Հ.Յ.Դ. Մամուլ

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ. «Պէտք է հասկանանք, որ այսօրւայ մեր գերագոյն խնդիրը Արցախն է, Արցախի անվտանգութեան ապահովումը»

Եռօրեայ այցի շրջանակներում «Ալիք» էր այցելել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը: Նա հրաժարւեց ընդարձակ հարցազրոյցից, բայց այնուամենայնիւ համաձայնւեց պատասխանել օրաթերթիս հարցերից մէկին, որը այսօր խիստ հրատապ է բոլորիս համար: Դա Արցախի հիմնախնդիրն է իր բոլոր պատճառա-հետեւանքային ցուցիչներով: Արցախի հիմնահարցը եւ նրա հզօրացումը միշտ էլ եղել է Դաշնակցութեան առաջնային օրակարգում: Եւ իզուր չէ, որ իւրաքանչիւր դետալի…

Մենք կեդրոն չունինք, Դուք էք բուն ղեկավարը

ԽՈՀԵՐ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 33-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ …պարոն Աշուրը, անսահման գոհ ժպիտով, մրթմրթում էր․ «Քոքը աղէկ դրեր իմ, մաշալլա՜հ․․․»։ (Վահան Թոթովենց, «Կեանքը հին հռոմէական ճանապարհի վրայ») Ընկալեալ սովորութիւն է, որ ՀՅԴ Ընդհանուր ժողովներուն նախորդող տարին իւրատեսակ խանդավառութիւն առաջացնէ մեր շարքերուն, համակիրներուն եւ հակակիրներուն մօտ։ Պիտի ըսէի նաեւ անտարբերներուն մօտ, սակայն այդպիսի էակի չեմ հանդիպած…

Նախ եւ առաջ պետք է ունենալ մշակութային քաղաքականության հայեցակարգ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնում նշանակվելուց շուրջ մեկ ամիս անց «Ապառաժ»-ը հանդիպել եւ զրուցել է Լեռնիկ Հովհաննիսյանի հետ: -Հուլիսի 2-ին նշանակվել եք մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնում: Ինչպե՞ս ընդունեցին Ձեզ աշխատակազմի անդամները: -Ես մշակույթի նախարարությունում նոր մարդ չեմ: 2010-ին աշխատել եմ զբոսաշրջության վարչությունում՝ որպես Տիգրանակերտ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ…

Հեղափոխությունը պիտի լինի մեր մեջ

Մենք մեր իշխանություններից միշտ պահանջում ենք այն, ինչ չենք պահանջում ինքներս մեզանից։ Մենք նրանցից պահանջում ենք տեր լինել երկրին, չգողանալ, չթալանել, բայց մենք /գոնե մեր հասարակություն մի մասը/ մեզ ընձեռված հնարավորությունների սահմանում պատրաստ ենք գողանալ, թալանել, սեփական տունն ու բակը ընդարձակել, ապօրինություն գործել, եթե վստահ ենք որ չենք պատժվի: Այսինքն մենք հաճախ չենք գործում զանցանքներ…

Հայաստանեան անց ու դարձ

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ Թէ Հայաստանում ժողովրդի և թԷ միջազգային հանրութեան կողմից, Հայաստանի Մայիսմէկեան իշխանափոխութեանը տւել են զանազան իմաստալից և անիմաստ որակումներ ու գնահատականներ, ինչպէս օրինակ՝ «սիրոյ և հանդուրժողականութեան» կամ «թաւշեայ յեղափոխութիւն», «նոր Հայաստան» և «նոր Հայաստան և նոր Հայրապետ», նոյնիսկ որոշ համացանցերում, Նիկոլ Փաշինեանին անւանել են «ազգային առաջնորդ»։ Վազ անցնելով մի շարք անպատասխանատու և քինախնդիր անձանց…

Ակնարկ. Ուաշինկթընի Կտրուկ Շրջադարձային Վարքագիծը

Միացեալ Նահանգներու նախագահին մօտ հռետորաբանական վերիվայրումներն ու կտրուկ շրջադարձները հետեւողական վարքագիծի բնոյթ կրած են: Այնքան մը, որ ոճի աննախընթաց սաստկացումը, հասցէական վերագրումները, հետեւողներուն մօտ սկսած են տարակուսանքներ ստեղծել յայտարարուածի եւ անոր համապատասխան առնուելիք քայլերու բացակայութիւնը կանխատեսելով: Փիոնկեանկ-Ուաշինկթըն արձանագրուած փոխմեղադրական մագլցողականութիւնը պահ մը աշխարհը համոզեց, որ հիւլէական պատերազմի մեկնարկը սարերու ետին չէ: Կտրուկ շրջադարձը Ուաշինկթընի կողմէ,…

ՀՀ ՏԶՆ նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ավագ Ավանեսյանը, Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի և իրականացվող ծրագրերի ու…

Երևանում հանդիպել են Դաշնակցության Հայաստանի և Լիբանանի ուսանողական միությունների անդամները

Օգոստոսի 2-ին Երևանում, ՀՅԴ Սիմոն Վրացյան կոնտրոնում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ Հայաստանի «Նիկոլ Աղբալյան» և Լիբանանի «Սիմոն Զավարյան» ուսանողական միությունների վարչությունների և անդամների միջև: ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամները ողջունել են «Դէպի երկիր» 2018 «Արամի կամքով, արցախեան ոգիով» ծրագրի շրջանակներում Հայրենիքում գտնվող և պատանեկան ճամբարներ կազմակերպող լիբանանահայ երիտասարդ դաշնակցականներին: Կարևորվել է հայրենիք-սփյուռք կապերի անընդհատության խորացմանն ու…

Կանգ առնելու ժամանակը

Ոմանք վերջին շրջանում ՀՀ-ում տեղի ունեցողը որակում են իբրև արդարադատության իրագործում, իսկ ուրիշների կարծիքով էլ, ընդհակառակը, գործվում են նոր սխալներ: Մենք հասել ենք մի տեղ, երբ այլևս էական չէ, թե որ տեսակետի կրողներն են մեծամասնություն կազմում, որովհետև հարցը այլևս տեղափոխվել է լուծումների այլ հարթակ: Կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը: Կասեն՝ հետո ի՞նչ: Օրենքի…

Ռուսաստանը Եւ Մենք…

Ռուսաստանի վերաբերմամբ, պատմականօրէն գոյութիւն ունեցած են (եւ ունի՛ն) երկու հակադիր կարծրատիպային (stereotypical) մտայնութիւններ՝ հայ քաղաքական կեանքի ֆոլքլորին մէջ: Առաջինը, որ կ՛ըսէ, թէ կարելի չէ որեւէ ձեւով Ռուսաստանին հակադրուիլ կամ նոյնիսկ հակաճառել անոր… քանի որ անկէ կախուած է մեր գոյութիւնը այբէն մինչեւ ֆէ: Ռուբէն Տէր Մինասեան (Ռուբէն Դարբինեանի վկայութեամբ) համոզուած էր, որ մեր ժողովուրդը չէ «սորված»…