
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ուսումնական հաստատությունների տնօրենների հետ վերջին օրերին անցկացված ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ նշեց, որ կրթության ոլորտում առաջիկայում կլինեն լուրջ փոփոխություններ: Մասնավորապես` ավագ դպրոցում` 12-րդ դասարանի վերջին կիսամյակում, աշակերտը հնարավորություն կունենա սովորելու այն 3 առարկաները, որոնք հետագայում պետք կլինեն մասնագիտական ընտրություն կատարելիս: Հաջորդ տարի այս մոդելը կկիրառվի 12-րդ դասարանում ամբողջ ուսումնական տարում:…















