Դարաններ

Մաքսային միությունը չի կարող Ղարաբաղի հարց լուծել

Տարածաշրջանի համար տարին ընտրական էր, ինչը քաղաքական վերադասավորումների պատճառ հանդիսացավ: Ներկայումս ինչ իրավիճակ է Անդրկովկասում, ինչքանով են նոր քաղաքական զարգացումները պայմանավորված Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ և ինչ պետք է սպասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից: Այս և այլ հարցերի վերաբերյալ «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի…

ՀՅԴ ՀԵՄ-ի ֆլեշմոբը

Այսօր ՀՅԴ ՀԵՄ-ը կազմակերպել էր ֆլեշմոբ՝նվիրված Վուդրո Վիլսոնի՝1920թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ Իրավարար վճռի (Arbitral Award) կայացմանը: Ֆլեշմոբի նպատակը եղել է Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինայում տեսնել Վիլսոնի Իրավարար վճռի իրականացման պահանջը՝ վճռի տակ ստորագրած 20 երկրներից, հատկապես Թուրքիայից և ԱՄՆ-ից: Հայաստանը, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ երկիր, ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով, համաձայն կանոնադրության…

ՀԱՊԿ դրական փորձը պետք է տարածվի նաեւ ինտեգրման մյուս ասպեկտների վրա

Հետխորհրդային տարածքում բոլոր ինտեգրացիոն նախագծերից ՀԱՊԿ-ն ամենաարդյունավետը, գործունն ու կայացածն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, «ՀԱՊԿ-ն ու անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային կոնֆերանսի ընթացքում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով «Սպառնալիքներն ու մարտահրավերները Հարավային Կովկասում ու ՀԱՊԿ-ում» զեկույցով: «Հայաստանի համար ԵՄ «Արեւելայն գործընկերության» նախագիծն առայժմ հետաձգվել է, քանի որ այդ քաղաքականությունում ԵՄ-ն…

Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողովի յայտարարութիւն

Նոյեմբեր 16-17ին Գանատայի Մոնթրէալ քաղաքին մէջ կայացաւ Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցեցան Գանատայի, Արեւմտեան Ամերիկայի, Արեւելեան Ամերիկայի եւ Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբերու ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախումբի Ուաշինկթընի գրասենեակի պատուիրակութիւնը։ Երկօրեայ խորհրդաժողովի ընթացքին քննարկուեցան համաշխարհային ներկայ քաղաքական իրավիճակը եւ Հայ Դատի ներկայ հանգրուանի մարտահրաւէրները։ Խորհրդաժողովը լսեց ժողովին մասնակից…

Կուտակային կենսաթոշակը դեմ է մեր մենթալիտետին

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչն անհարիր է հայ ժողովրդի մտածելակերպին: Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիներին և լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք աշխատել ենք մինչև հիմա սերունդների համերաշխության սկզբունքի վրա: Բարոյական արժեք է եղել, երբ որդին պահել է իր հորը, հայրն էլ, իր ժամանակին լինելով որդի, պահել…

STOP կառավարությանը. անակնկալ նվեր` վարչապետին

Ուսանողի օրվան` նոյեմբերի 17-ին ընդառաջ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր երթ էր կազմակերպել դեպի կառավարություն` բողոքելով ուսման բարձր վարձերի, ցածր կրթաթոշակի, արտագաղթի, կոռուպցիայի, մոնոպոլիայի, անարդյունավետ կառավարման եւ այլնի դեմ: Այս երթով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը stop էր ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է ծանր կացության առջև: Միության 50-ից ավելի ուսանողներ…

ՀՅԴ կազմակերպությունները Եռաբլուրի բարձունքում հիշատակի արարողություններ էին կազմակերպել

Եռաբլուրի բարձունքում կիրակի վաղ առավոտյան արդեն բոլոր ազատամարտիկների շիրիմներին թարմ ծաղիկներ էին: Մեկ անգամ եւս հիշել, թե ի՞նչ գին ունի խաղաղությունն ու ովքե՞ր այն տվեցին` երիտասարդներին պատմում էին մարդիկ, ովքեր խախաղության համար պայքարում էին մարտի դաշտում: “Միջացառումը ճիշտ ու տեղին է, քանի որ գնահատել ու արժեւորել զոհաբերությունը, գնահատել, որ սերունները հասկանան, որ Հայրենիքը պաշտպանելը սուրբ…

Մեկնարկել է ՀՅԴ համահայկակական երիտասարդական ամենամյա համաժողովը

ՀՅ Դաշնակցության երիտասարդական եւ ուսանողական ավելի քան 14 միությունների 24 երիտասարդներ մասնակցում են համահայկակական երիտասարդական ամենամյա համաժողովին: Այն տեւելու է երեք օր: Խորհրդաժողովի նպատակն է առաջին երթին ամփոփել ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում գործող երիտասարդական եւ ուսանողական կառույցների մեկամյա գործունեությունը եւ նոր ծրագրեր մշակել: Համաժողովի ընթացքում հատկապես դրսում գործող երիտասարդական կառույցների նպատակն է՝ պատրաստվել Ցեղասպանությայան…