
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի բնորոշմամբ՝ Դաշնակցությունը նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համեստ ձեւով է մասնակցել։ «Մենք ընդամենը 5 համայնքում էինք առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածուներ, որոնցից երկուսում տեղի էին ունենում արտահերթ ընտրություններ։ Այդ թեկնածուներից չորսը ընտրվել են։ 34 համայնքներում էլ ունեինք ավագանու թեկնածուներ՝ մեկից մինչեւ վեց-յոթ հոգի։ Ավագանու թեկնածուների մոտ 70 տոկոսն…















