Դարաններ

«Այո» ասել նշանակում է՝ «այո» ասել նոր սկզբին

«Ես կարծում եմ՝ «այո»-ի բովանդակությունը կամ ուղղվածությունը չի փոխվում այն բանից, որ Դաշնակցությունը կամ «այո»-ի այլ ուժեր առանձին են կազմակերպում իրենց քարոզչությունը: Կարևորը կարողանալ հանրությանը հասցնել «այո» ասելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, այն, որ «այո» ասել նշանակում է՝ «այո» ասել նոր սկզբին: Իսկ ինչ վերաբերում է այն մտայնությանը, թե մենք առանձին ենք անցկացնում մեր քարոզչությունը, որպեսզի…

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը փոխելով ոչինչ չի փոխվի

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադարձ կատարելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից հակահայկական բանաձևի ընդունմանը և Հայաստանի պատվիրակության կատարած աշխատանքներին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, նշեց, որ խնդիրը պատվիրակության կազմի հետ չէ կապված, նրանք բոլորն էլ առավելագույնս փորձել են ամեն հնարավոր բան անել. «Այն, որ Ադրբեջանի հետ կապված հարցերում…

Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմա՞ստը

Այսօր խորհրդարանական արտահերթ նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա անդրադարձավ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է համայնքների խոշորոցում կատարել ՀՀ երեք մարզերի մի շարք համայնքներում: Ռուստամյանը ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը, հայտարարեց. «Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչո ՞ւ քաղաքական այսքան կարևորագույն գործընթացներից այսքան կտրված, ժամանակից դուրս…

Վախենում եմ` բոլոր «ոչ» ասողները գնալու են՝ երեք-չորս տեղ «այո» քվեարկեն

Բնական է, որ ջրբաժանն անցնում է երկու հակադիր բևեռների միջև: Մեր գործընկերները վկայում են, որ շրջում են հանրապետությունով մեկ և «այո» ասող չեն գտնում, բոլորը «ոչ»-ի կողմնակից են, բայց վախենում եմ, որ բոլոր «ոչ» ասողները գնալու են՝ երեք-չորս տեղ «այո» քվեարկեն. այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մեր փորձը, մեր պրակտիկան…

Հանրաքվեի կեղծվելու դեպքում ՀՅԴ-ն կպայքարի նաև ընդդիմության հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Ինչո՞ւ, այնուամենայնիվ, չմիացաք «այո»-ի քարոզչություն իրականացնող մյուս ուժերին՝ ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին: – Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք 60-70 հանդիպում ենք ունեցել մարզային կառույցներում, և հսկայական աշխատանք է կատարվել: Մինչև այսօր այլ ուժերի նման մենք ևս գրեթե ամեն օր լրատվամիջոցների հյուրն ենք, ամեն տեղ…

Քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է

Դաշնակցության դիրքորոշումը, սահմանադրական բարեփոխումների հետ կապված, բոլորին հայտնի է, իսկ քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է. այսօր, նոյեմբերի 2-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը ձևավորել է շտաբ, որի աշխատանքը ղեկավարելու է ինքը: «Աշխատելու ենք մի քանի ուղղություններով: Նախընտրական հիմնադրամ է…

Մինսկի խմբի հայտարարությունը վերջին շրջանի ամենակարևոր առաջընթացը կարելի է համարել

Այն հայտարարությունը, որ կատարեցին Մինսկի խմբի համանախագահները, ըստ էության, վերջին շրջանի ամենակարևոր առաջընթացը կարելի էր համարել, որովհետև իրենք արդեն հասցեավորված ասացին, թե ով է մեղավոր հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ավելացնելով. «Երբ հայտարարությունը հնչեց, որ Ադրբեջանն է, որ հրաժարվում…

Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ է ընդունել

Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։ Բանաձեւն ընդունվել է միաձայն։ Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնեցին ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։ Հրապարկված հռչակագրում, որի բնօրինակը ներկայացնում ենք ստորեւ, Պարագվայի սենատն արձանագրում է, որ «Ճանաչում է Հայ Ժոողովրդի ցեղասպանությունը, որ իրագործվել է 1915-23 թվականներին Օսմանյան Կայսրությունում, եւ ոգեկոչում է 100-րդ տարելիցը՝ իբրեւ…

«Կամուրջ» – Շահան Կանդահարյան

«Ցեղասպանություն-100»-ի լիբանանյան ծրագրերի և Համահայկական հռչակագրի կարևորության մասին է խոսում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Կանդահարյանը: Նրա հետ զրուցել է «Կամուրջ» ծրագրի խմբագիր Աննա Սահակյանը: armradio.am