Շրջանային մամուլ

Պետք է հստակ կարողանանք թիրախավորել փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին

Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում գյուղատնտեսության նախարարությունում նախարարի փոխվելուց հետո եւ որքա՞ն բերք է այս տարի արտահանվել ի տարբերություն նախորդ տարվա, պարզեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից: – Պարոն Խաչատրյան, ի՞նչ փոփոխություններ են սպասվում գյուղոլորտում: – Հիմնական փոփոխությունը, որի մասին մենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք՝ կախված է լինելու սուբսիդավորման ուղղությունից, պետական աջակցության թիրախավորումից եւ գյուղատնտեսական…

Սովորենք յարգել մեծերի յիշատակը

Վահէ Թորոսեան Արամ Մանուկեանի կինը, երբ հեռանում էր այս կեանքից, իր դստերը Սեդա Մանուկեանին ասաց. «Ես չտեսայ, բայց դու անպայման կը տեսնես այն օրը, երբ մարդիկ կը յիշեն ու կը գնահատեն քո հօրը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանայ նրան»: Շատ ժողովուրդներ են երազել ունենալ Արամի նման ազգային հերոս, իսկ հայ ժողովուրդը բախտ…

Ամէն ինչ պէտք է փոխուի, որպէսզի արտագաղթի դէմ ծրագիրը կեանքի կոչուի

«Գանձասար» ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ Քաղաքական հարցերու գրասենեակի տնօրէն Կիրօ Մանոյեանի Հալէպ այցելութենէն օգտուելով, հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ անոր հետ. «Գանձասար»- ՀՅԴ-ն մաս կազմեց Հայաստանի մէջ նոր ձեւաւորուած կառավարութեան։ ժողովրդային շարժումին յաջորդող փուլին, Նոր Հայաստանի մէջ, ներքին եւ արտաքին մարտահրաւէրներուն լոյսին տակ, ինչ առաջադրանքներ ունի Դաշնակցութիւնը։ Դէպի ո՞ւր կ’ուղղուի մեր երկիրը։ Կիրօ Մանոյեան–…

ՀՅԴ պատանեկան ճամբարներ Ստեփանակերտում

Հուլիսի 16-ին Ստեփանակերտում մեկնարկել են ՀՅ Դաշնակցության երիտասարդական միությունների միանգամից երկու ճամբարներ՝ Աշոտ Ղուլյանի անվան համար երկու դպրոցում ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության և Հայկ Բալասանյանի անվան համար 5 դպրոցում՝ ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության նախաձեռնությամբ ընթացող ճամբարները: Դրանք նախատեսված են 10-16 տարեկան պատանիների համար, տևելու են 10 օր: Ճամբարների կազմակերպչական և ընթացիկ աշխատանքներին օժանդակում…

Հ․Մ․Ը․Մ-ն նշում է իր 100-ամյակը

Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի (Հայաստանի Ազգային Սկաուտական կազմակերպություն ) Բյուրականի բանակավայրում կայացավ Հ․Մ․Ը․Մ․-ի 100-ամյակին նվիրված հուշաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը։ Նշենք, որ հուլիսի 19-29-ը Հայաստանում մեծ շուքով նշվելու է Հ.Մ.Ը.Մ.-ի` Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության մեկդարյա հոբելյանը: Այդ շրջանակներում հայրենիք է ժամանել 3000 Հ.Մ.Ը.Մ.-ական: Պատմական բանակմանը մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 1200 սկաուտներ: Հուշաքանդակը, որի վրա արձանագրված է Հ․Մ․Ը․Մ․-ի…

Եվրոպան կարեւորում է Արցախյան հարցը՝ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների տեսանկյունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիայի թագավորություն կատարած այցի արդյունքների, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վերաբերյալ Եվրոպայի կարծիքի եւ ԵՄ–Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ: – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ը աշխատանքային այցով Բելգիայի թագավորությունում էր: Ի՞նչ արդյունքների եւ ձեռքբերումների մասին կարող ենք խոսել:…

«Հյուսիս-հարավ» ծրագրում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման վերջնաժամկետն անհայտ է, քանի որ չկա ֆինանսավորում»,- այս մասին այսօր Թալինում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարը: Աշոտ Հակոբյանը լրագրողներին հայտնեց նաև, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում տեղ գտած հնարավոր չարաշահումների և հափշտակումների բացահայտմամբ այս պահին զբաղվում են իրավապահները: Հիշեցնենք, որ այս ճանապարհի շինարարությունը մեկնարկել է 2012-ին՝ տրանսպորտի և կապի…

«Ապառաժ»-ի խմբագրական. Քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը՝ գերակա արժեք

Յուրաքանչյուր երկրի ներքին անդորրն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ իրավական հիմքերի վրա կառուցված պետություն: Երբ իրավական հիմքերը խարխլվում են, այլեւս պետական կառույցները չեն կարողանում տիրապետել իրավիճակին, եւ ստեղծվում է քաոս: Յուրաքանչյուր պետության մեջ այդ իրավական հիմքերը պահելու համար ստեղծվում են կառույցներ, որոնց վրա դրվում է պարտականություն՝ ուժի կիրառմամբ օրենքը պահպանելու: Այդ կառույցներն օժտված են օրենքի…

Ակնարկ. Արժանի Ըլլալու Համար` Պէտք Է Լիարժէք Ճանչնալ Արամն Ու Բոլոր Պետականակերտ Դէմքերը

Արամ Մանուկեանի արձանի ոդիսականը կը թուի, որ աւարտած է: Կը թուի, որովհետեւ կայքերու թէ ընկերային ցանցերու ճամբով տակաւին կը շարունակուի արծարծուիլ արձանի գեղագիտական բաժինը, տեղադրումի իրաւական ընթացակարգը, տեղադրումի վայրին նպատակայարմարութիւնը, անձին դերակատարութիւնը, կուսակցական պատկանելիութիւնը եւ ընդհանրապէս նման արձան կանգնեցնելու արարքին իմաստը: Կարելի է ըսել, որ ընդհանրապէս, շատ քիչ բացառութիւններ զանց առնելով, միանշանակ չեն ընկալուած որեւէ…

Հայ Դատը Կը Ջանայ Ընկերային Ապահովութեան Տուրքի Կրկնակի Գանձումը Կանխարգիլել

ՈՒԱՇԻԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ առեւտրական կրկնակի հարկերու առաջքը առնող Միացեալ Նահանգներ-Հայաստան նոր համաձայնագիր մը գոյացնելու աշխատանքին զուգահեռ, ներկայիս աշխատանք կը տանի նաեւ երկու երկիրներուն միջեւ այլ համաձայանութիւն մը գոյացնել՝ ընկերային ապահովութեան տուրքի կրկնակի գանձումը կանխարգիլելու նպատակով, ինչ որ նպաստաւոր պիտի ըլլայ յատկապէս ամերիկահայ այն քաղաքացիներուն համար, որոնք կը գործեն կամ հանգստեան…