Հ.Յ.Դ. Մամուլ

Սկսելու համար…

Մենաշնորհային համակարգի կազմաքանդման գործընթացը և այդ ոլորտի տնտեսական ուժականութիւններու կերպարանափոխութիւնը և անցումը դէպի ժողովրդավարական մրցակցային տնտեսութիւն նուրբ և ոսկերչային աշխատանք պահանջող գործ է, զոր կարելի է իրագործել բազմամակարդակ ռազմավարութեան մը հետևողական կիրառումով միայն և համապարփակ տեսլականով։ Հանրութիւնը պէտք է ճիշտ գնահատէ գործին թեքնիք և բազմահանգրուան բնոյթը և համապատասխան յարատևութեամբ պահպանէ իր զօրակցութիւնը Վարչապետ Փաշինեանի և…

100-ամեակ. Մեր Մասնակցութիւնը

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին առիթով մեր թերթի նախաձեռնած աշխատանքները իրենց աւարտին չեն հասած. տարին ամբողջ յոբելենական է, եւ տարբեր միջավայրերէ կը հնչեն առաջարկներ Ա. Հանրապետութեան երկուքուկէս տարուան իրագործումները նշելու, պատմաքաղաքական իրադարձութիւններու այժմէականացման փորձեր կատարելով քննարկման եւ հրատարակչական նոր տարածքներ ձեւաւորելու: Հիմա գանք մեր փոքր ածուին` նկատելու համար «Ազդակ»-ի կատարած մինչ այժմեան աշխատանքներուն ընդհանուր պատկերը: Հիմնական երկու…

Կարոտ Սասունյան․ Ես մուսուլմանացած հայի քրիստոնյա զավակ եմ

Ծնունդով Սասունից, այժմ Դիարբեքիրում բնակվող Կարոտ Սասունյանին մանուկ հասակում մայրն ուղարկում էր մզկիթ, որպեսզի արաբական տառերը սովորի, մտածելով, որ եթե երեխան մեծանա որպես մահմեդական, ապա ատելության ու վրեժխնդրության զգացում չի ունենա։ «Երբ անցնում էինք մզկիթի մոտով, ինձ ծաղրում էին՝ ասելով, որ Կարպիսի տղան պետք է դառնա իմամ, ու մենք էլ նրա առջև նամազ անենք: Ես…

Պարտադիր կուտակայինի հարցը օրակարգում է

Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ արտահանումների գործընթացում խոչընդոտների վերացմանը, ինչի մասին քանիցս հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղած պոտենցիալը, ըստ նախարարի, լավատեսություն է ներշնչում: Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշներին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ կանխատեսումները դրական են, սպասում են, որ կունենան ավելի լավ տնտեսական միջավայր, որի պայմաններում…

Աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի մոտ

Հունիսի 20-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Ամփոփվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերի շուրջ իրականացված աշխատանքները: Աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ կառավարությունից եւ պետական գերատեսչություններից ստացված գրությունները, եւ ոլորտային պատասխանատուները զեկուցեցին դրանց կապակցությամբ իրականացվող գործընթացները: Մասնավորապես անդրադարձ եղավ տարածքների համաչափ զարգացման նպատակով ներդրումային ծրագրերի ներկայացմանը, քաղաքացիներից ստացված դիմումներին, անտառապատման ծրագրերին, ճանապարհային…

Մարդու իրավունքների Պաշտպանը Գեղարքունիքի մարզում էր

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Արման Թաթոյանը շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ներկայացրեց այն խնդիրները, որոնք Գեղարքունիքի մարզի բնակիչների կողմից բարձրացվել են ՄԻՊ գրասենյակում: Դրանք առնչվում են սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական և ՏԻՄ ոլորտներին: Մարզպետը և Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնորեն քննարկեցին ՄԻՊ գրասենյակի կողմից ներկայացված տեղեկանքում…

Մնայունն է որ կայ ու կ՛ապրի

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Համաժողովրդային Տօնակատարութեան Հայ Քաղաքական Երեք Կուսակցութիւններուն Կողմէ Երեսփոխան Յ. Բագրատունիի Արտասանած Խօսքը Եթէ երբեք Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման հանդիսութիւնները տարիներու ընթացքին յաջողած են ստանալ համահայկական բնոյթ, եւ այդ ծիրին մէջ կատարուած նախաձեռնութիւնները առհասարակ կազմակերպուած են համագաղութային մաշստապով, միջկուսակցական, միջյարանուանական, միջմիութենական միացեալ մարմիններու հովանաւորութեամբ, այսօր, մեր յիշողութեամբ թէ պրպտումներու իբրեւ արդիւնք, առաջին անգամն է,…

Նախագահ Աուն Ընդունեց Բագրատունին

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի, որուն հետ քննարկեց անցնող օրերուն լիբանանեան քաղաքական բեմը յուզող զանազան հարցեր: Յատուկ ուշադրութեան առարկայ դարձան կառավարութեան կազմութեան, սուրիացի գաղթականներուն տունդարձի եւ քաղաքացիութիւն շնորհելու վերջին հրամանագիրին խնդիրները: Բագրատունի անգամ մը եւս շեշտեց յառաջիկայ կառավարութեան մէջ հայ համայնքի ներկայացուցչութեան հարցը` պահանջելով, որ 30…

«Ապառաժ»-ի խմբագրական. Սթափվե՛նք

Վերջին 15 օրերին Արցախի ներքաղաքական դաշտն ապրեց վայրիվերումներով լի օրեր: Թերեւս, ապրիլից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակնհայտ էր, որ հասարակական պահանջի իրավիճակի ալիքը կհասնի նաեւ Արցախ: Սակայն, ըստ ամենայնի, ակնկալիքը իրականություն դառնալու ճանապարհին բախվեց անսպասելի արձագանքի: Արցախում քաղաքական պահանջների դրսեւորումները սկսեցին պարզ կենցաղային վեճի եւ ծեծկռտուքի հետեւանքով: Սակայն մեր քաղաքական համակարգը չկարողացավ…

Ակնարկ. Ներքին Արդարութիւն – Արտաքին Անվտանգութիւն Բանաձեւը

Մեր երկրին մէջ տիրող յետյեղափոխական իրավիճակը բեկումնային պահեր ստեղծելու նախադրեալներ կը պարզէ: Արտաքին առումով եթէ յատկապէս նկատի ունենանք կառավարութեան ծրագիրը, վարչապետի ուղերձն ու տարբեր առիթներով կատարած յայտարարութիւնները, արտաքին գործոց նախարարի պատասխանները արտաքին քաղաքականութեան վերաբերող հարցումներուն, հիմնականին մէջ շրջադարձեր չեն նկատուիր. երանգային տարբերութեամբ մը Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի անմիջականութեան մասին առաջադրանքներ կը բարձրաձայնուին: Մինչ ներքին առումով…