Շրջանային մամուլ

Պուրճ Համուտի, Այնճարի Եւ Պսալիմ-Մըզհեր-Մաժզուպի Քաղաքապետներն Ու Փոխքաղաքապետները Ընտրուեցան

Մարտիկ Պօղոսեան, Մարտիկ Արսլանեան, Լեւոն Տէր Սարգիսեան, Վարդգէս Խօշեան եւ Նազարէթ Անտէքեան Մեթնի գաւառապետ Մարլեն Հատտատի նախագահութեամբ գումարուած իր անդրանիկ նիստին, Պուրճ Համուտի քաղաքապետական խորհուրդը քաղաքապետ ընտրեց Մարտիկ Պօղոսեանը, իսկ փոխքաղաքապետ` Մարտիկ Արսլանեանը: Նոյն ձեւով, Պսալիմ-Մըզհեր-Մաժզուպ շրջանի քաղաքապետական խորհուրդը փոխքաղաքապետ ընտրեց Լեւոն Տէր Սարգիսեանը: Իսկ Այնճարի պարագային, նահանգապետի ներկայացուցիչին նախագահութեամբ իր գումարած նիստին, քաղաքապետական խորհուրդը…

Ժամանակն է ազատվել Տիզբոնից մարզպան բերելու և ռուսաց թագավորին նամակ գրելու բարդույթից

մենք ենք մեր հիմնական դաշնակիցը Հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության և մասնավորապես` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե վճռական են երկրի ներսում խորքային փոփոխությունների գնալու հարցում՝ նշեց, որ զանգը գուժել է և անհետաձգելի փոփոխության անհրաժեշտությունը գիտակցվում է բոլորի՝ թե՛ ներքևների, թե՛ վերևների կողմից: «Այս օրերին հորդած դրական էներգիան, փոփոխության…

2017-ին լուրջ փոփոխություններ են լինելու միասնական քննություններում

Հաջորդ տարի միասնական քննությունների ձևաչափն էականորեն կփոփոխվի. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա խոստացավ, որ հասարակության համար շատ ընկալելի, լուրջ փոփոխություններ են լինելու: Ինչ վերաբերում է այս տարվան, ապա նախարարը հավաստիացրեց, որ Գիտելիքների թեստավորման կենտրոնն արդեն նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում, իսկ ԿԳ նախարարությունն իր պատասխանատվության շրջանակում հետևում է գործընթացին: «Կարծում եմ, որ…

Մենք Այս Յաղթանակը Կը Նուիրենք Ձեզի, Ասիկա Դաշնակցութեան Յաղթանակը Չէ, Այլ Մեր Ժողովուրդին Յաղթանակն Է

Յայտարարեց Յակոբ Բագրատունի Շեշտելով, Որ Լիբանանի Մէջ Որեւէ Յաղթանակ Յաղթանակ Է Սփիւռքի Ամէնէն Հեռաւոր Գաղութին Համար, Ուժ Ու Պահեստի Զէնք Է Արցախին Ու Հայաստանին Համար «Մենք Այս Յաղթանակը Կը Նուիրենք Ձեզի, Ասիկա Դաշնակցութեան Յաղթանակը Չէ, Այլ Մեր Ժողովուրդին Յաղթանակն Է» Յայտարարեց Յակոբ Բագրատունի Լիբանանահայութեան հայատրոփ սրտին` Պուրճ Համուտի մէջ բազմահազար հայորդիներ համախմբուած էին տօնելու իրենց…

Յունահայութեան օրինակելի մասնակցութեամբ՝ Արցախի զօրակցութեան դրամահաւաքը փայլուն յաջողութիւն արձանագրեց – Հաւաքուեցաւ 61030 եւրօ

