Շրջանային մամուլ

Արցախում որոշակի քաղաքական ճգնաժամ կա, որը պետք է ճիշտ գնահատել և դարձնել իրական ուղղորդող ուժ

Կարծում եմ որոշակի քաղաքական ճգնաժամի մեջ ենք հայտնվել Արցախի հանրապետությունում և ակնհայտորեն հունիսի մեկին սկսած զարգացումների հիմքը դրա բուն պատճառը չէր. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Կարծում եմ չպետք է սրանից ողբերգություն սարքել կամ ենթադրել, որ այս քաղաքական ճգնաժամը կարող է մեզ ուրիշ տեղ տանել: Այդուհանդերձ պետք…

Ստեփանակերտը պետք է համալրի բանակցային ձեւաչափը

«Նոյյան Տապան»-ի հարցին է պատասխանում Լիբանանի «Ազդակ» օրաթրեթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը։ Պարոն Գանտահարյան, վարչապետի այսօրվա ուղերձում Արցախին վերաբերող հատվածը, Ձեր կարծիքով, համահո՞ւնչ էր արդյոք նրա մայիսյան հայտարարություններին եւ կառավարության ծրագրում Արցախի հարցին հատկացված բաժնին։ Կարծում եմ, որ ձեր նշած երեք տեքստերում արցախյան հակամարտության հետ կապված ասվածները փոխլրացնող են իրար, եւ հետեւաբար համահունչ են։…

Գյուղատնտեսությունը պարզ բիզնես չէ, այլ կենսակերպ է, ազգային անվտանգության խնդիր, ժողովրդագրական խնդիր

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը նոր չէ, որ ծանոթանում է գյուղատնտեսության ոլորտին: Մինչ այս պաշտոնը ստանձնելը նա Շիրակի մարզպետն էր, դրանից առաջ էլ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն էր: Այսինքն՝ նա ունի թե՛ կառավարման փորձ, թե՛ ի պաշտոնե միշտ կապված է եղել գյուղատնտեսության ոլորտի հետ: «Անկախը» զրուցեց Արթուր Խաչատրյանի հետ հասկանալու համար նրա ծրագրերը,…

Եթե որևէ մեկը փողոցներ չի փակել կամ գործադուլ ու դասադուլ չի արել, դա դեռ չի նշանակում, որ նա դեմ է բարեփոխումներին

Իշխանափոխությունից հետո, երբ ՀՅԴ-ն նորից կառավարության մաս կազմեց, այդ քաղաքական ուժի ներսում տարաձայնությունների ալիք բարձրացավ: Արդեն գրել ենք, որ Սփյուռքի կառույցները դժգոհություն էին հայտնել հայաստանյան դաշնակցականների քաղաքական դիրքորոշումների առնչությամբ: Ճգնաժամը հաղթահարվե՞ց` հարցրինք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանին: -Հաջորդ տարի կլրանա իմ կուսակցական ստաժի 30 տարին, ու ես 30 տարի լսում եմ,…

Ակնարկ. Շրջանցում, Որ Անպայման Ուղենշային Չէ

Հայ-թուրք յարաբերութիւններու հեռանկարային պատկերացումներու մասին խօսելով` վարչապետ Փաշինեան հիմնականին մէջ վերաբանաձեւած էր պաշտօնական Երեւանի դիրքորոշումը` կողմ ենք Անգարայի հետ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման` առանց նախապայմանի: Ճիշդ չէ, որ երրորդ երկրի հետ Անգարան պայմանական հարց արծարծէ յարաբերութիւններու բնականոնացման համար: Երեւանը կը շարունակէ առաջադրել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, որ նախ եւ առաջ կը նպատակադրէ ցեղասպանութիւններու կրկնութեան կանխարգիլումը: Փաշինեանի…

Հայ Դատին Աջակցութիւնը Վալելող Նիւսըմ Եւ Տէ Լէոն 2րդ Հանգրուան Հասան

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Յունիս 5ին տեղի ունեցած Քոնկրեսի, նահանգային օրէնսդիր մարմիններու ու այլ պաշտօններու նախնական ընտրութիւններու արդիւնքներուն համաձայն, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին զօրակցութիւնը վայելող գրեթէ բոլոր թեկնածուները՝ բացի մէկէն, կրցան Նոյեմբերին կայանալիք երկրորդ եւ վերջնական հանգրուանին մասնակցելու իրաւունքը ապահովել։ Անոնց շարքին էին՝ Քալիֆորնիոյ նահանգապետի ընտրութեանց թեկնածու Կեւըն Նիւսըմ, որ ստացաւ քուէներուն 33 տոկոսը, եւ Միացեալ…

Ամեն ինչ անելու ենք մարդկանց հույսերն արդարացնելու համար

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ին կառավարությունը ութ նոր մարզպետ նշանակեց։ Նրանցից մեկը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն է, ով փոխարինեց Կարեն Բոթոյանին։ Նորանշանակ մարզպետը պատմական գիտությունների թեկնածու է, 1999 թվականից՝ ՀՅԴ անդամ։ Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերից Բնապահպանության նախարարի խորհրդականն էր։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ իր անձի շուրջ շրջանառվող տեղեկությունների եւ աշխատանքային…

Ղեկավարման կոալիցիոն սկզբունքը Հայաստանում

Ներկայացված խորագրի ներքո կարելի է թերեւս պատմաքաղաքական լուրջ ուսումնասիրություններ կատարել, սկսելով Հայաստանի պառլամենտարիզմի ակունքներից: Հիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանը հաջորդող օրերին, դեռեւս Թիֆլիսում, վարչապետ նշանակված Հովհաննես Քաջազնունին հանձնարարություն ուներ ձեւավորելու կոալիցիոն կառավարություն: Ցավոք տարբեր ուժերի հետ (ՀԺԿ, Հայ սոցիալ-դեմոկրատներ, սոցիալ հեղափոխականներ՝ ԷՍԷՌ-ներ ) մեկ ամսից ավելի տեւած բանակցությունները արդյունք չտվեցին: Ավելացնենք, որ խուսափելով միանձնյա…

«Թեւանիկ»-ի ներկայացուցիչներն Արցախում

Հունիսի 3-6-ը Արցախում էին «Թեւանիկ» բարեսիրական խմբի ներկայացուցիչները: Նրանց ուղեկցում էր Արցախի Հանրապետության «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանը: Հերթական այցի ընթացքում «Թեւանիկ» խմբի կողմից Արցախի Ասկերանի շրջանի Լուսաձոր, Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, Կիչան և Հայկաջուր համայնքների դպրոցներին են հանձնվել համակարգիչներ, տպիչ և այլ սարքավորումներ, սպորտային պարագաներ: Դպրոցներն ընտրվել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ…

Մեր անվտանգության ու պաշտպանության համակարգը հուսալի է և երաշխավորված

Արցախում տեղի ունեցած պաշտոնանկությունների, Արցախի ներքին կայունության և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ: Իշխանյանն ընդգծեց, որ պաշտոնանկություններից հետո ՀՅԴ-ն Արցախում որպես քաղաքական ուժ նախ ներկուսակցական քննարկումներ է անցկացրել, ապա հանդիպումներ է ունեցել նախագահ Բակո Սահակայնաի և պետքարտուղար Արայիկ Հարությունյանի հետ` պատկերացնելու և…