Հ.Յ.Դ. Մամուլ

ՀՄԸՄ-ի 100-ամեակի Տօնակատարութիւնները Եւ ՀԱՄԱ-ՀՄԸՄ-ական 11-րդ Բանակումը Աւարտեցան Յաղթանակի Ճաշկերոյթ-Պարահանդէսով

Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոս Այցելեց ՀՄԸՄ-ի Բանակավայր Եւ Սկաուտներուն Յորդորեց Նուիրական Աշխատանքով Շէնացնել Մեր Կեանքը Երէկ, երեկոյեան, յաղթանակի ճաշկերոյթ-պարահանդէսով իրենց աւարտին հասան ՀՄԸՄ-ի 100-ամեակի տօնակատարութիւններն ու համա-ՀՄԸՄ-ական 11-րդ բանակումը, որոնք ամբողջ տասը օր մէկ դարեայ «կամաւոր բանակ»-ին խօսքն ու գործը ծանօթացուցին հայրենի հայութեան, հայ մարմնակրթութեան 100 տարուան աւանդներուն վերարժեւորումը կատարեցին եւ Հայաստանին յիշատակ ձգեցին…

Երեսփոխան Յակոբ Բագրատունի Այցելեց Նախագահ Աունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի յուլիսի 27ին այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան Լիբանանի քաղաքական բեմը յուզող իրադարձութիւնները, կառավարութեան կազմութեան հոլովոյթին վերաբերող մանրամասնութիւններ, սուրիացի տեղահանուածներու տունդարձին վերաբերող ռուսական նախաձեռնութիւնը, ինչպէս նաեւ լիբանանահայութեան վերաբերող հարցեր: Հանդիպումէն ետք երեսփոխան Բագրատունի նախագահական պալատէն յայտնեց, որ նախագահ Աունի հետ քննարկած է նաեւ Մեթնի…

Լիզպոնի Գործողութեան 35-Ամեակի Ոգեկոչման Ձեռնարկ

«Լիզպոնի Գիտակից Ինքնանահատակութիւնը Արդարութեան Եւ Իրաւունքի Հաստատման Յեղափոխական Ու Քաղաքական Աքթ Է Եւ Վերազարթնող Կոչ` Հայու Ինքնութեան Պահպանման Ու Ամրապնդման» Հաստատեց Յակոբ Բագրատունի 27 յուլիսի երեկոյեան ժամը 8:00-ին, «Յակոբ Տէր Մելքոնեան» սրահը լեցուցած հայորդիներուն, յատկապէս երիտասարդներուն հետ հաղորդակցելու, անոնց պատգամներ փոխանցելու եւ իրենց կատարած վեհ գործողութեան անժամանցելիութիւնն ու կարեւորութիւնը շեշտելու «եկած էին» Սիմոնը, Սագոն, Վաչէն,…

Մեր պետական, ազգային արժեհամակարգին որոշակի հարվածներ են ուղղվում

Պաշտոնաթող նախագահներին, տարբեր քաղաքական դեմքերին մեղադրյալի աթոռին նստեցնելը, որոնք իրենց վրա ժամանակին կրել են որոշակի պատասխանատվություն, կարող է մեր համազգային նպատակների, որդեգրած քաղաքականության մեջ լուրջ ճեղքեր առաջացնել: Այս մասին մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանում կատարվող վերջին իրադարձություններին, մասնավորապես՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Նա նշեց,…

Երեք սկզբունքների կիրառմամբ է հնարավոր ունենալ տնտեսական ներառական աճ և սոցիալական պետություն

Օրերս կառավարությունում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական քաղաքականությանը՝ հայտարարեց, որ տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգը։ Վարչապետն որպես նպատակ առանձնացրեց նաև ներառական տնտեսական համակարգի կայացումը։ Այս կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հարցերով գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Սոցիալական տնտեսության կառուցման…

