
1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը: Լաչինի` հիմա արդեն Բերձորի ազատագրման արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը եւ ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նվազագույն քանակ հնարավոր էր հասցնել միայն ուղղաթիռներով եւ ուղեւորատար ինքնաթիռներով: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին…















