Նորութիւններ

«Մեծ եղեռն» արտահայտությունը մենք էլ ենք գործածում, բայց ոչ «ցեղասպանություն» բառից խուսափելու համար

Սերժ Սարգսյանի գնահատականը սխալ է, որովհետև Բարաք Օբաման «Մեծ եղեռն» է ասել՝ խուսափելու համար «ցեղասպանություն» ասելուց: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ երեկ արած հայտարարությունը, թե «եղեռն» և «ցեղասպանություն» բառերը նույնն են: «Միգուցե մեր ոչ ճիշտ շեշտադրումների պատճառով ԱՄՆ…

Եթե նույնիսկ նոր ընտրություններ նշանակվեին, մենք թեկնածու չէինք առաջադրի, որովհետև բան չի փոխվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: – Պարոն Ռուստամյան, ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին որոշեց թեկնածու չառաջադրել, բայցև չբացառեց, որ մինչև ընտրություններն իր ընտրողներին ու համակիրներին կուղղորդի քվեարկել որևէ թեկնածուի օգտին: Քարոզարշավից արդեն երկու շաբաթ է անցել, որոշե՞լ եք, թե ինչ եք անելու: – Դա մենք կանենք ընտրությունների նախաշեմին, շտապելու կարիք չկա: Կլինի հայտարարություն,…

ՀՅԴ-ին հավելյալ պատասխանատվություններ են վստահում Ընկերվար Միջազգայնականում

Փետրվարի 4-5-ին, Փորտուգալիայի Կաժկայժ (Cascais) քաղաքում գումարվեց Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) խորհրդի ժողովը, հյուրընկալությամբ Փորտուգալական սոցիալիստական կուսակցության։ 2012թ. օգոստոս-սեպտեմբերին, Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած կազմակերպության 24րդ Կոնգրեսից հետո, սա Խորհրդի առաջին ժողովն էր, այդ պատճառով էլ՝ օրակարգի կարեւոր մասը հատկացվեց կազմակերպական հարցերի։ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից ժողովին մասնակցեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալպանտեանն ու ՀՅԴ…

Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալության տալու հարցով ՀՅԴ-ն Կառավարությունից պարզաբանումներ է սպասում

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի Հայտարարությունը Հարգելի խորհրդարան, Զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են երկու փաստաթուղթ: Մեկ հուշագիր և մեկ համաձայնագիր՝ ստորագրված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգի ներկայացուցիչների կողմից: Ըստ դրանց՝ նախատեսվում է Սյունիքի մարզից 52.000 հեկտար վարձակալության տալ իրանական կողմին՝ անասուններ տեղափոխելու և արածացնելու նպատակով: Ժամկետը 5-ից…

ՀՅԴ-ն չի դադարեցնելու պայքարը` հանուն 7 նպատակների

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությաբն ղեկավար Արմեն Ռուստամյանի Հայտարարությունը Առաջին անգամը լինելով ՀՅԴ և երկու այլ ուժեր հայտ չեն ներկայացրել մասնակցելու այս ընտրություններին, Այս աննախադեպ իրավիճակը լրջագույն ախտանշան է այն խորը ճգնաժամի, որ առկա է Հայաստանի ընտրական համակարգում, Այդ ճգնաժամի հիմնական պատճառները հայտնի են՝ – իշխանության լիակատար չարաշահումը, որը իրականացվում է իշխող քաղաքական ուժի կողմից պետության…

Մենք վստահ ենք, որ մեր ճիշտ դիրքորոշումը վաղը ավելի տեսանելի կդառնա

Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ՀՅԴ-ն կողմնորոշելու իր ընտրազանգվածին: Ըստ Աղվան Վարդանյանի՝ թեեւ իրենք թեկնածու չեն առաջադրել դա չի նշանակում, որ այս ընթացքում ՀՅԴ-ն ձեռքները ծալած նստել է եւ քաղաքական գործընթացներից դուրս է. «Ընդհակառակը մեզ համար այսօր շատ բարենպաստ, նպաստավոր իրավիճակ է եւ մենք շատ ինտենսիվորեն զբաղվում…

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը Քերրիի հետ կառուցողական աշխատանք է ակնկալում

Փետրվարի 1-ին ԱՄՆ Կոնգրեսի փակ նիստում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության նորանշանակ ղեկավար Ջոն Քերին երդմնակալության արարողությամբ ստանձնեց ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն ավանդաբար ԱՄՆ հայ համայնքի համար կարևոր պաշտոն է եղել. ամերիկահայերը պարբերաբար հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարներին, ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու…

Հարցազրոյց` Լիբանան Ապաստանած Սուրիահայերու Օժանդակութեան Աշխատանքի Պատասխանատուներու Հետ (Բ.)

Սուրիոյ ծանօթ դէպքերուն պատճառով Լիբանան ապաստանած մեծ թիւով սուրիահայ ընտանիքներու նեցուկ կանգնելու եւ օժանդակելու իմաստով ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին տարած աշխատանքներուն վերաբերող հարցազրոյց մը հրապարակեցինք մեր 23 յունուարի թիւով: Ստորեւ կը ներկայացնենք նոյն նպատակով «Ազդակ»-ի եւ «Վանայ Ձայն»-ի կատարած միացեալ երկրորդ հարցազրոյցը, որուն մասնակիցներն են ԱՖՀԻԼ-ի տնօրէն Յակոբ Լատոյեան, ԼՕԽ-ի նախազգուշական բաժանմունքի պատասխանատու Վերժին Խորշիտեան,…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը պարենամթերք կտրամադրի Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Հայաստանում ապաստանած շուրջ 500 սիրիահայ ընտանիքի փետրվարի 6-ին և 8-ին պարենամթերք կտրամադրի: «Օգնիր եղբորդ» նախաձեռնության համակարգող Վահան Վարդանյանի տեղեկացմամբ, շուրջ 12-13 տոննա կազմող պարենամթերքը տրամադրել է Հայկական քրիստոնյա բժիշկների ասոցիացիան։ Մթերք կուղարկվի նաեւ Արցախում հաստատված շուրջ 50 ընտանիքի: Ընտանիքները, որոնց կտրամադրվի օգնությունն, արդեն ցուցակագրված են: «Պարենամթերքը բաղկացած է ամենատարբեր մթերքներից՝ ոլոռ, լոբի,…

ՀՅԴ-ն ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային գոտիների ուսանողների արտոնությունների մասին օրինագիծ է ներկայացրել

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավորներն այսօր Ազգային Ժողով էին ներկայացրել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն ինչպես սահմանամերձ, այնպես էլ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին հնարավորություն տալ օգտվելու օրենքով սահմանված կրթական արտոնություններից։ Խոսքը վերաբերում է «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներումում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի մասին։ ՀՅԴ պատգամավոր Աղվան…