Շրջանային մամուլ

Հայ Քաղաքական Մտքի Ռազմավարական Վերանայումներու Ժամանակը

Խօսքը կը վերաբերի մեր ժողովուրդի ազգային համընդհանուր ռազմավարութիւնը վերանայման ենթարկելու եւ նորովի սահմանելու հրամայականին, որուն ժամը շատոնց եկած է, եթէ արդէն անցած ալ չէ։ Խօսքը նաեւ չի վերաբերիր հայ ազգային համընդհանուր ռազմավարութիւն մը ունենալու անհրաժեշտութեան, որուն շուրջ 1988էն առաջ թէ ետք հայ քաղաքական միտքը շատ վիճած է, լայնքին-երկայնքին քննարկումներ կատարած է, բայց մինչեւ այսօր սայլը…

Յանկարծ Եթէ Ոգին Ծնի

Այսօր Պաքուի Ազատլիք հրապարակը պիտի թնդայ հինգ հազար ազերի զինուորներու ոտքերու դոփիւնէն, ամառնային արեւուն տակ պիտի փայլատակին քարիւղի տոլարներով գնուած անոնց զէնքն ու զրահը, հարիւրաւոր հրասայլեր, հրթիռակիր բեռնակառքեր, ամէնէն արդիական ու մահացու ռազմական սարքեր, օդաչուներով ու անօդաչու ինքնաթիռներ պիտի փառաւորեն ատրպէյճանական բանակը՝ իր կազմաւորման 95րդ տարեդարձին առթիւ: Ի զուր: Այս տողանցքն ալ ոչինչ պիտի կրնայ…

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ` ընտրված Նյու Ջերսիից) աջակցում է Հրանտ Ժամկոչյանի թեկնածությունը Մերիլենդի նահանգային խորհրդարանի անդամի ընտրություններում: Կոնգրեսականը միացել էր Ժամկոչյանին աջակցող Մերիլենդի հայ համայնքի հարյուրավոր անդամներին հունիսի 17-ին կազմակերպված նախընտրական դրամահավաքի ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Ամերիկայի Հայ դատի գրասենյակից, ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հայ համայնքի ընտրողներն աջակցում են Ժամկոչյանի…

Պռոշյան համայնքը ղեկավարելու համար կպայքարի չորս թեկնածու

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի՝ հուլիսի 14-ի արտահերթ ընտրությանը մասնակցելու համար 5 առաջադրվածներից այսօր թեկնածու է գրանցվել 4-ը. անկուսակցական Գալուստ Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտարարել: ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը «Երկիրն այսօրի» հետ զրույցում ամփոփեց, որ, այսպիսով, համայնքի ղելավարի թեկնածու են գրանցվել անկուսակցականներ Ալեքսան Ալեքսանյանը, Ցոլակ Գրիգորյանը, դաշնակցական Վովա Սահակյանը եւ հանրապետատական Արթուր Մուրադյանը: Բոլոր…

Սիրիահայերի օգնության ամերիկյան հիմնադրամը արդեն 500 հազար դոլար է փոխանցել

Անցյալ տարի ԱՄՆ-ում հիմնադրված Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund) արդեն 500 հազար դոլար է փոխանցել: Կազմակերպիչներին հաջողվել է եւս 100 հազար դոլար հավաքել` երկու շաբաթ առաջ Հոլիվուդում կայացած բարեգործական համերգի ժամանակ, հայտնում է Los Angeles Times-ը: Գումարներն ուղարկվում են Սիրիայի ոչ առեւտրային հայկական կազմակեպությունների դաշինքին, որն օգնություն է բաժանում սննդամթերքի, հագուստի, շինանյութերի տեսքով,…

24 Հայորդիներ Միացան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Շարքերուն

Անցեալ Շաբաթ երեկոյեան, Հայաստանի անկախութեան տարեդարձին առթիւ կազմակերպուած տօնական ճաշկերոյթին իբրեւ նախերգանք, 24 հայորդիներ միացան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը: ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի դաստիարակչական յանձնախումբին կողմէ Յարութ Մկրտչեան երդման հանդիսաւոր արարողութիւնը բացաւ՝ զեկուցելով, որ 38 հոգի դիմումնագիր լեցուցած էր միանալու ՀՅԴ շարքերուն: Այս խումբէն 26ը գոհացուցիչ կերպով աւարտեցին դաստիարակչական չորսամեայ ծրագիրը եւ 24ը, ահա՛,…

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն խոր կսկիծով կը ցաւակցի բանակին եւ բանակի նահատակներուն ընտանիքներուն, ինչպէս նաեւ կոչ կ՛ուղղէ` զօրակցելու բանակին եւ անոր դիրքորոշումներուն ու դերակատարութեան, որպէսզի կարենայ Լիբանանը փրկել զինք թիրախ դարձնող դաւադրութիւններէն եւ անոր զաւակներուն միջեւ սերմանուող սադրանքներէն: ՀՅԴ Կեդրոնական կոմիտէն շեշտեց, որ ներկայ կացութիւնը կը սպառնայ Լիբանանի ապագային, եւ զօրակցութիւն յայտնեց բանակին` երկրին մէջ…

Ծպտյալ և իսլամացած հայերի խնդրի արծարծումը թուրքական մամուլում

Վերջին տարիների ընթացքում նախկինում Թուրքիայում տաբու եղած մի շարք թեմաներ, պայմանավորված Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցելու գործընթացով և հարակից այլ գործոններով, սկսել են արծարծվել և համեմատաբար ազատ քննարկվել թուրքական մամուլում: Նման տաբու թեմաներից մեկն էլ Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում և հանրապետական Թուրքիայի այլ շրջաններում մնացած արևմտահայության բեկորների` ծպտյալ և այլադավան հայերի խնդիրն է: Ժամանակակից թուրքական մամուլը…

Պռոշյանում գյուղապետի հինգ թեկնածու է առաջադրվել

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հուլիսի 14-ին գյուղապետի արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Առաջադրվել է հինգ թեկնածու: Ինքնաառաջադրվել են Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցականներ՝ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյան, «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ի տնօրեն Ցոլակ Գրիգորյանն ու Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ…

Ակնարկ. Հակահայ Բանաձեւի Տապալումը Եւ Հասցէատիրոջ Ինքնաստանձնումը

Նորովի եւ դասական ժխտողական քաղաքականութեան երկու դրսեւորումներ միաժամանակ արձանագրուեցան Պրազիլի եւ Զուիցերիոյ մէջ: Երկու երեւոյթները մտածել կու տան մեր հակառակորդներուն որդեգրած մարտավարական մօտեցումներուն հետ հաշուի նստելու անհրաժեշտութեան մասին: Այս երկու պարագաներուն ալ հայկական կողմը առաւելներ արձանագրած է, այսուհանդերձ նախաձեռնութիւնները կը թուին, որ երկարաշունչ վարքագիծերու մասին կը յուշեն: Պրազիլիոյ մէջ թրքական հարցերու լոպիիստներ, որոնք կը պատկանին…