Շրջանային մամուլ

Համբիկ Սասունյանի ներման դիմումը մերժվեց

Կալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը այսօր մերժել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը: Երեք տարի առաջ նման մի դիմում հանձնաժողովը եւս մերժել էր։ Այս տարի հունվարի 1¬ին հեռավոր Միացյալ Նահանգների Սեն Լուիս Օբիսպո բանտում ամանորի հետ մեկտեղ իր 50-ամյակը նշած Հայ Դատի նվիրյալը ծնվել է…

Իրանահայերը Ռոհանիից ակնկալիքներ ունեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Իրանահայ համայնքի հիմնական խնդիրը սոցիալ-տնտեսական բնույթի է, իսկ գերխնդիրը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է: Այդ մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Հայ-համայնքի, ինչպես նաեւ սփյուռքյան բոլոր համայնքների գերխնդիրը շարունակում է մնալ Հայոց ցեղասպանության հարցը եւ ընդհանրապես մեր ազգային պահանջատիրության խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԻԻՀ խորհրդարանի պատգամավորը:…

Ակնարկ. Հակասութիւններ Եւ Ներքին- Արտաքին Առնչութիւններ

Պաքուի ղեկավարին նորագոյն յոխորտանքներուն անդրադառնալու անհրաժեշտութիւն չէր զգացուեր, եթէ կարեւոր հանգամանք մը վերլուծման փորձ կատարողին համար ինքզինք տիրական ձեւով զգալի չդարձնէր: Ազրպէյճանի նախագահին յոխորտանքները անշուշտ ուղղորդուած էին Մոսկուայի կողմէ նկատառելի ծաւալով կատարուած զինավաճառքին եւ սպառազինութեան նոր ոստումին: Եւ բնական է անշուշտ, որ հայկական դաշտին համար առնուազն մտահոգիչ նկատուէր երեւոյթը կրկնակի իմաստով: Նախ հակառակորդին ռազմականացումին նոր…

ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Գրիմը խոստացել է ավելի համառ պայքար մղել Հայոց ցեղասպանության ճանաչման համար

ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Գրիմը խոստացել է Իլիոնոյսի հայ համայքնի անդամներին ավելի համառ աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի ընդունման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Իլինոյս նահանգի Հայ դատի հանձնախմբից, Կոնգրեսում Հայսատանին աջակցող խմբի համանախագահ Մայքլ Գրիմի համար հրավիրված համայնքային ընդունելության ժամանակ հնարավորություն է ընձեռվել տեղի հայ համայնքի անդամներին ծանոթանալ նոր համանախագահի…

ԼՂՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է «Ֆրանս-24»-ին տված հարցազրույցը

ԼՂՀ արտգործնախարարը պարզաբանումներ է տվել ԱԺ-ում ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հարց ուղղեց արտգործնախարար Կարեն Միրզոյանին, ով պատգամավորի փաստմամբ, «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ հայտնեց այլ տեսակետներ, մասնավորապես՝ սահմանադրությամբ ամրագրված ազատագրված տարածքներն անվանելով բուֆերային գոտի, իսկ ԼՂՀ անկախության հարցի շուրջ ինչ-որ…

Ակնարկ. Հեռակառավարումը Եւ Լիբանանեան Իրականութիւնը

Հարաւային Լիբանանի մէջ պատահած դէպքերը լիբանանեան համատարած լարուածութեան ընդհանուր պարունակէն դուրս պէտք չէ դիտարկել անշուշտ: Բանակին դէմ կատարուած յարձակումը պետական խորհրդանիշի դէմ ոտնձգութիւն է. մանաւանդ որ միջադէպի իբրեւ արդիւնք չէ, այլ ուղղակի կատարուած հրահրում է. պատահարը` մթնոլորտ եւ կացութիւն ստեղծելու համար: Բանակին հասած ծանր հարուածին համարժէք հակազդեցութիւնը զինուորական հաստատութեան կամ պետական կարեւորագոյն խորհրդանիշերէն մէկուն վերահեղինակաւորումը…

Սուրիոյ Տագնապի Լուծման Ջանքերու Համակարգման Ռուս-Թրքական Համաձայնութիւն

Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութին եւ Թուրքիոյ վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողան համաձայնեցան Սուրիոյ տագնապի լուծման համար ջանքերը համակարգելու, իսկ Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրով եւ իր թուրք պաշտօնակից Ահմեթ Տաւութօղլու «Ժընեւ-2» միջազգային խորհրդաժողովի գումարումը արագացնելու կարեւորութիւնը շեշտեցին: «Ռաշա Թուտէյ» պատկերասփիւռի կայանը հաղորդեց, որ Քրեմլինի մամլոյ ծառայութիւնը երէկ հրապարակեց հաղորդագրութիւն մը` յայտնելով, որ Փութին եւ Էրտողան…

Արմեն Մարտիրոսյանին մի քիչ մտածելը չէր խանգարի

Իհարկե, մենք ուրախ ենք, որ Երևանի քաղաքապետարանում, ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից բացի, ի դեմս «Բարև Երևան» դաշինքի կա նաև ընդդիմադիր ուժ: Մեր կարծիքով՝ Արմեն Մարտիրոսյանը պետք է նկատած լինի, որ առնվազն ընդդիմադիր դաշտից «Բարև Երևանի» դեմ որևէ կեցվածք չի ընդգծվում, չկա նաև նրա գործունեության որևէ քննադատություն: Թվում էր՝ Արմենը պիտի շոյված զգար իրեն դրա համար, բայց,…

«Ազատ Օր»ի հարցազրոյցը Համազգայինի Կեդրոնական Վարչութեան անդամ Մարտիկ Տեմիրճեանի հետ

Աթէնքի մէջ գումարուած Յունաստանի Համազգայինի 18րդ Շրջանային ժողովին ներկայ գտնուեցաւ Համազգայինի Կեդրոնական Վարչութեան անդամ ընկ. Մարտիկ Տեմիրճեան, որ հարցազրոյց մը շնորհեց մեր թերթին, շօշափելով հայ մշակոյթի բնագաւառին եւ միութեան կազմակերպչական իրավիճակի շուրջ կապուած հարցեր Կեդրոնական Վարչութեան անդամներու ներկայութիւնը գաղութներուն մօտ, կը սատարէ փոխադարձ կապերու ամրապնդման եւ բարձր կը պահէ միութեան աշխատանքներու շուրջ տեղեկացուածութեան մակարդակը: Այս…

Կոնգրեսական Քրիս Սմիթը խնդրել է Օբամայի վարչակազմին պատմել սիրիահայերին տրամադրվող օգնության մասին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի ենթակոմիտեի անդամները միացել են ենթակոմիտեի ղեկավար կոնգրեսական Քրիս Սմիթին, ով դիմել է նախագահ Օբամայի վարչակազմին` հարցնելով սիրիահայերի, ինչպես նաեւ երկրի մյուս բոլոր քրիստոնյաների բարեկեցության մասին: Սիրիայի կրոնական փոքրամասնությունների խնդիրներին նվիրված լսումների ընթացքում կոնգրեսական Սմիթը դիմել է պետդեպարտամենտի ներկայացուցչին, հարցնելով, թե Օբամայի վարչակազմը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել երկիրը լքած…