Հ.Յ.Դ. Մամուլ

Սա ստրկացուցիչ պայմաններով կնքված համաձայանագիր է

Գազային համաձայնագրերի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը երեք հիմնական հարց էր առանձնացրել իր հարցազրույցում’ 300 միլիոն դոլարի պարտքը, 20 տոկոսի վաճառքը եւ մինչեւ 2043 թվականը գազամատակարարման ոլորտում «Գազպրոմին» մենաշնորհ տալը. Սրանք ՀՅԴ-ի կողմից բարձրացված հարցերի միայն մի մասն են. Yerkir.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ի տարբերություն երկրորդ նախագահի, պատգամավորը համարում է, որ 300 միլիոնի…

Տարեդարձներ – ՀՅԴ 123ամեակ. Անանձնականը Եւ Անձնադրոշմը

Կազմակերպական մեր կեանքին, թէ գաղափարական մեր արտայայտութիւններուն մէջ ընդհանրապէս կը շեշտենք անանձնական վարքի ու մօտեցումներու հրամայականը, որպէսզի Դաշնակցութեան հնոցէն անցնող հայ մարդը յաղթահարէ եսակեդրոն կենցաղի, մտածողութեան եւ գործելակերպի այն կաշկանդումները, որոնք անհատին հետ կը ծնին, մարդկային բնութեան պարտադրանքն են եւ կը դժուարացնեն հաւաքական ես առաջացնելու ճիգերը: Գաղափարական մեր աւանդներուն ամէնէն ցայտուն ժառանգութիւնը կը հանդիսանայ դաշնակցականին…

Ամրաքայլ՝ դէպի 70-րդ հանգրվան…

2014 թւականը, ինչպէս նախկինում էլ յայտարարւել է, իրանահայ համայնքում գործունէութիւն ծաւալած մի քանի մարզամշակութային միաւորների համար հանդիսանալու է որպէս յոբելեանական տարեթիւ: Այդ կապակցութեամբ նոյն համայնքի մարզա-մշակութային ամենախոշոր միաւորը՝ Հայ մշակութային “Արարատ” կազմակերպութիւնը այս տարեմուտից իսկ նախապատրաստւել ու ընթացք է տւել իր իսկ հիմնադրութեան եւ գործունէութեան 70-րդ ամեակը նշանաւորելու լայնածաւալ աշխատանքներին: Իսկ այս աշխատանքները արտացոլել-իրազեկելու պարտաւորութիւնը…

Վարչապետի հարցազրույցի պատասխանը տվել է Ժան Ժակ Ռուսոն` դեռեւս 3 դար առաջ

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի’ անցյալ տարեվերջի հարցազրույցում հնչեցված տեսակետներին’ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ նաեւ մասնագիտական վերլուծությամբ, որի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի հետ: Շինարարության ոլորտի մասին – Պարո’ն Մինասյան, Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան փոխադարձ քննադատությունների շրջանակներում որոշակի ձեւակերպումներ ու դիրքորոշումներ եղան շինարարության ոլորտի վերաբերյալ: Տնտեսագիտական առումով` ոլորտի մասին ի՞նչ կարելի…

Ակնարկ. Անգարայի Ցուցմունքը Եւ Պաքուի Ձախող Կատարումը

Հինգշաբթի օր, Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարութեան նիստին ժամանակ յայտարարած էր, որ եթէ Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերէ ղարաբաղեան խնդիրի լուծման գործին մէջ, ապա «կարճ ժամանակահատուածի ընթացքին կարելի կ՛ըլլայ համաձայնութեան գալ»: Ալիեւի համաձայն, որեւէ տեղաշարժ չէ արձանագրուած արցախեան բանակցութիւններուն ուղղութեամբ: Թէեւ տարեվերջին որոշակի աշխուժացում նկատուած է: Ընդհանուր այս պարունակին մէջ յայտարարութիւնը շարունակուած է: «Որոշակի յոյսեր, որոշակի…