Յունահայութեան օրինակելի մասնակցութեամբ՝ Արցախի զօրակցութեան դրամահաւաքը փայլուն յաջողութիւն արձանագրեց – Հաւաքուեցաւ 61030 եւրօ Մեր գաղութը ազգային յանձնառութեան եւ հաւաքական զօրաշարժի բացառիկ օր մը նուաճեց երէկ՝ 22 Մայիս 2016ին։ Արցախի զօրակցութեան եւ օժանդակութեան նպատակով կազմակերպուած դրամահաւաքի ֆոնեթոնը երէկ հպարտութեամբ համակեց ոչ միայն նուիրահաւաքի կազմակերպիչներն ու յունահայ ազգայիններուն հեռաձայնով դիմող կամաւորները, այլեւ նոյնինքն մեր գաղութի իւրաքանչիւր զաւակը,…

«Ազդակ»ի Խմբագրական. Չիլին Եւ Տարածաշրջանի Մը Իւրայատկութիւնները

Ազրպէյճանական պետութեան յարձակողապաշտութիւնը դատապարտող Չիլիի խորհրդարանի որոշումը ըստ ձեւի եւ ըստ էութեան արտակարգ է: Չիլին դարձաւ այս պատերազմի նախայարձակը մատնացոյց ընելու առումով առաջին երկիրը, որ իր օրինակին հետեւելու կոչը կը փոխանցէ այս ձեւով ոչ միայն Հարաւային Ամերիկայի միւս երկիրներուն, այլ նաեւ ընդհանրապէս միջազգային ընտանիքին: Հարաւային Ամերիկան ընդհանրապէս Հայ դատի աշխատանքներուն, յատկապէս Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի աշխարհագրական…

«Ազդակ»ի Խմբագրական. Վերահաշուարկներ Նաեւ Յաջողութենէն Ետք

Վարագոյրը լրիւ չէ իջած տակաւին Լիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններուն վրայ. այսուհանդերձ, առանց մոռնալու հիւսիսային Լիբանանի ընտրութիւնները եւ այնտեղ նաեւ Դաշնակցութեան աշխուժ մասնակցութեան հրամայականն ու թեկնածու առաջադրելը, կարելի է ըսել, որ հիմնականին մէջ Դաշնակցութեան առաջադրած թեկնածուներու համարեա ամբողջական ընտրացուցակը ընտրուած է արդէն: Տակաւին առիթը կ՛ունենանք ընտրուած քաղաքապետներու, փոխքաղաքապետներու, քաղաքապետական խորհուրդներու անդամներու եւ թաղապետներու ընդհանուր համայնապատկերը,…

Հայկական Աշխարհը՝ Հայոց Աշխարհի Արեւելեան Դարպասէն

Բ. ԴԷՊԻ… «ՀՈՆ» Ապրիլի այդ օրերուն, Հայաստան գտնուիլը անպայման ոեւէ հայ անհատի միտքին ու սիրտին մէջ պիտի արթնցնէր Արցախ այցելելու փափաքը: Մանաւանդ երբ նոյն Արցախի սահմաններուն, հայկական բանակին կողքին, կանգնած է նաեւ տուեալ անհատին գաղափարակից ընկերներու ամբողջ փաղանգ մը, պատերազմական դրութեան մէջ, պատրաստ՝ ամէն ինչի: Փաղանգ մը, որ 90ականներուն արդէն «Ներկա՛յ» պատասխանած էր օրուան պատմական…

Ստեփանակերտեան Լրջագոյն Պատգամներ

Մայիս 8-ին Երեւանի մէջ տեղի ունեցաւ առաջին նիստը ՀՅԴ Հայ դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու քառօրեայ խորհրդաժողովին, որուն կը մասնակցէին Հայ դատի աւելի քան 25 յանձնախումբերէն ու գրասենեակներէն, ինչպէս նաեւ` ՀՅԴ կուսակցական մարմիններէն շուրջ 65 ներկայացուցիչներ: Հայ դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեան արտասանեց բացման խօսք մը, որուն յաջորդեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի ողջոյնի…

Չիլիի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին պատմական բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այս փաստաթղթով Չիլին դառնում է առաջին երկիրը, որը ներկայացուցչական մակարդակով նման որոշում է կայացնում։ Մի խումբ պատգամավորների ներկայացրած չորս կետանոց բանաձեւն անցել է միաձայն։ Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային…