Շրջանային մամուլ

Ադրբեջանական լոբբին հերթական պարտությունը կրեց ԱՄՆ-ում

Ադրբեջանական լոբբին հերթական պարտությունը կրեց ամերիկյան քաղաքական հարթակներում հակահայ արշավում։ Կեսգիշերն անց, Միացյալ Նահանգների Նյու Հեմշիր նահանգի ներկայացուցիչների պալատի օրակարգից հանվել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու կարգավիճակը կասկածի տակ դնող բանաձեւի նախագիծը։ Այսպես կոչված` Խոջալուի ողբերգության 23 ամյակը դատապարտող փաստաթղթի նախագծում արձանագրվում էր, թե հայկական ուժերը զավթել են Լեռնային Ղարաբաղը, Խոջալույում սպանվել է 600 խաղաղ…

«Ազդակ»ի Խմբագրական. Խաղաղութեան Պարտադրանքը

(Վարդանանց Տօնին Առիթով) Վարդանանց խորհուրդի մասին հրապարակագրական վերլուծման փորձը, անհրաժեշտ է, որ կեդրոնանայ նաեւ նախապատերազմեան ժամանակաշրջանին Յազկերտ-Վարդանանք բանակցութիւններուն տարբեր հանգրուաններուն, այնտեղ տեսնելու համար հայկական կողմի որդեգրած կեցուածքները, հարցը դիւանագիտական միջոցներով լուծելու կամքը, խաղաղութիւնը նախընտրելը, դրացի երկրին հետ բնականոն յարաբերութիւններ մշակելու ձգտումը: Պարզ խօսքով, պատերազմէն խուսափելու միջոցներու որդեգրման բազմակողմանի ճիգեր թափած է հայկական կողմը. եւ այստեղ…

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է ամեն ինչ խառնել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն այսօր ընդարձակ մի հոդված էր տպագրել, որում նա հանգամանքորեն ներկայացնում էր իր վերապահումներն ու քննադատությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունված հռչակագրի մի քանի կետերի կապակցությամբ: ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը համաձայն չէր այդ վերապահումների ու դիտարկումների հետ: Մասնավորապես…

«Ազդակ»ի խմբագրական. «Ուլուսալ Քանալ»-ի Մատնած Անհանգստութիւնը

Հասկնալի է ու պարզ, որ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով հրապարակուած Համահայկական հռչակագիրը աննկատ չէր կրնար անցնիլ Անգարայի կողմէ: Անշուշտ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետութիւն – սփիւռք թրքական տարանջատման խաղերուն տեղ չէ ձգուած, բայց խորքին մէջ ամէնէն անհանգստացնող բաժինները կ՛ենթադրուին ըլլալ Սեւրի պայմանագիրին եւ Ուիլսընի իրաւարար վճիռին կատարուած կարեւոր յղումները: Այս երկու նշումները փաստօրէն 100-ամեակին նախօրեակին…

Մարտակերտում նշվեց ՀՅԴ 124-ամյակը

Փերտվարի 5-ին ԼՂՀ Մատրակերտի շրջկենտրոնում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124- ամյակը: Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Մարտակերտի հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկներին, որից հետո տեղի ունեցավ մի խումբ երիտասարդների երդման արարողությունը: Այնուհետև Մարտակերտի մշակույթի տանը կայացավ հանդիսավոր տոնակատարություն: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ…

«Ռուս-հայկական համագործակցություն»-ը ԱՐՊՀ գիտահետազոտողներին աշխատելու նոր հարթակ է առաջարկում

Այսօր Արցախի պետական համալսարանում «Ռուս-հայկական համագործակություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Տոմսկի պետական համալսարանի հինգ ասպիրանտներ եւ մագիստրանտներ հանդիպեցին ուսանողների հետ: Հանդիպման նպատակը մեկ շաբաթյա դպրոցի իրագործումն է, որի հիմնական օրակարգային կետը միջազգային հարաբերություններն են: «Ռուս-հայկական համագործակություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը վերջին շրջանում կապեր է հաստատել Տոմսկի պետական համալսարանի հետ,…

Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակը Եւ Թրքական Ուրացման… Նոր Յարձակողականը

24 Ապրիլ 2015ին Հայաստանն ու Թուրքիան միաժամանակ, բայց իրարու հակադրաբար, կը նշեն երկու հարիւրամեակներ։ Հայ ժողովուրդն ու Հայաստանը կ՛ոգեկոչեն 100ամեակը թրքական պետութեան գործադրած Հայոց Ցեղասպանութեան, որ աւելի քան մէկուկէս միլիոն անմեղ ու անզէն հայերու կեանք խլեց եւ Արեւմտահայաստանն ու Կիլիկիան հայաթափման ենթարկեց։ Իսկ Թուրքիան եւ Էրտողանի վարչախումբը կը տօնեն 100ամեակը Կալիփոլիի ծովային ճակատամարտին՝ աշխարհին յիշեցնելու…

Պետք չէ ապրել այսօր և ուտել անցյալի հացը

«Տեղի ունեցածը ծանր տպավորություն է թողել Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի վրա և ես մտածում եմ՝ ինչ կարող էինք անել, որ չարեցինք, որպեսզի այդքանը տեղի չունենար»,- Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները, ասել է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: karabakh-life.am-ի փոխանցմամբ՝ խոսելով դեպքերի նախապատմության մասին, Ա. Աղաբեկյանը…

Քանատայի Հայ Դատի Յանձնախումբի Հանդիպումը Վարչապետ Սթիւըն Հարփըրի Հետ

Յունուար 29ին, Քանատայի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւն մը ներկայ գտնուեցաւ Ռիչմընտ Հիլի մէջ կայացած Քանատայի Յառաջիկայ ընտրութիւններուն Պահպանողական կուսակցութեան նոր թեկնածուներու ի նպաստ յատուկ հաւաքի մը, որուն գլխաւոր հիւրն էր Քանատայի վարչապետ եւ Պահպանողական կուսակցութեան ղեկավար Սթիւըն Հարփըր: Հաւաքի աւարտին, Քանատայի Հայ Դատի յանձնախումբի անդամները առանձնազրոյց մը ունեցան վարչապետ Հարփըրի հետ եւ անոր փոխանցեցին Հայկական…

Մենք էլ Արցախի և Հայաստանի միացյալ դրոշներով կհակազդենք թուրքերին

«Նոր Յառաջ»-ի հարցազրույցը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի (Բրյուսել) հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյան-Քյուրքճյանի հետ -Կցանկանայինք ունենալ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների համայնապատկերը: -Այդ ուղղությամբ մեր գրասենյակը աշխատանքներ է տանում ոչ թե անհատների, այլ Եվրոպական Միության հաստատությունների հետ` նաև օժանդակելով 100-ամյա տարելիցի միացյալ հանձնախմբերին, որոնք յուրաքանչյուր երկրում կազմավորվել…