Շրջանային մամուլ

Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացումը չեղարկելն անխոհեմ քայլ կլինի

«Արամ Մանուկյանի արձանի բացումն այլընտրանք չունի» քաղաքացիական նախաձեռնության հրավերով բազմաթիվ մարդիկ այսօր, ի աջակցություն Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացման, հավաքվել էին Արամ Մանուկյանի արձանի մոտ, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակում»: «Բազմաթիվ քաղաքացիներ անհանգստացած են արձանի տեղադրման և պաշտոնական բացման շուրջ ստեղծված ինչ-որ առումով արհեստական և ուշացած աղմուկի կապակցությամբ: Ի աջակցություն Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացման և…

ՀՅԴ վերլուծությունը՝ «Միֆեր և իրականություն. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» թեմայով

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի հինգերորդը՝ «Միֆեր և իրականություն. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»։ Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց մի քանի օր առաջ։ Վերլուծության հրապարակման առիթով ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հայտարարեց. «Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական անվտանգության տեսանկյունից կարևորագույն գործոններից է, որի արդյունավետ և…

Հայ Դատի Ջատագովում Մայրաքաղաք Ուաշինկթընի Մէջ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրութեան եւ Միացեալ Նահանգներ-Հայաստան դիւանագիտական յարաբերութեանց հաստատման 100ամեակներուն առիթով, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին կողմէ մայրաքաղաք Ուաշինկթընի կազմակերպած ձեռնարկներուն զուգահեռ՝ Հայ Դատի ջատագովման շարք մը հանդիպումներ տեղի ունեցան քոնկրեսականներու հետ, նշեալ ձեռնարկներուն մասնակցելու համար մայրաքաղաք ժամանած ամերիկահայերու մասնակցութեամբ։ Այս նպատակով Շիքակոյէն ժամանած Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարչութեան անդամ Կրեկ Պետեան կը յայտնէ,…

Ակնարկ. Առանցքի Պետութիւններ Եւ Կրկնակի Խաղեր

Պաշտօնական Թեհրանը ողջունեց եւ դրական գնահատական տուաւ Թուրքիոյ նախագահի վերընտրութեան: Հաւանաբար քաղաքականօրէն ընկալելի դրսեւորում է, որ կը կատարուէր Իրանի իսլամական հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան բանբերին կողմէ: Քաղաքական հասկնալիւթիւնը այս պարագային առաւելաբար տարածաշրջանին մէջ Մոսկուա-Թեհրան-Անգարա երբեմն ուրուագծային, յաճախ ուղղակի տեսանելի ռազմավարական եռակողմ դաշինքի հետ կապուած է, յատկապէս Սուրիոյ տարածքին արձանագրուող իրադարձութիւնները նկատի ունենալով, ինչպէս նաեւ Թեհրան-Ուաշինկթըն…

Բագրատունի Ընդունեց Ֆրանսուա Ասսէլինէոն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոնի իր գրասենեակին մէջ ընդունեց Ֆրանսայի Ժողովրդային հանրապետական կուսակցութեան (Եու. Փի. Էր.) նախագահ Ֆրանսուա Ասսելինէոն, որուն հետ քննարկեց լիբանանեան եւ շրջանային հարցեր: Ասսելինէօ ներկայացուց իր ղեկավարած կուսակցութեան գաղափարական սկզբունքները եւ շրջանային ու միջազգային անցուդարձերուն շուրջ իր կարծիքը: Ան կարեւորութեամբ շեշտեց Ֆրանսայի հզօրացման ու յաւելեալ դերակատարութեան համար…

Մարսէյի ՄԷջ Կատարուեցաւ Սողոմոն Թեհլիրեանի Յուշակոթողի Բացումը

Ֆրանսայի հարաւային շրջանի CCAF-ի (Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդ) եւ Մարսէյի 6րդ եւ 8րդ շրջաններու քաղաքապետարանին նախաձեռնութեամբ՝ 23 Յունիսին, Մարսէյի Սողոմոն Թեհլիրեանի անունը կրող հրապարակին վրայ բացումը կատարուեցաւ Թեհլիրեանի յուշակոթողին, որուն հեղինակը Թաւիթ Եուզանն է: Ձեռնարկին ներկայ էին Մարսէյի մօտ Հայաստանի հիւպատոս Ռուբէն Խարազեան, 4րդ եւ 5րդ շրջանի քաղաքապետ Մարին Փուսթոլինօ, Շրջանային խորհուրդի նախագահի ներկայացուցիչ…

Նախագահը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ։ Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն

Քանդակը միջավայրի արդյունք պետք է լինի

Արամ Մանուկյանի արձանի ստեղծման պատմությունը բավականին տևական գործընթաց է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Ըստ նրա` ոչ մի անօրինական քայլ այդ ընթացքում չի տեսել: Երևանի գլխավոր ճարտարապետը նախ հիշեցրեց արձանի և վայրի ընտրության պատմությունը: «Մրցույթն այն կարևորագույն գործառույթն է, որն ընտրության հնարավորություն է տալիս, և առավել հրապարակային ընտրություն, քան մրցույթն է,…

Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան 100ամեակին Առթիւ Համագաղութային Տօնախմբութիւն

ՓԱՍԱՏԻՆԱ.- Հովանաւորութեամբ եւ կազմակերպութեամբ Միացեալ Նահանգներու արեւմտեան շրջանի երեք յարանուանութեանց ու կուսակցութեանց, Կիրակի, 24 Յունիսի երեկոյեան, Փասատինայի «Սեքսըն» սրահին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրութեան 100ամեակի համագաղութային տօնախմբութիւնը։ Հանդիսութիւնը սկսաւ ՀՄՄի եւ ՀՄԸՄի սկաուտներու դրօշակի արարողութեամբ։ Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախումբի կատարողութեամբ Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի քայլերգներու ունկնդրութենէն ետք, բացման խօսք արտասանեց Անուշ Կակուա։ Յանուն…

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը հունիսի 28-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է խմբակցության տեսակետը ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին: «Դաշնակցություն» խմբակցությունը՝ ուսումնասիրելով ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գտնում է, որ իրոք վերջին տարիներին ԼՂՀ կառավարությունը նպատակային աշխատանքներ է կատարել տնտեսական զարգացմանը…