
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակը: Սումգայիթյան զոհերի հիշատակը հարգել են նաեւ այս օրերին Արցախում գտնվող…















