
ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված հերթական քննարկումը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ կոնսենսուսի գալու համար այնպիսի ձևակերպում են առաջարկել, որն ամենալայն դուռն է բացում: «Մենք շատ հստակ ձևակերպել ենք, որ կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի, որը հնարավորություն կտա ընտրողին` համապետական ընտրությամբ որոշել կուսակցության ներսում մանդատների բաշխումը: Ցանկացած տարբերակով…