Սահմանադրական կարգի տապալման մասին խոսելը բոլորովին այլ տեղ է տանում

Հայ Յեղափոխական Դաշնակցության` երեկ տարածած հայտարարության վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ: -Պարո’ն Համբարձումյան, Դաշնակցության` երեկ տարածած հայտարարությունը մամուլում և սոցիալական ցանցերում տարաբնույթ, երբեմն խիստ ծայրահեղ մեկնաբանությունների առիթ տվեց: Կցանկանայինք լսել Ձեր պարզաբանումները: -Նախ` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը պետք է դիտարկել իր ամբողջության մեջ՝ նկատի ունենալով արված բոլոր…

Ընկեր Վահէ Յարութիւնեանի Յիշատակին

ՅԱԿՈԲ ՀԱՒԱԹԵԱՆ Կիրակի, 22 յուլիսի առաւօտեան, անհաւատալի եւ անսպասելի լուր մը կայծակնային արագութեամբ Հայաստանէն տարածուեցաւ արտասահմանեան բոլոր գաղութները: Առաջին հայեացքէն ոչ ոք հաւատաց, եւ ընկերային ցանցերու վրայ լուրի տեղադրումն ու անոր յաջորդող ընկերներու գրառումները յուզումով եւ միաժամանակ ընդվզումով պատեցին դաշնակցական շարքերը: Հայութեան եւ Հայաստանի ապրած բախտորոշ այս փուլին, Հայ յեղափոխական դաշնակցութեան Բիւրոյի աշխատակազմի ղեկավար, կարգապահ…

Արամին շնորհիւ Վասպուրականի ժողովուրդը կազմակերպուած էր ու պատրաստ՝ իր իրաւունքները պաշտպանելու

Պատմաբան Երուանդ Փամպուքեան «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհանդէսին առիթով ժամանած էր Հալէպ: Այս առիթով «Գանձասար» մտերմիկ հարցազրոյց մը ունեցաւ անոր հետ: Ստորեւ կը ներկայացնենք հարցազրոյցը. Երուանդ Փամպուքեան.- Նամականին կ’ընդգրկէ 1904-1915 թուականներու նամակները: Արամ Մանուկեան առաջին նամակը գրած է Նոյեմբեր 1904-ին, իսկ 1914-1915 թուականներու նամակները սակաւաթիւ են, այդ թուականներէն մեզի հասած Դաշնակցութեան արխիւները ընդհանրապէս սակաւաթիւ են:…

Երիտասարդական Ջահերթ` Լիզպոնի Հինգ Հերոսներու Յիշատակին

ՀՅԴ ԼԵՄ-ի Կեդրոնական վարչութեան Քարոզչական յանձնախումբին կազմակերպութեամբ, երէկ` հինգշաբթի, 26 յուլիս 2018-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, հարիւրաւոր պատանիներ եւ երիտասարդներ ԼՕԽ-ի «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կեդրոնին առջեւէն ջահերթով ուղղուեցան դէպի Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատուն` իրենց յարգանքի տուրքը մատուցելու 35 տարիներ առաջ իրենց կեանքը հայութեան եւ Հայ դատին մատաղ ըրած Արային, Սիմոնին, Սագոյին, Սեդրակին եւ Վաչէին: Հասնելով գերեզմանատուն,…

ՀՄԸՄ-ի 100-ամեակի Դրոշմաթուղթի Հրապարակում Եւ Պատմութեան Նուիրուած Գիտաժողով` Երեւանի Մէջ

ՀՄԸՄ-ի 100-ամեակի տօնակատարութիւններուն եօթներորդ օրը յատկացուեցաւ պետական արտօնութեամբ յատուկ դրոշմաթուղթի հրապարակման եւ միութեան հիմնադրութեան, կազմաւորման եւ տարածման նուիրուած գիտաժողովին, որոնք տեղի ունեցան սփիւռքի նախարարութեան դահլիճին մէջ, առաւօտեան ժամը 9:30-էն մինչեւ յետմիջօրէի ժամը 3:30: 100-ամեակի Դրոշմաթուղթը 100-ամեակի դրոշմաթուղթի հրապարակման ներկայ գտնուեցան սփիւռքի փոխնախարար Բաբգէն Տէր Գրիգորեան, փոխադրամիջոցներու, կապի եւ տեղեկատուութեան արհեստագիտութեան փոխնախարար Արմէն Արզումանեան, «Հայփոստ»-ի գլխաւոր…