Հաղորդագրութիւն

Հայ քաղաքական կուսակցութիւններու` ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչներու ներկայութեամբ միջկուսակցական ժողովը տեղի ունեցաւ երէկ կէսօրէ ետք ժամը 5:00ին, «Շաղզոյեան» կեդրոնին մէջ: Խորհրդակցութիւնները կեդրոնացան լիբանանահայ համայնքին վերաբերող քաղաքական եւ գաղութային հարցերուն վրայ, որմէ ետք յատուկ օրակարգով քննարկումի առարկայ դարձաւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին ոգեկոչական եւ քաղաքական բնոյթի աշխատանքները նախապատրաստելու անհրաժեշտութիւնը: ՍԴՀԿ ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ ՌԱԿ ԼԻԲԱՆԱՆԻ…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Թեկնածու Սարգիս Պուտագեան` Պէյրութի Եւ Լեռնալիբանանի Ճարտարարուեստի Եւ Առեւտուրի Պալատի Անդամ

Երէկ «Պիել»-ի մէջ տեղի ունեցան Պէյրութի եւ Լեռնալիբանանի ճարտարարուեստի եւ առեւտուրի պալատի ընտրութիւնները, որոնց ընթացքին Պէյրութի եւ Լեռնալիբանանի ճարտարարուեստի եւ առեւտուրի պալատի նախագահ Մոհամետ Շուքէյրի նախագահած ցանկը ամբողջութեամբ ընտրուեցաւ, մրցակիցի չգոյութեան պատճառով: Պէյրութի եւ Լեռնալիբանանի ճարտարարուեստի եւ առեւտուրի պալատի անդամակցութեան յաղթանակ արձանագրած ցանկը կ՛ընդգրկէ հետեւեալ անունները. Մոհամետ Շուքէյր, Կապի Թամեր, Ուիսամ Արիս, Սարգիս Պուտագեան, Մոհամետ…

Քաղաքացիական նախաձեռնության առաջարկությամբ խորհրդարանական 4 ուժերը հանրահավաք կանցկացնեն

Այսօր խորհրդարանական 4 խմբակցություններ` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ խորհրդակցություն են անցկացրել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ որոշում է կայացվել հունվարի 18-ին` ժամը 14:00-ին, անցկացնել հանրահավաք, որի նպատակն է Սահմանադրական դատարանից պահանջել կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրումը` մինչև ՍԴ-ի կողմից…

Սպանիոյ Միսլաթա Քաղաքի Քաղաքապետական Խորհուրդը Ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը

Ամիսներ առաջ «Արարատ» հայկական միութեան կողմէ Սպանիոյ Միսլաթա քաղաքի քաղաքապետարանին ներկայացուած` Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը վերջապէս ստացաւ սպասուած արդիւնքը: Բանաձեւին միացած էր Ձախ միութիւն կուսակցութիւնը, որուն բանբերը` Սալուատոր Կարսիա Տէ Լա Մոթա հարցը ներկայացուցած էր քաղաքապետարանի յառաջիկայ նիստի քննարկման: Նիստին ներկայ էին վալենսաբնակ հայեր, սպանացիներ: Բացման խօսքը արտասանեց Սալուատոր Կարսիա Տէ լա Մոթան, որ հակիրճ…

Խոսքից՝ գործ…

2014-ի տարեմուտն իրանահայութեան ու մասնաւորապէս թեհրանահայութեան համար առանձնայատուկ էր նաեւ կարեւոր մի հանգամանքով: Դեռեւս մինչ Ամանոր նկատելի էր դարձել պետական-կառավարական մակարդակի քաղաքավարական, ճանաչողական ու շնորհաւորական նպատակային եւ ոչ պրոտոկոլային-ցուցադրական այցելութիւններ՝ մեր ազգային, համայնքային-հասարակական ու մշակութային կենտրոններ: Այսպէս, մինչ եւ յետտօնական օրերին պետական ու զինւորական բարձրաստիճան դէմքեր (ի դէմս նոյնինքն նախագահ Ռոհանիի) յարգանքի ու երախտագիտութեան այցելութիւն…