
Տեխնոլոգիական զարգացման և արագ հաղորդակցման արդի պայմաններում պարզապես անօգուտ է շարունակել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատվիրակության անդամ Մարի Ֆիքարան` հավելելով, որ ավստրալացի խորհրդարանականների գործողությունները պիտակավորելու փոխարեն, թուրքական կառավարությունն ավելի լավ է արժանապատվորեն հաղթահարի խնդիրը: «Վերջին վեց ամսվա ընթացքում թուրքական կողմի ճնշումներն Ավստրալիայի հայամետ…















