Հ.Յ.Դ. Մամուլ

Պռոշյան գյուղապետի ընտրություններին մնաց երեք թեկնածու

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի ընտրությունների համար պայքարող հինգ թեկնածուներից երկուսը ինքնաբացարկ են հայտնել: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել Ցոլակ Գրիգորյանը` ԴԵԼԻԿՏ ընկերության տնօրեն և Գալուստ Մկրտչյանը` Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ: Հուլիսի 14-ին կայանալիք ընտրություններին կմասնակցեն երեք թեկնածու. անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը` «Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ընկերության գլխավոր…

Համբիկ Սասունյանի ներման դիմումը մերժվեց

Կալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը այսօր մերժել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը: Երեք տարի առաջ նման մի դիմում հանձնաժողովը եւս մերժել էր։ Այս տարի հունվարի 1¬ին հեռավոր Միացյալ Նահանգների Սեն Լուիս Օբիսպո բանտում ամանորի հետ մեկտեղ իր 50-ամյակը նշած Հայ Դատի նվիրյալը ծնվել է…

Այսօր Կալիֆոռնիայում տեղի կունենա Համբիկ Սասունյանի ներման դիմումի քննարկումը

Կալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը մեկ ժամից քննության է ընդունելու Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը: Երեք տարի առաջ նման մի դիմում հանձնաժողովը մերժել էր։ Այս տարի հունվարի 1-ին հեռավոր Միացյալ Նահանգների Սեն Լուիս Օբիսպո բանտում ամանորի հետ մեկտեղ իր 50 ամյակը նշած Հայ Դատի նվիրյալը…

Իրանահայերը Ռոհանիից ակնկալիքներ ունեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Իրանահայ համայնքի հիմնական խնդիրը սոցիալ-տնտեսական բնույթի է, իսկ գերխնդիրը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է: Այդ մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Հայ-համայնքի, ինչպես նաեւ սփյուռքյան բոլոր համայնքների գերխնդիրը շարունակում է մնալ Հայոց ցեղասպանության հարցը եւ ընդհանրապես մեր ազգային պահանջատիրության խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԻԻՀ խորհրդարանի պատգամավորը:…

Ակնարկ. Հակասութիւններ Եւ Ներքին- Արտաքին Առնչութիւններ

Պաքուի ղեկավարին նորագոյն յոխորտանքներուն անդրադառնալու անհրաժեշտութիւն չէր զգացուեր, եթէ կարեւոր հանգամանք մը վերլուծման փորձ կատարողին համար ինքզինք տիրական ձեւով զգալի չդարձնէր: Ազրպէյճանի նախագահին յոխորտանքները անշուշտ ուղղորդուած էին Մոսկուայի կողմէ նկատառելի ծաւալով կատարուած զինավաճառքին եւ սպառազինութեան նոր ոստումին: Եւ բնական է անշուշտ, որ հայկական դաշտին համար առնուազն մտահոգիչ նկատուէր երեւոյթը կրկնակի իմաստով: Նախ հակառակորդին ռազմականացումին նոր…

Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է այնպիսի զինտեխնիկա, որը նախատեսված է խաղաղ բնակչություն ոչնչացնելու համար

Aravot.am-ը ԼՀՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանից, որը Արցախյան պատերազմի մասնակիցներից է եւ զբաղեցրել է նաեւ ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնը, հետաքրքրվեց, թե Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելով արդյոք չի՞ խախտվել երկու երկրների միջեւ ռազմական ուժերի հավասարակշռությունը: Պարոն Աղաբեկյանն այնքան անհանգստացած չէր անհավասարակշռությունը խախտվելով, որքան նրան մտահոգում էր, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է այնպիսի զինտեխնիկա, որը…

ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Գրիմը խոստացել է ավելի համառ պայքար մղել Հայոց ցեղասպանության ճանաչման համար

ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Գրիմը խոստացել է Իլիոնոյսի հայ համայքնի անդամներին ավելի համառ աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի ընդունման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Իլինոյս նահանգի Հայ դատի հանձնախմբից, Կոնգրեսում Հայսատանին աջակցող խմբի համանախագահ Մայքլ Գրիմի համար հրավիրված համայնքային ընդունելության ժամանակ հնարավորություն է ընձեռվել տեղի հայ համայնքի անդամներին ծանոթանալ նոր համանախագահի…

ԼՂՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է «Ֆրանս-24»-ին տված հարցազրույցը

ԼՂՀ արտգործնախարարը պարզաբանումներ է տվել ԱԺ-ում ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հարց ուղղեց արտգործնախարար Կարեն Միրզոյանին, ով պատգամավորի փաստմամբ, «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ հայտնեց այլ տեսակետներ, մասնավորապես՝ սահմանադրությամբ ամրագրված ազատագրված տարածքներն անվանելով բուֆերային գոտի, իսկ ԼՂՀ անկախության հարցի շուրջ ինչ-որ…

Ակնարկ. Հեռակառավարումը Եւ Լիբանանեան Իրականութիւնը

Հարաւային Լիբանանի մէջ պատահած դէպքերը լիբանանեան համատարած լարուածութեան ընդհանուր պարունակէն դուրս պէտք չէ դիտարկել անշուշտ: Բանակին դէմ կատարուած յարձակումը պետական խորհրդանիշի դէմ ոտնձգութիւն է. մանաւանդ որ միջադէպի իբրեւ արդիւնք չէ, այլ ուղղակի կատարուած հրահրում է. պատահարը` մթնոլորտ եւ կացութիւն ստեղծելու համար: Բանակին հասած ծանր հարուածին համարժէք հակազդեցութիւնը զինուորական հաստատութեան կամ պետական կարեւորագոյն խորհրդանիշերէն մէկուն վերահեղինակաւորումը…

Ընտանիքը «խմբակային գործ» է համարում Հրաչ Մուրադյանի սպանությունը

Պռոշյանում գյուղապետի թեկնածուների առաջադրումից հետո էլ մթնոլորտը շարունակում է լարված մնալ: Գյուղ մեր այցելության ժամանակ լարվածությունն ակնհայտ էր, գյուղը կարծես ճամբարների է բաժանված, գյուղացիները շատ զգուշավոր են լրագրողների հետ շփումներում: Այս տարվա ապրիլի 2-ին սպանված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի ընտանիքը համոզված է, որ լարվածությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հայտնաբերվել Մուրադյանի սպանության «պատվիրատուները»: Նախկին…