
Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի Կենտրոնական Ընտրական յանձնախմբի կողմից հրապարակւած ընտրութիւնների արդիւնքները վկայում են այն մասին, որ «Կայուն համայնք» կարգախօսով ընտրարշաւին մասնակցած թեկնածուները յաջողել են համայնքի անդամների մեծամասնութեան քւէները իրենց օգտին գրանցել: Ոչ այնքան թէժ ընտրապայքարի արդիւնքում, ահա, ձեւաւորւել է համայնքի բարձրագոյն ատեանը՝ Պատգամաւորական ժողովը, որն արտացոլելու է միեւնոյն համայնքի մեծամասնութեան ազգային-հասարակական ուղղութիւնը, որն…















