
Այսօր` ժամը 17:00-ին, ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունները` ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը, և այլընտանքային ԲՀԿ-ն հանդես են գալու համատեղ հայտարարությամբ: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը նշեց, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կազմվում է յուրաքանչյուր նստաշրջանում և գործում է մինչև հաջորդ նստաշրջանի սկիզբը: Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի` հաշվիչ հանձնաժողովի…















