Շրջանային մամուլ

«Ազատ Օր»ի Խմբագրական. «Ազատ Օր» 70 տարեկան

Առաջին հերթին մաղթանքներու օրեր կրնան ըլլալ յոբելենական տարեդարձներու թուականները, բայց մանաւանդ մամլոյ դաշտէն ներս իւրաքանչիւր տարեթիւ որ կþաւելնայ օրաթերթի մը երկար ճանապարհին վրայ, յաղթանակ մը կը նշանաւորէ։ Յաղթանակ, որ կը պատկանի բոլորին անխտիր՝ թերթի ընթերցողներուն, բաժանորդներուն, վարչական պատասխանատուներուն, աշխատակազմին, նուիրատուներուն եւ բարեկամներու այն լայն շրջանակին, որ թիկունք կը կանգնի հայ մամուլին։ Այսօր կը նշենք յունահայ…

Յունաստանի ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբը ժողովրդային հանդիպում մը կազմակերպեց ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդական հարցերու նախարարի հետ

Յունաստանի մօտ ՀՀ դեսպանութեան եւ Յոյն-Հայ բարեկամութեան միութեան հրաւէրով, Աթէնք կ’այցելէ ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդական հարցերու նախարար Նարինէ Աղապալեանը, որ ելոյթ պիտի ունենայ վաղը Չորեքշաբթի 26 Փետրուար 2014ին, Արցախին նուիրուած կլոր սեղանի զրոյցի մը։ Նախարարուհիի այցելութեան բարեպատեհ առիթով, ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբը ժողովրդային հանդիպում մը կազմակերպեց երէկ, Երկուշաբթի 24 Փետրուարի երեկոյեան, Ֆիքսի «Արամ Մանուկեան» ակումբի…

«Ազդակ»ի Խմբագրական. Պուտափեշթի Մարդասպանը Եւ Պաքուի «Հերոս»-ը

Տասը տարի առաջ ՕԹԱՆ-ի ռազմափորձերուն մասնակցելու առիթով Պուտափեշթ ժամանած հայ սպայ Գուրգէն Մարգարեանը քնացած պահուն կացինահար ըլլալով կը սպաննուէր ազրպէյճանցի Սաֆարովի կողմէ: Այնուհետեւ դիպաշարը ծանօթ է բոլորին: Ձերբակալութիւն, դատավարութիւն, ահաւոր ճնշում Պաքուի կողմէ Հունգարիոյ դատաիրաւական հաստատութիւններուն վրայ, վճիռ, ցկեանս բանտարկութիւն: Երկու տարի առաջ ազրպէյճանահունգարական գործարքներու եւ լուռ համաձայնութիւններու իբրեւ արդիւնք մարդասպանը կը յայտնուէր ազատութեան մէջ…

ՀՅԴ-Ն դեմ է իշխանության առաջարկին

ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր անհամաձայնությունը հայտնեց քաղաքական մեծամասնության այն առաջարկին, որ գազամատակարարման հարցով խնդիրների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի նիստերը դռնփակ պետք է անցկացնել: «Ինչո՞ւ է փակ, ի՞նչ տրամաբանությամբ: Եթե կան այնպիսի հարցեր, որ պետք է տվյալ նիստը փակ անցկացնել, դա հասկանալի է, բայց մնացած դեպքերում ինչո՞ւ է անցկացվում փակ: Թող չթվա, թե…

Արցախում նշվել է ՀՅԴ հիմնադրամնան 123-ամյակը

Դաշնակցության հիմնադրման 123-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում սփռված կուսակցության կառույցներում: 123 տարի առաջ հայ ժողովրդի ու Հայաստանի դարավոր ստրկության եւ դրան հետեւող ազգային կործանման ստույգ վտանգի դեմ պայքարելու եւ հայ ժողովրդի նոր երազներն ու իղձերը հաղորդելու նպատակով ծնունդ առավ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Միաժամանակ ե՛ւ հեղափոխական, ե՛ւ ազգային կազմակերպության իր նկարագրով՝ ՀՅԴ-ն…

