
1988-ը դարձավ արցախահայության, այնուհետ` համայն հայության մերօրյա վերածնունդը: Փետրվարի 13-ը եղավ ընդհատակյա շարժման եւ ժողովրդի կամարտահայտության ծաղկոնքը: Մեկ շաբաթ հրապարակային ցույցերին եւ երթերին զուգահեռ տեղի ունեցան ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների շրջանային եւ Ստեփանակերտի քաղաքային խորհուրդների նստաշրջաններ, որոնք պահանջեցին հրավիրել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու օրակարգով: Փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 67 պատգամավորներ գրավոր պահանջեցին հրավիրել…















