
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի` ՀՅԴ-ի շտաբի պետ Աղվան Վարդանյանը: -Պարո’ն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք դեկտեմբերի 6-ի հանրաքվեն: -Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ հանրաքվեն կայացած է, որովհետեւ հանրաքվեի կայացվածության երկու ցուցիչ կա: Առաջին` ընտրությունների մասնակիցների կեսից ավելին կողմ է քվեարկել, եւ երկրորդ` կողմ քվեարկողների թիվն առնվազն պետք է ավելի լինի ընտրություններին…