ՀՅԴ-ն առկա մարտահրավերներին նայում է բաց աչքերով եւ պատրաստակամ՝ մասնակիցը լինելու դրանց լուծմանը

ՀՅԴ 123-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցող միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Նա իր խոսքում մասնավորապես նշեց, որ այս օրերին աշխարհասփյուռ հայությունը տոնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության 123-ամյակը, տոնում են, որպեսզի վերաիմաստավորեն մեր անցյալը՝ ներկայի և ապագայի խնդիրների լուծմանը պատրաստակամության երդում տալով: ,- ասաց նա: ՀՅԴ…

ՀՅԴ շարքերը համալրվեցին նոր ընկերներով

Արցախում տոնում են ՀՅԴ 123-ամյակը: Տոնի առթիվ Բեկորի հուշաքարի մոտ տեղի ունեցավ երդման եւ խոստման արարողություն: Մի խումբ ընկերներ համալրեցին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շարքերը: Հատկանշական է, որ ընկերները երդվեցին Արցախի “Անտառ” կոմիտեի առաջին դրոշի վրա, որը 1989-ին ընկեր Հրայր Մարուխյանը նվիրեց ՀՅԴ Արցախի կառույցին: Դրոշի վրա երդվել են տասնյակ ընկերներ, այդ թվում՝ Աշոտ Բեկորը,…

«Ազատ Օր»ի Խմբագրական – Հակահայ թրքամոլութեան երեք զոհ՝ Գուրգէն Մարգարեան, Հրանդ Տինք, Սեւակ Պալըքճը

Տարբեր էին երեք հայերու սպանութեան թուականները, բայց մէկ էր անոնց սպանութեան առիթ տուած հակահայ թրքամոլութեան կիրքը։ Փետրուար 19, 2004ին, Պուտափեշտի մէջ, Գուրգէն Մարգարեան քնացած պահուն կը սպաննուէր ատրպէյճանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կացինէն։ 19 Յունուար 2007ին Պոլսոյ մէջ, իր հրատարակած թերթի խմբագրատան առջեւ կը սպաննուէր Հրանդ Տինք, իսկ թրքական բանակին մէջ ծառայութեան ժամանակ, 24 Ապրիլ 2011ին,…

«Ազդակ»ի Խմբագրական. Արցախեան Խորհուրդին Առանձնայատկութիւնը

Փետրուարեան խորհուրդները Վարդանանցէն սկսեալ, անցնելով ապստամբական իրադարձութիւնը հասնելու համար Սումկայիթ եւ Արցախեան ազատամարտ, պատմաքաղաքական ընդհանուր հիւսուածքի մը տարբեր բաժիններն են` ագուցուած իրարու այս կամ այն պատմական տրամաբանութեան ուղիով: Բոլորն ալ լինելութեան, գոյատեւման եւ ազգի շարունակականութեան ապահովման երաշխիքներուն կառչած մնալու հաւաքական կամքի դրսեւորումներն են, տարողութեան յստակ տարբերութիւններով անշուշտ: Վարդանանց գաղափարախօսութիւնը կրօնին ու հաւատքին կառչած մնալու նոյն…

Իր աշխատանքները աւարտեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յունաստանի 77-րդ Շրջանային Ժողովը

Շաբաթ եւ Կիրակի 15-16 Փետրուար 2014ին, Աթէնքի մէջ գումարուեցաւ ՀՅԴ Յունաստանի կառոյցի 77-րդ Շրջանային Ժոովը: Օրակարգի բոլոր հարցերու քննարկումէն ետք, ժողովը ընտրեց Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի նոր կազմ, որ կը բաղկանայ հետեւեալ անդամներէն՝ Յակոբ Աւագեան Քերոբ Էքիզեան Յակոբ Յովակիմեան Յարութիւն Սերոբեան Ատրիկ Ստեփանեան Յովհաննէս Մանկոյեան Պետրոս Հալաճեան azator.gr