
Այսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև կազմակերպել էին երիտասարդական-ուսանողական ցույց։ Ակցիայի մասնակիցներն «Արդարություն», «Ճանաչում», վանկարկումներով երթով շարժվեցին ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց: Նրանք կրում էին «Աշխարհը ճանաչում է, Թուրքիան ճանաչելու է», «Armenian history not for sale» գրությամբ պաստառներ: Դաշնակցական երիտասարդները հայտարարեցին,…















