Հ.Յ.Դ. Մամուլ

25 տարի առանց Շահեն Մեղրյանի

25 տարի առաջ ապրիլի 17-ին Արցախը կորցրեց իր լավագույն հրամանատարներից մեկին՝ Շահեն Մեղրյանին: Շահեն Մեղրյանին եւ զինակիցներին Երեւան տանող ուղղաթիռը խփվեց Եղնիկներում: Ամեն տարի ապրիլի 17-ին հարազատներն ու մարտական ընկերները Եռաբլուր են այցելելում՝ հիշատակի տուրք մատուցելու հրամանատարին եւ նրա հետ զոհված տղաներին: 2014 թ-ին նա հետմահու արժանացել է Արցախի հերոս կոչմանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

«Ապառաժ»-ի խմբագրական. Զգոնությունը` հրամայական

Անցյալ երկու շաբաթվա ընթացքում մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները բուռն էին, եւ որին մասնակից ենք` ուզենք, թե ոչ: Բացի Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, քաղաքական դիտանկյունից հագեցած շաբաթ ունեցանք: Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, իսկ Հայաստանն անցավ նոր կառավարման համակարգի, տեղի ունեցավ ՀՀ նախագահի երդմնակալությունը եւ սկսվել է նոր վարչապետի ընտրության գործընթացը: Այս բոլոր իրադարձություններում՝…

Լրագրութեան Վարժողական Ծրագիր (21). Արտակ Սարգսեան «Ապագայ Լրագրողներ»-ուն Ներկայացուց Հայաստանի Մէջ Գործող Լրատուական Դաշտը

Ուրբաթ, 13 ապրիլ 2018-ին, երեկոյեան ժամը 5:30-ին, «Ազդակ»-ի կազմակերպած Լրագրութեան վարժողական ծրագիրի շրջագիծին մէջ, խմբագրատուն այցելեց ՀՅԴ Բիւրոյի հանրային կապերու գրասենեակի նախագահ Արտակ Սարգսեան: Ա. Սարգսեան «Ապագայ լրագրողներ»-ուն ներկայացուց Հայաստանի մէջ գործող լրատուական դաշտը` սկսելով պատկերասփիւռի կայաններէն: Ան նշեց, որ պատկերասփիւռի կայանները Հայաստանի լրատուական դաշտին մէջ գերակայ աղբիւր են, որովհետեւ կը ներկայանան իբրեւ ժողովուրդին 70…

Լիբանանահայութեան Միասնականութիւնը Խորթ Կը Թուի Այլոց, Իսկ Դաշնակցութիւնը Պառակտելու Փորձերուն Ձախողութիւնը Կը Նեղացնէ Բոլորը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Սաութ էլ Հուրիա» ձայնասփիւռի կայանին հետ ունեցած իր հարցազրոյցին ընթացքին շեշտեց երեսփոխանական ընտրութիւնները կայացնելու կարեւորութիւնը` նշելով, որ անոնք կարեւոր են` կազմելու համար նոր խորհրդարանը եւ ամրապնդելու երկրին ժողովրդավարական վարչակարգը: Ընտրական օրէնքին մասին խօսելով` երեսփոխան Բագրատունի շեշտեց, որ ընտրական օրէնքն է, որ քաղաքական ուժերը ամբողջ Լիբանանի տարածքին մղած…

Նախագահ Աուն Երեսփոխան Բագրատունիի Հետ Քննարկեց Լիբանանահայ Համայնքը Յուզող Հարցեր

Հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աուն երէկ նախագահական պալատին մէջ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունին, որուն հետ քննարկեց լիբանանեան իրադարձութիւնները, Տահրանի մէջ գումարուած Արաբական լիկայի վեհաժողովին եւ տարբեր պատասխանատուներու հետ իր ունեցած հանդիպումներուն արդիւնքները, ինչպէս նաեւ Լիբանանի տնտեսական օժանդակութեան նպատակով տեղի ունեցած «Սետր»-ի միջազգային խորհրդաժողովին վերաբերող մանրամասնութիւններն ու անոր յաջորդելիք քայլերը: Հանդիպումէն…

ՀՀ սահմանների ուղղությամբ կրակելը կրակի հետ խաղ անել է

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը թեև հիմք չի տեսնում, որ Ադրբեջանը Նախիջևանի կողմից ռազմական գործողությունների կգնա, բայց կարծում է, որ ամեն ինչին միշտ պետք է պատրաստ լինել: «Նախիջևանի կողմից Ադրբեջանի ռազմական գործողություններն այլ նշանակություն ունեն, քան Արցախի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները: Նկատի ունեմ, որ Նախիջևանի…

«Ազդակ»ի Խմբագրական. Երկու Պատկերներու Սահմանադրական Հիմքը

Հայաստանի Հանրապետութեան մէջ պետական եւ հասարակական հարթութիւնները տարբեր ուղղութիւններ դրսեւորելու ընթացքին մէջ են։ Հասարակականէն աւելի հաւանաբար ուսանողական-երիտասարդական դիմագիծի շեշտը պէտք է ընդգծել այն առումով, որ վարչապետի թեկնածուի առաջադրումի գործող մեծամասնութեան որոշումին դէմ հիմնական բողոքողները այդ խաւի ներկայացուցչիներն են։ Ուղղութիւնը հասարակական է այնքան, որ այդ խաւը բնականաբար հասարակութեան ամէնէն աշխուժ խաւն է։ Թէ՛ իրաւապահներու եւ թէ՛…

Եթե տարածաշրջանում երկարատև պատերազմներ լինեն, չի բացառվում, որ Ադրբեջանը կօգտվի իրավիճակից

Ռուսաստանը բավական ինքնազսպվածություն ցուցաբերեց և չընկավ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի թակարդը, ինչն ավելի բարդ և ծանր հետևանքներ կունենար. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշեց նաև, որ Սիրիայի հետ կապված վերջին օրերի գլխավոր իրադարձությունը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից ռմբակոծումն էր և…

Այսօր Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

Ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 26-ամյա տարելիցը: Այդ առիթով ԱՀ ԱԺ պատգամավորներ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ, Արթուր Մկրտչյանի կուսակցական ընկերներն ու հարազատները, ինչպես նաև Արցախի քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել նրա հուշաքարին: «Ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ մենք վերականգնեցինք մեր պետականությունը եւ ամեն անգամ գալով այս…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Ապրիլի 13-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 13 քաղաքացի՝ Արագած, Գառնահովիտ, Ուշի, Օշական, Աղձք, Դաշտադեմ, Ուջան, Ն. Բազմաբերդ, Կարբի, Լեռնարոտ, Սասունիկ եւ Աշտարակ համայնքներից: Բոլորն էլ ներկայացան ընդունելության եւ ստացան դրական պատասխաններ: Դիմումների մեծ մասը վերաբերում էր դրամական օգնություն ստանալուն, որոնք բավարարվեցին: Ընդհանուր առմամբ՝ 11 քաղաքացի ստացավ դրամական աջակցություն:…