
Իշխանական կոալիցիան ընդլայնելու մասին քննարկումներ այս պահին չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այս պահին այդպիսի խոսակցություն տեղի չի ունենում, նման հարց օրակարգում գոյություն չունի»,- նշեց Ռուստամյանը: Նա հավելեց, որ իրենք կողմ են համագործակցության ցանկացած ձևաչափի՝ իրենց նպատակին հասնելու համար: Արմեն…















