Շրջանային մամուլ

1988 Փետրուար 22էն Դեկտեմբեր 7 հայ ժողովուրդի վերազարթօնքը

ՀՅԴ ԼԵՄ-ի «Արաբօ» Մասնաճիւղ. 22 Փետրուարէն 7 Դեկտեմբեր 1988 Հայ Ժողովուրդի Վերազարթօնքին Նուիրուած Ձեռնարկ Ստորեւ կը ներկայացնենք «Ազդակ»-ի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի ձեռնարկի ընթացքին արտասանուած խօսքը. 1988 Փետրուար 22էն Դեկտեմբեր 7 հայ ժողովուրդի վերազարթօնքը, ինքնին արդէն կը խօսի հայ ժամանակակից պատմութեան ամէնէն կարեւոր թուականի երկու հանգրուաններու մասին։ Նախ պէտք է կեդրոնանալ օրուան ընդհանուր…

Հ.Յ.Դ. Հայ Դատի հանդիպում Սիրիզա կուսակցութեան երեսփոխան Նանտիա Վալավանիի հետ

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեան եւ Յունաստանի Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի անդամ Արթօ Շեմմաս, Չորեքշաբթի 3 Նոյեմբեր 2014ի երեկոյեան, հանդիպում ունեցան ՍԻՐԻԶԱ կուսակցութեան խորհրդարանական ֆրակցիայի արտաքին յարաբերութիւններու պատասխանատու՝ երեսփոխան Նանտիա Վալավանիի հետ: Տիկին Վալավանի մաս կը կազմէ նաեւ Եւրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովի (PACE) մօտ Յունաստանի պատուիրակութեան: Հանդիպման հիմնական օրակարգը PACE-ի կողմէ 2014ի Սեպտեմբերին…

ՀՕՄ -ի Արցախի մեկուսի միավորը համալրվեց նոր անդամներով

Դեկտեմբերի 6-ին Արցախի Ասկերան քաղաքում 10 անդամներով հիմնվեց ՀՕՄ-ի մասնաճյուղ: Ողջունելով կազմակերպության նոր անդամներին` ՀՕՄ-ի Արցախի Մեկուսի մասնաճյուղի վարչության ատենապետուհի Արմինե Հարությունյանը նշել է, որ արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ ՀՕՄ-ը գործում է Արցախում եւ իրականացնում է տարբեր ծրագրեր: Նա հույս է հայտնել, որ Ասկերանի մասնաճյուղը նույնպես ակտիվ գործունեություն կծավալի քաղաքում եւ իր ներդրումը…

Յայտարարութին

Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան պա­հան­ջա­տի­րու­թեան կա­րե­ւո­րա­գոյն նոր հանգ­րո­ւա­նը հա­մա­րո­ւող 100ա­մեա­կի նշու­մը՝ հա­յու­թեան ար­դար եւ գի­տա­կից պայ­քա­րի դրսե­ւո­րումն է, որ կը հա­մախմ­բէ հա­մայն ազ­գի նե­րու­ժը: Յու­նա­հա­յու­թեան եւս ամ­բողջ ու­ժա­կա­նու­թիւ­նը օգ­տա­գոր­ծե­լու եւ հա­մախմ­բո­ւած ու կեդ­րո­նա­ցած ձե­ւով գոր­ծե­լու ա­ռու­մով, ար­դէն կազ­մո­ւած է ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան 100ա­մեա­կի ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Յանձնա­խում­բը, որ կը բաղ­կա­նայ ՀՀ ­Դես­պա­նու­թեան ու գա­ղու­թիս միա­ցեալ ու­ժե­րէն եւ իր նա­խա­ձեռ­նու­թեամբ…

