Նորութիւններ

Մամուլի հաղորդագրություն

Հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Երևանում (hասցե՝ Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ) տեղի կունենա թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» աշխատության հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցի նաև գրքի հեղինակը: Հիշեցնենք, որ 2016 թ. Երևանում տպագրված հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից: Գիրքը թարգմանվել և հրատարակության…

Առ այսօր չկա որևէ երաշխիք, որ այդ ամբողջ գումարը կվերադառնա

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելուց առաջ նախ պետք է ուսումնասիրություններ անցկացվեին՝ հասկանալու՝ ինչ թերություններ, ռիսկեր, դրական և բացասական կողմեր ունի նախագիծը: Այս մասին GlobNews.am- ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Սուրեն Պարսյանի խոսքով, օրինագծում լրացումներ կատարելուց հետո պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նախկին մասնակիցները որոշակի գումար կխնայեն, բայց համակարգ կմտնի 80 հազար նոր մասնակից:…

Խայտառակություն է ու ամոթ

Եթե այս ամենը հաստատվեց, խայտառակություն է ու ամոթ. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկությանը: «Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ: Եթե այս ամենն այնպես է, ինչպես տեսանք, դա մեկնաբանության կարիք էլ չունի: Ես ավելի մեծ վտանգներ…

Յակոբ Բագրատունի. 28 Մայիս 1918-ը Հիմնաքարն Է Այսօրուան Հայաստանին Եւ Հայկական Պետականութեան

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի լիբանանահայ կեդրոնական մարմինին կազմակերպութեամբ, երէկ` կիրակի, 17 յունիս 2018-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, Ազգային միացեալ վարժարանի շրջափակին մէջ տեղի ունեցաւ համաժողովրդային տօնակատարութիւն` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին: Ձեռնարկը սկսաւ ՀՄԸՄ-ի շեփորախումբին հնչեցուցած Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներով: Ապա ցուցադրուեցաւ Հայաստանի Հանրապետութեան կերտման, անոր համար մղուած ճակատամարտերուն նուիրուած տեսերիզ մը: Բացման խօսքը արտասանեց Րաֆֆի Տէմիրճեան, որ…

Բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա

Ընտրությունների ժամանակ այս կամ այն բարեգործությունն անել ասվածը մենք արդեն տեսել ենք ու հասկացել, որ դա չարաշահվում է և օգտագործվում է որպես ընտրակաշառքը թաքցնելու ձև: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի փոփոխությանը և դրա շուրջ բարձրացած աղմուկին: «Դրա…

ՀՅԴ Էջմիածնի Վաչե Ռոստոմյան կոմիտեի հայտարարությունը

Հաշվի առնելով Էջմիածին քաղաքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կողմերին կոչ ենք անում պահպանել հանդարտություն, իսկ ժողովրդին՝ համերաշխություն և համբերություն: Կոմիտեն ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանին կոչ է անում ներկայացնել հրաժարականի դիմում: ՀՅԴ Էջմիածնի Վաչե Ռոստոմյան կոմիտեն միշտ կանգնած է ժողովրդի կողքին:

Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները բավարար հիմք չեն երկրի նախագահի հրաժարականի համար

Արցախում որևէ մեկը դեմ չէ քաղաքական ակցիաների, այդ թվում՝ ցույցերի, հանրահավաքների անցկացմանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ խոսելով ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով Ստեփանակերտում հանրահավաքներ անցկացնելու հանգամանքին: «Օրենսդրական դաշտը՝ թեկուզև թերի, ամեն դեպքում որևէ արգելք չի ստեղծում հանրահավաքների անցկացման համար: Խնդիրն այլ…

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Հունիսի 15-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ՝ մասնակցեց 23 քաղաքացի, ովքեր ժամանել էին Աշտարակ, Ապարան, Անտառուտ, Սասունիկ, Քուչակ, Ձորագլուխ, Օշական, Նոր Ամանոս, Օրգով, Ակունք, Փարպի, Բյուրական, Դաշտադեմ համայնքներից: Քաղաքացիները մարզպետին դիմեցին աշխատանքային, բնակարանային, հողային եւ անձնական այլ հարցերով: Ծանոթանալով նրանց խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը հնարավորինս լուծումներ տվեց դրանց կամ ընթացքում լուծման…

Միքայել Մանուկյանը վերանշանակվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, որոշում է ստորագրել, ըստ որի` Միքայել Մանուկյանը նշանակվել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ։

Գյուղնախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպման սկզբում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, տեղեկացրել, որ ոլորտում իրականացվող պետական աջակցության շրջանակում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են երկրի գյուղատնտեսական արտադրանքի մեծ…