր համարելով միասնական ցուցակում այլ քաղաքական ուժերի ընդգրկումը ևս: Հարցին, թե միասնական ցուցակով հանդես գալու դեպքում ով կգլխավորի այն, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց, որ անհրաժեշտ է…