
1- Անշուշտ, հայաշխարհը Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցը համարում է այսպէս ասած՝ նախահարթակ՝ գալիք 100-րդ տարելից-ամեակին, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ հայոց համընդհանուր պահանջատիրութեան վճռորոշ մի փուլ՝ աւելի հարուստ կենսափորձով յաջորդ ամեակ-հանգրւան թեւակոխելու համար: Տասնամեակները, հարիւրամեակները օրինաչափօրէն մի-մի հանգրւաններ են (ընդորում՝ կարճ) ժողովուրդ-ազգերի պատմութեան երկայնքում ու դրանում ազատագրական-պահանջատիրական պայքարի հոլովոյթում…, որում էլ յաջորդական սերունդներ…















