Դարաններ

Վարչապետի հայտարարությունը քրեական գործի նյութ պետք է դառնա

«Պրիմիտիվ գողության» մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը քրեական գործի նյութ պետք է դառնա: Այս մասին այսօր հայտարարեց իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի վերջո վարչապետի հայտարարությանը հետևելո՞ւ են կոնկրետ գործողություններ: Հիշեցնենք՝ այն, որ պետական բյուջեից գողություն է կատարվում, Կարեն Կարապետյանը հայտարարել էր կառավարության անցած շաբաթ…

Մենք դյուրին պայմաններ ենք ուզում ստեղծել վարչապետի համար

«Դաշնակցություն» կուսակցությունը, ըստ էության, պահպանեց իր երեք պորտֆելները կառավարությունում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ բավականին կոշտ գնահատական էր տվել Կարեն Կարապետյանի առաջին նիստը վարելուց հետո և նշել՝ թող շոուներ տեղի չունենան: Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո ՀՅԴ- ՀՀԿ և Կարեն Կարապետյան հարաբերություններում,…

Սա Գյումրվա ոգին չի, Գյումրվա ոգին տղամարդկությունն է, թասիբն է, իր քաղաքին տեր կանգնելն է

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում galatv-ին զրուցել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ Վերջինս, անդրադառնալով Գյումրու ավագանու ընտրություններին, նախ ողջունում է նոր փոփոխված ընտրակարգը՝ նշելով՝ «սա Դաշնակցության տարիների հղացումն է»: Այս ընտրություններում Աղվան Վարդանյանը գլխավորը համարում է Գյումրիին արժանի տեղական իշխանություն ունենալը: «Եթե տեղական իշխանությունն արժանի եղավ գյումրեցուն, գյումրեցին ճիշտ ընտրություն կատարեց, այդ տեղի իշխանության…

Համաձայնագրից հրաժարվելու տրամաբանություն չկա. եթե գործ ունենք անելու, գործ պետք է անենք

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բացառեց, որ ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրը չեղյալ կհայտարարվի: «Եթե գործ ունենք անելու, գործ պետք է անենք, հետևաբար` այդ համաձայնագրից հրաժարվելու տրամաբանություն չկա»,- ասաց նա եւ հավելեց, որ հանդիպում են ունեցել վարչապետի հետ և քննարկել առկա բոլոր հարցերը: Վարչապետի մոտեցումը, ըստ Վարդանյանի, հետևյալն է՝ նա նոր անվանումով նախարարությունում…

Իմ և վարչապետի միջև լարվածություն երբևէ չի եղել

Այսօր էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ նա նշեց, որ ամփոփելու է իր պաշտոնավարման յոթ ամսիների ընթացքում կատարած աշխատանքները: Նրա խոսքով՝ որպես ՀՅԴ ներկայացուցիչ կարևոր և սկզբունքային է լրատվամիջոցներին ներկայացնել հաշվետվություն իրականացրած գործունեության ու անելիքների մասին: Էկոնոմիկայի նախարարությունը միավորում է 13 գերատեսչություններ ու լիազորություններ, 30 հիմնարար ոլորտներ: Արծվիկ Մինասյանի խոսքով…

Կառավարությունը հավատափորձության տեղ չէ

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին դիտողություն անելու մասին լրագրողների հարցին, թե արդյո՞ք կարող են դաշնակցական նախարարների փոփոխություններ լինել: Արմեն Ռուստամյանը նախ նշեց, որ ՀՅԴ-ն պաշտպանել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում` լիահույս լինելով, որ նա…

Համակարգային փոփոխություններ անհրաժեշտ են, այդ թվում՝ լիազորությունների հստակեցման տեսանկյունից

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպին: Դիտարկմանը, թե` այսօր կառավարության նիստի ընթացքում Ձեր ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջև տեղի ունեցավ փոքրիկ միջադեպ, կարծես թե նա չհավատաց Ձեզ, Մինասյանը պատասխանեց. «Նորմալ եմ գնահատում, որովհետև վարչապետի աշխատանքներն ուղղված են աշխատանքների բարելավմանը, նաև տնտեսվարող սուբյեկտների և հատկապես` ներդրողների…

Հետընտրական ցնցումներ մարզում չեն լինի

Մեր հանրապետության մի շարք համայնքներում նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլն է ընթանում: Գյումրիում պայքարի մեջ է 10 կուսակցություն եւ մեկ դաշինք: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի խոսքով, հետ-ընտրական ցնցումներ մարզում չեն լինի: Դաշնակցական մարզպետն այցելել է ՀՅԴ Գյումրու, այնուհետ Ախուրյանի համայնքապետի թեկնածու Արծրունի Իգիթյանի նախընտրական շտաբեր: Հովսեփ Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է` պաշտոնական դիրքը չի…

Յուրաքանչյուր ժամանակ իր խնդիրներն է առաջ դնում, ու դրանք լուծելու համար անհրաժեշտ են նոր մարդիկ

Հրաժարական ներկայացրած վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիր մարմնի կառավարումը ստանձնեց բավական բարդ ժամանակահատվածում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պատգամավորը նշեց, թե «պարտադիր չէ գնացողի հետևից վատը խոսել» ու նկատեց, որ Հովիկ Աբրահամյանն այս երկու տարիների ընթացքում հիմնական գործառույթները սահուն կերպով կարողացավ իրականացնել: «Արմատական այն խնդիրները, որոնք դրվել էին վարչապետի առաջ, ձևակերպված…

ԿԳՆ համաձայնագրով եւս 60.000 աշակերտ կստանա սնունդ

«Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հիմնական պայմանագրում փոփոխություն է կատարվել։ Հայատանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝ ծրագիրը մինչեւ 2017 թ-ի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ: «Հույս ունենանք, որ ծրագրի արդյունքում բոլոր տարրական դասարանների երեխաները կապահովվեն դպրոցական սննդով»,-նշել է նախարար Մկրտչյանը։ Համաձայնագրի ստորագրումից…