
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այսօր գյուղապետի արտահերթ ընտրություններ են: Ընտրությանը մասնակցում են երեք թեկնածու’ ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը: Երեք թեկնածուներն էլ ինքնառաջադրված են: Նկատվում է ընտրողների աննախադեպ ակտիվություն: Տեղամասերի մուտքի մոտ ընտրողների կուտակումներ են: Համայնքի երկու’ 26/1 եւ 26/32 տեղամասերում ժամը 11-ի դրությամբ արդեն մասնակցել է 3991…














