
Որքան հայ զավակներ կարող էին արվեստագետ դառնալ, բայց, ճակատագրի բերումով, անմահացան որպես ազատամարտիկ: Գեղարվեստաթատերական ինստիտուտի վերջին կուրսից Արթուր Ղարիբյանը մեկնեց մարտի դաշտ: Այնտեղ էլ, ընկերների հավաստմամբ, նկատում էին արվեստի հանդեպ նրա սերը: 1992 թվականին Մարտակերտի կռիվներում զոհված ազատամարտիկը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի մարտական խաչ 2-րդ, Արցախի մարտական խաչ առաջին աստիճանի եւ “Շուշիի ազատագրման համար” մեդալներով:…