Ավարտվեց ՀՅԴ կառույցի 20-րդ արտահերթ շրջանային ժողովը

Դեկտեմբերի 7- ին իր աշխատանքներն ավարտեց ՀՅԴ Արցախի կառույցի 20-րդ Արտահերթ շրջանային ժողովը: Ժողովը քննարկել է ՀՅԴ անցած չորս տարվա գործունեությունը, առաջարկներ ներկայացրել կուսակցության առաջիկա չորս տարվա գործունեության շուրջ եւ ընտրել պատգամավոր՝ ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովին մասնակցելու համար: Ժողովը մասնավորապես կարեւորել է ՀՅԴ համահայկական կառույցի գործուն մասնակցությունը ԼՂՀ միջազգային ճանաչման, ինչպես նաեւ՝ տնտեսական զարգացման գործում:…

Հարգանքի տուրք երկրաշարժի զոհերի հիշատակին

Վաղ առավոտից Ստեփանակերտի հուշահամալիրը մարդաշատ էր: Հուշահամալիրում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին մարդիկ ծաղիկներ էին խոնարհում: Հուշակոթող այցելեցին ու երկրաշարժի անմեղ զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, հանրապետության բարձրաստիճան ղեկավարութունը: Թեեւ 1988թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից 26 տարի է անցել,…

Վիրջինիայի եկեղեցիների խորհուրդը Ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել

Վիրջինիայի Եկեղեցիների խորհուրդը իր 70-րդ ամենամյա ժողովին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող, 100-ամյակի տարելիցը հիշատակելու կոչ անող բանաձեւ է ընդունել, հայտնում է հայ-ամերիկյան «Asbarez» թերթը: Եկեղեցիների խորհուրդը բանաձեւը ներկայացրել է բոլոր անդամներին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն ներկայացնեն իրենց ժողովների ժամանակ: Խորհրդի 70-րդ ժողովի մի շարք մասնակիցներ նկատել են, որ եթե առաջին ցեղասպանությանը պատշաճ…

«Ազդակ»ի Խմբագրական. Հայաստանի Հանրապետութեան Երկրորդ Քաղաքը Միայն Ռազմակայան Չէ

Սպիտակն ու Գիւմրին հարուածած երկրաշարժէն 26 տարի ետք հարցումը կը մնայ հրամայական: Աղէտի գօտին վերածուա՞ծ է զարգացման գօտիի: Անշուշտ կարելի չէ անտեսել այն ճիգերը, որոնք պետական եւ հասարակական մակարդակներու վրայ անցնող քսանամեակին տարուեցան` այս գօտին դուրս բերելու իր վիճակէն: Բնակարաններու շինարարութենէն, ճանապարհաշինութենէն մինչեւ ենթակառուցային ծրագիրներու իրականացում, կարելի է ըսել, շրջանը որ դիմափոխուած է: Յատկապէս Գիւմրին,…

Հայոց Իրաւունքները` Ցեղասպանութեան 100-Ամեակին Սեմին

«Հայ Ժողովուրդին Կրած Արհաւիրքը 100 Տարի Ետք Կը Կրկնուի Նոյն Ուժգնութեամբ Եւ Թափով» Ընդգծեց Երեսփոխան Բագրատունի Կազմակերպութեամբ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէի քարոզչական յանձնախումբի եւ գործակցութեամբ ՀՅԴ ԼԵՄ-ի «Շահէն Մեղրեան» մասնաճիւղին, երէկ` ուրբաթ, 5 դեկտեմբեր 2014-ի երեկոյեան ժամը 8:00-ին տեղի ունեցաւ ժողովրդական հանդիսութիւն «Հայոց իրաւունքները` ցեղասպանութեան 100-ամեակի սեմին» խորագիրով, Զալքայի Հայ Կաթողիկէ Սուրբ Խաչ եկեղեցւոյ սրահին…

Արցախի դատը հայ դատի բաղկացուցիչ մաս է

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նոյեմբերի 20-21-ը մասնակցել է Թեհրանում կայացած «Հայ Դատն այսօր» խորագրով խորհրդաժողովին: Թվով 11 զեկուցաբերներ, հրավիրված Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, ինչպես նաեւ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատուն մանրամասն անդրադարձան Հայ Դատի իրականացման ճանապարհին առկա մարտահրավերներին, դրանց հաղթահարման ելքերին ու հնարավորութուններին, որոնք գոյութուն ունեն աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում: Խորհրդաժողովը բաղկացած էր…