
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից պետք է արգելվեր ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը Հայաստան։ Վրացական կողմը, սակայն Հայաստանի համար որոշակի զիջման գնաց, եւ ժամկետը երկարացրեց մինչեւ հոկտեմբերի 1-ը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 18-19-ին լինելու է Վրաստանում եւ բանակցություններ է ունենալու նաեւ այդ հարցի շուրջ: Սեպտեմբերի 19-ին Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե…














