Տեսադարան

Հայաստանում շուրջ 600 սիրիահայեր «Օգնիր եղբորդ» հիմնադրամում գրանցվել են Դավթաշենում բնակարան ստանալու համար

Հայաստանում բնակվող շուրջ 600 սիրիահայեր արդեն գրանցվել են «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվելիք շենքում բնակարան ստանալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Վարդանյանը: «Այդքան մարդ արդեն գրանցվել է, երբ «Օգնիր եղբորդ»-ը միայն քաղաքացիական նախաձեռնություն էր, իսկ որպես հիմնադրամ գրանցումները սկսվելու են երկուշաբթի օրվանից, որից հետո ավելի հստակ…

Խոստովանությունն առանց ապաշխարանքի ցինիզմ է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավնադական ճեպազրույցում անդրադարձել է Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունից հետո իրրա հերթ չտվող ՀՀԿ-ականներին քննադատական ելույթներին եւ հատկապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քննադատություններին: Այն, որ իշխանությունը քննադատում է ինքն իրեն, ըստ Ռուստամյանի, նոր չի նկատվում: ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարել է, որ իշխանությունների համար ամեն ինչ իրենն է թվում, հիմա էլ…

Ի՞նչ է անում կառավարությունը Պռոշյանում մթնոլորտը լիցքաթափելու համար

ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվում` Պռոշյանում լարված մթնոլորտը լիցքաթափելու համար: «Ապրիլի 2-ին դավադրաբար սպանվեց Պռոշյանի գյուղապետ, իրոք ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը: Հետո պղծեցին Ազատամարտիկների հուշարձանը, գյուղի կենտրոնում հայհոյանքներ գրեցին զոհվածի հասցեին: Ընթանում է նախաքննություն: Ե’վ հանրությունը, և’ մենք համբերատար սպասում ենք իրավապահ մարմինների բացահայտմանը: Սակայն…

Դեռ սպասում են Կարոտ Մկրտչյանի վերադարձին

1992թ. Հունիսի 13-ին Հյուսիսային Արցախի` Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորավ Արցախյան ազատամարտի հերոս հրամանատարներից մեկը` Պռոշյանի ջոկատի հրամանատար Կարոտ Մկրտչյանը: Դրանից օրեր առաջ նախատեսված էր, որ պետք է սկսվեին Գետաշենի եւ Մարտունաշենի ազատագրման գործողությունները: Կամավորական ջոկատների երազանքն էր՝ ազատագրել այն եւ տարածքը վերադարձնել իրական տերերին: Շահումյանում էին դաշնակցական ջոկատները, շահումյանցիները, վերիշենցիները, ալավերդցիները, «Արաբոյի»,…

Ի՞նչ սկզբունքների հիման վրա ԵԽ-ն կներգրավվի Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ: Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նմանատիպ քննարկումներ մեզ առջևում ևս սպասվում են: Կարևորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտությունը ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ…

«Թաքսիմի իրական դեմքը» . ցույցերի դեմ պայքարը սոցկայքերում հակահայկական գույներով է ներկվում

«Ֆեյսբուք» սոցիալան ցանցում Turk Polisi՝ “Թուրքական ոստիկանություն” անվամբ էջը սկսել է թիրախավորել հայերին եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրքերին: allTurkey.am թուրքագիտական պորտալի փոխանցմամբ՝ շուրջ 40 հազար մարդու կողմից դիտվող էջում նյութ է հրատարակվել, որում փորձում են ցույց տալ, թե Թուրքիայի հակակառավարական ցույցերի հետեւանքներն ինչպիսի՞ն են եւ ովքե՞ր են կանգնած դրա հետեւում: Ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրությունն…

Պռոշյանցիները համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին չեն ընդունում եւ գյուղապետարան չեն թողնում

Պռոշյանում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի նշանակած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին գյուղացիները չեն ընդունում: Իրենց դժգոհությունը հիմավորում են այսպես. Հրաչ Մուրադյանի սպանության մանրամասները բացահայտված չեն, մեղավորները շարունակում են անպատիժ մնալ, համայնքում մթնոլորտը լարված է, իսկ նորանշանակ պաշտոնակատար Արմինե Մելիքյանը հայտնի է Պռոշյանում ցանկացած ընտրություն տապալելու փորձերով: Գյուղացիներն ասում են, որ արդեն մի քանի անգամ տապալվել է նաեւ…

Դա հաղթանակ էր մեզ բաժին հասած ճակատագրի նկատմամբ

Մայիսի 28-ին Հանրային հեռուստատեսության «Առավոտ լուսո» հաղորդման հյուրն էր պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Խուդինյանը -Պարոն Խուդինյան, 1918 թվականի մայիսի 18-ը բարձրակետն էր: Սակայն հետաքրքիր է իմանալ՝ մինչ մայիսի 28-ը ինչպիսի քաղաքական իրավիճակ էր տիրում: -Նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս: Այսօր մեր պետականության վերականգնման օրն է, որը մեր երկրում նշաում ենք որպես Հանրապետության օր: Մենք նոր…

1918 թվականը հայ ժողովրդի փրկությունն էր. մահվան դատապարտված, գնդակահարված մի ժողովուրդ սկսեց ապրել

Մայիսի 28-ին «Շանթ» հեռուստատեսության տաղավարում էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Մկրտչյանը -Պարոն Մկրտչյան, դուք կուսակցական եք և պատմաբան: Իմ թյուր կարծիքով՝ երբ կուսակցականը պատմություն է գրում, այն գրում է կուսակցական տեսանկյունից: Դուք ինքներդ, երբ պատմություն եք գրում, գրում եք ՀՅԴ-ի տեսանկյունի՞ց, թե՞ փորձում եք ավելի օբյեկտիվ լինել: -Իհարկե փորձում եմ օբյեկտիվ…

Վարդան Բախշյանի պես տղերքը մեզ շատ են պակասում

Հունիսի 1-ը Արցախյան ազատագրական պայքարի հերոս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Բախշյանի ծննդյան օրն է «ՀՄԸՄ առաջին ատենապետն էր Վարդան Բախշյանը, զոհվեց ընկերոջը մարտի դաշտից հանելու պահին` 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ. Այդ ժամանակ զոհվեցին մեր ընկերներից Գագիկը, Վաչե Ռոստոմյանն ու Վարդանը»,- Վարդան Բախշյանի զոհվելու մասին պատմեց նրա մարտական ընկերներից` Ալ. Սպենդիարյանի…