Հ.Յ.Դ. Մամուլ

Գասպար Կարապետյանը պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանին պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով: «Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանին պարգևատրել Մեսրոպ Մաշտոց շքանշանով»,- նշված է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի համապատասխան հրամագրի մեջ:

Կոչ Հայ Ժողովուրդին

Երեք տարի առաջ էր, որ հայ ժողովուրդը, ազգային հաւաքական զգացումի անխորտակելի ալիքէ մը մղուած, ամբողջ աշխարհի մէջ կ’ոգեկոչէր յիսնամեայ յիշատակը Ապրիլեան Եղեռնի իր մէկուկէս միլիոն նահատակներուն: Բայց այսօր, արդեն, յիսնամեայ այլ տարեդարձ մըն է՝ որ անխառն հպարտանքով եւ ազգային գիտակցութեան մշտանորոգ շունչով մը կը լեցնէ սրտերը բոլոր հայերուն: Այսօր յիսնամեկն է դարերու ստրկութենէն ետք Անկախ…

Հայաստանի Մէջ Ներդրումներ Կատարելու Ցանկութիւն Ունեցող Լիբանանցի Գործարարներու Թիւը Մեծ Է

Հայաստան-Լիբանան յարաբերութիւններուն մէջ վերջին շրջանին բաւական աշխուժութիւն կը նկատուի: Փետրուարին Լիբանանի Հանրապետութեան նախագահ Միշել Աունը պաշտօնական այցելութիւն տուաւ Հայաստան, վերջերս Լիբանան այցելեց Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեան: Լիբանանի խորհրդարանի հայ երեսփոխան Յակոբ Բագրատունի ատիկա պատահական չի նկատեր: «Արմէնփրես»-ին հետ զրոյցի մը ընթացքին ան նշեց, որ Լիբանանի ու Հայաստանի ժողովուրդներու բարեկամութիւնը կու գայ դարերու խորքէն, ներկայիս նոր…

Արցախի Հանրապետության պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատմական է

«Արցախի Հանրապետության պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատմական այցելություն է»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՀ պատվիրակության անդամ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Այցի շրջանակներում Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ կոնգրես եւ ԱՄՆ Ազգային շահերի կենտրոն։ «Այցը կարեւորվում է նրանով, որ չճանաչված երկրի պատվիրակություն…

Արայիկ Հարությունյանի հանդիպումները Մելբուրնում

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին այցելել է Մելբուրն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ավստրալահայերի հետ, որը կազմակերպվել էր Համազգայինի տեղի կենտրոնում՝ ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի աջակցությամբ՝ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության կողմից իրականացվող ծրագրերում…

«Հայրենիք»ի խմբագրական. «Մենք Ենք Մեր Լեռները» Քէփիթըլ Հիլի Մէջ

Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչներ բազմիցս այցելած են Միացեալ Նահանգներու զանազան քաղաքներ եւ բնականաբար մայրաքաղաք Ուաշինկթընը: Սակայն, հակառակ քաղաքական բնոյթ ունեցող այս այցելութիւններուն, Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութիւնը շարունակ լուսանցքի տակ ձգած է այս այցելութիւնները եւ կարելի եղածին չափ հեռու պահած՝ քաղաքական բեմահարթակէն: Հազուադէպօրէն ալ ծայրայեղ մօտեցում մը կիրարկուած է, երբ ո՛չ միայն դռները փակ մնացած են…

Ոչ միջին վիճակագրական արցախցու երազախաբությունից Աստված հեռու տանի

Իմ արցախցի գործընկեր Վահրամ Աթանեսյանը կրկին փայլել է, շատ ներողություն, բոլշևիկի իր բացառիկ տաղանդով: Չէ, իսկապես տաղանդ է պետք, այն էլ բոլշևիկի, որ հայտարարես, թե ումն են պետք սփյուռքի հայկական կառույցներն ու որն է դրանց օգուտը: Ժամանակին մեզ Սփյուռքից հեռու էին պահում հենց բոլշևիկները: Եթե սխալվում եմ՝ ուղղեք ինձ: Իսկ այսօր իմ արցախցի գործընկերն է…

Կլենտէյլի Հայ Դատը Կ՛ողջունէ Քաղաքին Մէկ Թաղը «Արցախ» Անուանելու Որոշումը

ԿԼԵՆՏԷՅԼ.- Կլենտէյլի Հայ Դատի յանձնախումբը ողջունեց Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդին կողմէ Մարտ 13ի երեկոյեան միաձայնութեամբ վաւերացուած այն որոշումը, որուն շնորհիւ քաղաքին Մերիլենտ թաղին մէկ հատուածը (Հարվըրտի եւ Ուիլսընի միջեւ) «Արցախ» պիտի կոչուի։ Կլենտէյլի Հայ Դատի յանձնախումբը զօրակցած էր նշեալ թաղը Արցախի Հանրապետութեան ի պատիւ կոչուելուն գծով տարուող ջանքերուն, եւ յանձնախումբի համայնքային հարցերու պատասխանատու Մարկարիթա Պաղտասարեան դրուատեց…

«Ապառաժ»ի խմբագրական. Տեղեկատվությունը որպես զենք

Տեղեկատվությունը ըստ էության զենք է: Ներքին իմաստով՝ որևէ բանից տեղյակ լինելն օգնում է ճիշտ կողմնորոշվելու և ճիշտ քայլ կատարելու, իսկ երբ տեղեկատվությունը դեպի դուրս է մատակարարվում՝ մատուցողի կողմից ճիշտ, տեղին և, ամենակարևորը, նպատակային օգտագործման պարագայում դառնում է հանրությանն ուղղորդող խթան: Վերը նշված դիտանկյունից տեղեկատվությունը միշտ օգտագործվել է քաղաքական նպատակների իրականացման համար, իսկ տեխնոլոգիական զարգացումները հնարավորություն…

Շնորհավոր Ծնունդդ, Ընկեր

Մարտի 16-ին Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ, ՀՅԴ անդամ Թելման Հարությունյանը կդառնար 59 տարեկան: Մարդ, ում անունն ակամայից հիշեցնում է 1988 թվականի հուլիսյան օրերը: Այդ ժամանակ Արցախում արտակարգ դրություն էր: Ժողվրդի շուրթերին «Միացու՜մ» էր, «Արդար պահա՜նջ…»: Թելմանի խիզախ քայլը ոգևորիչ եղավ ժողովրդի համար: Նա կարողացավ հաշված րոպեների ընթացքում բարձրանալ Մարզգործկոմի տանիքը, կայծակնային արագությամբ դեն նետել ադրբեջանական դրոշը`…