Հ.Յ.Դ. Մամուլ

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը

2015թ պետական բյուջեի մասին Խորհրդարանն այսօր 29 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության տվեց երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին: Պատգամավորական խումբ-խմբակցությունները մինչ քվեարկությունը հանդես եկան հայտարարույուններով՝ կապված 2015 թվականի պետական բյուջեին հետ: Ստորեւ ներկայացնում ենք ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը. «ԼՂՀ-ի 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը բոլոր տարիներին էլ փորձել…

Սուրիաբնակ Հայութեան Դիմադրական Ոգիին Մասին

Աշխարհի կէսը պատերազմ յայտարարած է Սուրիոյ դէմ: Այս կէսին մէջն է նաեւ Թուրքիան՝ տեսանելի եւ անտեսանելի բոլոր միջոցները ի գործ դնելով, երբեմն երբեմն ալ՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով: Այս կացութեան մէջ, Սուրիան կը քանդուի, կը կողոպտուի: Միլիոնաւոր սուրիացիներ գաղթական դարձած են՝ կորսնցնելով տուն, տեղ, գործ կամ գործատեղի, գիւղ, արտ ու այգի: Ամերիկացի լրագրող Ֆրենքլին Լեմպ www.counterpunch.org…

ՀՅԴ 124-ամյակի տոնակատարություն Բերձորում

Դեկտեմբերի 19-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124- ամյակը: Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Բերձորի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկներին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, պաշտոնատար այլ անձիք: Շնորհավորելով ներկաներին՝ «Միջնաբերդ» ենթակոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը նշեց, որ Բերձորի եւ Քաշաթաղի շրջանի…

Ակնարկ. Տատանումներ

Ակնկալելի էր, որ Արեւմուտքի կողմէ մեկուսացուող Ռուսիոյ դաշնութեան նախագահին մամլոյ ասուլիսը խլէր մեծագոյն լուսարձակները: Ռուսիոյ գերիշխանութեան պահպանման համար մղուող պայքարի սահմաններուն մէջ բացատրուած եղելոյթները մեկնաբանական եւ վերլուծման խոր քննարկման կը շարունակեն ենթարկուիլ: Ճիշդ է, որ այս գործընթացներուն հիմնական հանգոյցները Ուքրանիան ու Խրիմն են, այսուհանդերձ նախ փորձենք կեդրոնանալ հայկական հարցերուն հետ ուղղակի, աւելի ճիշդ անուղղակիօրէն կապուած…

Վարձքդ Կատա՛ր, Ընկեր Բենօ

Անկախութեան առաջին տարիներն էին… Բուռն, մոլեգին ժամանակաշրջան: Արցախեան ազատամարտ, անկախ Հայաստանի նոր իրականութիւն, պետականութեան կերտում, երիտասարդ, յեղափոխական, սակայն տակաւին պոլշեւիկեան մտածելակերպն ու գործելակերպը ամբողջովին չթօթափած քաղաքական գործիչներ, անկախութեան պայմաններուն մէջ իր դերն ու առաքելութիւնը ճշգրտելու մարտահրաւէրը դիմագրաւող, սփիւռքի մէջ գործելու պարտադրանքէն վերջապէս ազատագրուած եւ Հայաստան վերադարձած Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, որ նաեւ ղեկավար սերունդի նոր հերթափոխով…

ՀՅԴ Բիւրոյի Նախկին Ներկայացուցիչ Բենօ Թոնդեանի Մարմինը Ամփոփուեցաւ ՀՅԴ Պանթէոնին Մէջ

17 դեկտեմբերին վերջին հրաժեշտ տրուեցաւ ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Բենօ Թոնդեանին: Հայ յեղափոխական դաշնակցութեան մեծ ընտանիքին մէջ բազմաթիւ պատասխանատու պաշտօններ ստանձնած եւ Դաշնակցութեան ժամանակակից պատմութեան մէջ անկիւնադարձային ժամանակաշրջանի մը ընթացքին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչի պարտականութիւնները կատարած Բենօ Թոնդեանի յուղարկաւորութեան արարողութիւնը կատարուեցաւ երէկ` կէսօրէ ետք ժամը 2:30-ին, Ս. Նշան Մայր եկեղեցւոյ մէջ: Արարողութեան նախագահեց Լիբանանի հայոց…

Ակնարկ. Խորհուրդներ` Հակառակ Ուղղութեամբ

Որքան մօտենայ Ցեղասպանութեան 100-ամեակը, այնքան պիտի շատնան Թուրքիոյ վարչապետին հայազգի խորհրդականին յայտարարութիւնները: Եւ այս առումով երեւոյթը պէտք է ընկալել օրինաչափ. ի վերջոյ ճիշդ չեն այն պնդումները, որ Մահճուբեանի նշանակման մէջ դեր չէ ունեցած անոր հայազգի ըլլալը եւ թէ Մահճուբեանը ընդհանրապէս թրքական հրատապ հարցերու նկատառումով է, որ նշանակուած է վարչապետի խորհրդական: Անգարայի համար երեւոյթը ինքնին լիարժէք…

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինէն Պատուիրակութիւն Մը Այցելեց Լիբանանի Մէջ Պոլիվիոյ Պատուոյ Հիւպատոսին

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինէն պատուիրակութիւն մը երէկ այցելեց Լիբանանի մէջ Պոլիվիոյ պատուոյ հիւպատոս Ուալիտ Ժոզեֆ Խուրիի: Պատուիրակութիւնը շնորհակալութիւն յայտնեց Պոլիվիոյ ժողովուրդին ու կառավարութեան` Պոլիվիոյ խորհրդարանին եւ ծերակոյտին կողմէ Հայոց ցեղասպանութեան ճանաչման համար` մատնանշելով, որ որոշումը արդարացի կերպով կը նշէ, որ Հայոց ցեղասպանութիւնը ծրագրաւորուած եւ կազմակերպուած ոճիր մըն էր, կը դատապարտէ ցեղասպանութիւնն ու անոր ժխտման…

Ակնարկ. Թրքական Շրջադարձի Նախանշաննե՞ր

Եւրոպական Միութեան Ընդլայնման գծով յանձնակատար Եոհաննես Հան Անգարայի մէջ յայտարարած է, որ Եւրոպական Միութեան Թուրքիոյ անդամակցութեան բանակցութիւնները կրնան վերսկսիլ յունուարին: «Գործը ճիշդ ուղղութեամբ կ՛ընթանայ», ըսած է Հան: Բացի ատկէ, եւրոպական պատուիրակութիւնը անդրադարձած է Իսլամական պետութեան դէմ պայքարին: Քննարկուած են Իսլամական պետութեան զինեալներուն մասին տեղեկատուութեան փոխանակման հարցը, ինչպէս նաեւ անոնց դէմ պայքարի համակարգուած ռազմավարութիւնը: Ան նաեւ…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումները Բերդաշեն եւ Եմիշճան համայնքներում

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը նախօրեին հանդիպումներ ունեցավ Մարտունու շրջանի Բերդաշեն եւ Եմիշճան համայնքներում: Բերդաշենի բնակչության հետ թվով վեցերորդ հանդիպումն էր, որին ներկա էր գյուղապետի տեղակալ Երվանդ Բարսեղյանը, դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը, դպրոցի ուսուցչական կազմը, համայնքի բնակչությունը: Այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ ներկա էր նաեւ համայնքի երիտասարդությունը: Հանդիպման սկզբում ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը…